Հալասան

Հալասան (հանգըլ՝ 한라산), հանգած հրաբուխ Ջեջու կղզում։ Հարավային Կորեայի ամենաբարձր կետն է։

Հալասան
ՏեսակՎահանային հրաբուխ
Երկիր Հարավային Կորեա
Վարչատարածքային միավորՋեջու նահանգ
Մասն է100 Noted Mt. in Korea?
Բարձրությունը ծովի մակարդակից1947,06 մետր
Հարաբերական
բարձրություն
1947,06 մետր
Պահպանման տարածքHallasan National Park?
Նյութբազալտ
Առաջին վերելք1007 թվական
Սմիթսոնիան կոդ306040
Հալասան (Հարավային Կորեա)##
Հալասան (Հարավային Կորեա)

Տարածքի շուրջը հայտարարվել է ազգային պարկ։

Աշխարհագրություն

Լեռը տեղակայված է կղզու կենտրոնում և հաճախ ամբողջությամբ նույնացվում է վերջինիս հետ։ Տեղական ասացվածքն ասում է՝ «Ջեջուդոն Հալասանն է, Հալասանը Ջեջուդոն է»։

Լեռն ինքնին տեսանելի է կղզու ցանկացած կետից, չնայած, որ գագաթը հաճախ ծածկված է ամպերով։ Հալասանն ընդգրկված է Հարավային Կորեայի բնական հուշարձանների ցանկում՝ 182 համարի տակ։

Լեռան վրա է տեղակայված կղզու հնագույն բուդդակայական տաճարը՝ Կվանգըմսանը, որը կառուցվել է դեռևս Կորյոյի ժամանակաշրջանում։ Հետագայում այն ոչնչացվել է և վերականգնվել միայն 20-րդ դարում։ Ոչ հեռու տեղադրված է Ջեջուի 1948-1950 թվականների ապստամբության զոհերին նվիրված հուշարձանը։

Հանգած խառնարանում այժմ տեղավորված է Բեննոկտամ լիճը։ Անձրևային եղանակներից հետո լճի չափսը հասնում է 2 կմ-ի, իսկ խորությունը՝ 100 մ-ի։

Հյուսիսային Կորեայում լեռան անվանում հանգըլով գրվում է «Հանասան» (կորեերեն՝ 한나산), սակայն կարդացվում է «Հալասան»։

Բարձրանալու երթուղիներ

Կա լեռան գագաթ տանող 4 հիմնական ճանապարհ.

  • Կվանումսա երթուղի — 8.3 կմ
  • Օրիմոկ երթուղի — 7.8 կմ
  • Սոնփանակ երթուղի — 9.6 կմ
  • Յոնգսիլ երթուղի — 6.5 կմ

Պատկերասրահ

Տես նաև

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալասան» հոդվածին։