Հարավային Ջորջիա

Հարավային Ջորջիա (անգլ.՝ South Georgia, իսպ.՝ Isla Georgias del Sur), (ցամաքային մակերեսը՝  3528 կմ², ընդհանուր՝ 4100 կմ²) Հարավային Ատլանտյան օվկիանոսում գտնվող խոշոր Մերձանտարկտիկական գոտի, որը ամենամեծն է նույնանուն արշիպելագում։ Վարչականորեն Հարավային Ջորջիան և Հարավային Սանդվիչյան կղզիները մեծ Բրիտանիայի արտերկրյա տարածքի մի մասն են (այսինքն՝ պատկանում են Մեծ Բրիտանիային, բայց դրա մաս չեն կազմում)։

Հարավային Ջորջիա
Տեսակկղզի
Երկիր Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորՀարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ
Մասն էSouth Georgia group? և Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ
Երկարություն160 կմ
Լայնություն30 կմ
Մակերես3756 կմ²[1]
Ամենաբարձր կետըMount Paget?
Բնակչություն30 մարդ
Անվանված էՋորջ III և Պետրոս առաքյալ
Քարտեզ
Քարտեզ

Հարավային Ջորջիան և Հարավային Սանդվիչյան կղզիները կառավարվում են Ֆոլկլենդյան կղզիներից, թեև համարվում են առանձին տարածք։ Ֆոլկլենդյան կղզիների նահանգապետը միաժամանակ Հարավային Ջորջիայի և Հարավային Սանդվիչյան կղզիների կոմիսարն է[2]։

Ընդհանուր տեղեկություններ

Հարավային Ջորջիան հրաբխային ծագման ժայռոտ կղզի է, ծածկված է տունդրայով և օվկիանոսային մարգագետիններով, լեռներում՝ հավերժական սառցադաշտերով։ Ամենաբարձր կետը Փեյջեթն է (2935 մ)։ Ափը կտրտված է։ Ափերին մաշկոտանիների և պինգվինների հսկայական բնակչություն կա։ Կլիման մերձարկտիկական է, միջին ամսական ջերմաստիճանը հուլիս - օգոստոս ամիսներին -1,5 °C-ից մինչև + 5,3 °C փետրվարին։ Տեղումները տարեկան քանակը 1400-1500 մմ, տարվա ընթացքում հավասարաչափ։ Մշտական ուժեղ քամիներ, եղանակը հիմնականում ամպամած է։ Երկրաբանորեն Հարավային Սանդվիչյան, Հարավային Շետլանդական, Հարավային Օրկնեյան կղզիներով և ժայռային խմբերով կղզին պատկանում է Հարավային Անտիլյան լեռնաշղթային[3]։

Հարավային Ջորջիայի արշիպելագի կղզիներ և ժայռեր։

Կղզի/ժայռ (հայերեն)Կղզի/ժայռ (անգլերեն)Մակերես,
կմ²
Ամենաբարձր կետը,

մ

Կոորդինատներ
Կղզիներ
1ԱնենկովաAnnenkov Island14,9365054°29′ հվ. լ. 37°05′ ամ. ե.HGЯO
2ԲերդBird Island3,9Ռոչեր Պիկ (365)54°00′ հվ. լ. 38°03′ ամ. ե.HGЯO
3Վելկոմ կղզիներWelcome Islands8853°58′ հվ. լ. 37°29′ ամ. ե.HGЯO
4ԳրասGrass Island0,26554°09′ հվ. լ. 36°40′ ամ. ե.HGЯO
5ԿուպերCooper Island3,041654°48′ հվ. լ. 35°47′ ամ. ե.HGЯO
6Պիկերսգիլ կղզիներPickersgill Islands54°37′ հվ. լ. 36°45′ ամ. ե.HGЯO
7ՏրինիտիTrinity Island54°00′ հվ. լ. 38°10′ ամ. ե.HGЯO
8Ուիլիս կղզիներWillis Islands54°00′ հվ. լ. 38°11′ ամ. ե.HGЯO
9Հարավային ՋորջիաSouth Georgia3528Փեյջեթ լեռ (2934)54°15′ հվ. լ. 36°45′ ամ. ե.HGЯO
Ժայռեր
10Բլեք ժայռերBlack Rocks54°08′ հվ. լ. 36°38′ ամ. ե.HGЯO
11Բլեք ժայռերBlack Rock53°39′ հվ. լ. 41°48′ ամ. ե.HGЯO
12Կլերկ ժայռերClerke Rocks55°01′ հվ. լ. 34°41′ ամ. ե.HGЯO
13Շագ ժայռերShag Rocks0,27553°38′ հվ. լ. 41°48′ ամ. ե.HGЯO

20-րդ դարի սկզբին կղզի են բերվել Հյուսիսային եղջերուներ, որոնք վայրի են դարձել և բազմացել՝ սպառնալով կղզու էկոհամակարգին գիշատիչների բացակայության պայմաններում և արմատից ուտելով տունդրայի բուսականությունը։ Մեծ Բրիտանիան 2012 թվականին դիմել է նորվեգացի մասնագետներին՝ երեք հազար վայրի հյուսիսային եղջերուների կրակելու հարցում օգնության համար[4]։

Պատմություն

Հարավային Ջորջիան՝ որպես Ֆոլկլենդյան կղզիների Բրիտանական կախյալ տարածքներից մեկը

Կղզին հայտնաբերել է անգլիացի վաճառական Անտոնի դե լա Ռոշերը 1675 թվականին։ Առաջին անգամ հետազոտվել և քարտեզագրվել է հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկի կողմից 1775 թվականին, ով այն հռչակել է բրիտանական սեփականություն և անվանել թագավորի անունով։ Հարավ-արևմտյան ափը հետազոտվել է Բելինգշաուզենի և Լազարևի արշավախմբի կողմից (Անենկովի կղզի, Պրաստինի հրվանդան և այլն)։

18-րդ և 19-րդ դարերում կղզում աշխատել են բրիտանական և ամերիկյան մաշկոտանիների որսորդներ և կետորսներ, նրանք հիմնել են մի քանի բնակավայրեր։

Արգենտինան հավակնում է կղզուն, ինչպես նաև Ֆոլկլենդյան և Հարավային Սանդվիչյան կղզիներին, որի օդերևութաբանական կայանն այստեղ աշխատել է 1905-1950 թվականներին[5]։ Ֆոլկլենդյան հակամարտության ժամանակ կղզին գրավել են արգենտինացի զինվորականները 1982 թվականի ապրիլի 3-ին (Գեորգիաս օպերացիա)[6]։ Սակայն արդեն ապրիլի 25-ին բրիտանական զինված ուժերը «Փարաքվեյթ» գործողության ընթացքում վերականգնել են կղզու վերահսկողությունը։

Բնակչություն

Ներկայումս միայն Գրյուտվիկենում մշտապես բնակվում է 23 մարդ[7], գործում են նաև գիտական կայաններ՝ ինչպես սեզոնային, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում։ Ամռանը աշխատողների թիվը հասնում է 50-ի՝ չհաշված կարճ արշավախմբերը։ 1982-2001 թվականներին կղզում տեղակայված է եղել զինվորական կայազորը։

Մշակույթ և տնտեսություն

Հարավային Ջորջիային նվիրված նամականիշերից մեկը

Նախկին կետորսական բազաները վերականգնվում են որպես զբոսաշրջային տեսարժան վայրեր, Գրյուտվիկենում գործում է Հարավային Ջորջիայի թանգարանը։ Էռնեստ Շեքլտոնը թաղված է կղզում։

Այսօր նամականիշներն ու մետաղադրամները թողարկվում են Հարավային Ջորջիայի խորհրդանիշներով։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 283
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Ջորջիա» հոդվածին։