Հնդկաչինական վագր

Հնդկաչինական վագր (լատին․՝ Panthera tigris corbetti), կատվազգիների ընտանիքի վագրի տեսակ։ Տարածված է հիմնականում Ասիա աշխարհամասում՝ Կամբոջայում, Լաոսում, Մալայզիայում, Մյանմայում, Թաիլանդում և Վիետնամում։

Հնդկաչինական վագր
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԿաթնասուններ
ԿարգԳիշատիչներ
ԸնտանիքԿատվազգիներ
ՑեղՎագրեր
ՏեսակՀնդկաչինական վագր
Լատիներեն անվանում
Panthera tigris corbetti
(Mazák, 1968)
Հատուկ պահպանություն
Վտանգված տեսակ
Վտանգված տեսակ
IUCN 3.1 Endangered : 136853
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Վագրերի այս տեսակի անվանումը տվել է անգլիացի գիտնական Ջիմ Քորբեթը՝ 1946 թվականին[1]։

Լեռնային վայրերում բարձրանում են մինչև 3000 մ բարձրության վրա։

Արտաքին տեսք

Հնդկաչինական վագրերը ունեն նույն ֆիզիոլոգիական և ձևաբանական կառուցվածքը, ինչ բենգալյան և ամուրյան վագրերը։ Հնդկաչինական վագրերը հասնում է 2,5—3,3 մետրի։

Հնդկաչինական վագրերը կշռում են 150 մինչև 250 կգ[2]։ Սակայն հանդիպում են առանձին դեպքեր, երբ հնդկաչինական վագրը կշռում է 280-300 կգ[3]։

Գլուխը համեմատաբար փոքրն է, ինչպես բենգալյան և ամուրյան վագրերի մոտ։ Ունեն վառ գույնի գունավորում։

Տարածվածություն

Տարածված են բացառապես Արևելյան Ասիայի մի շարք պետություններում և այն էլ քիչ քանակությամբ։ Ամենից շատ թվով հնդկաչինական վագրերը բնակվում են Թայլանդում։

Հազվադեպ հանդիպում են նաև Հնդկաստանի հարավային հատվածում՝ Լաոսի հետ սահմանի մոտ։ Տարածված են նաև Կամբոջայում, Լաոսում, Մալայզիայում, Մյանմայում, Թայլանդում և Վիետնամում[4]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաչինական վագր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաչինական վագր» հոդվածին։