Վագր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վագր (այլ կիրառումներ)

Վագր (լատին․՝ Panthera tigris), կատվազգի գիշատիչ։ Ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկն է, իր չափերով զիջում է միայն սպիտակ և գորշ արջերին։ Վագրերը կարող են մինչև 4 մետրից մինչև 5 մետր բարձրությամբ ցատկեր կատարել, կենդանիները հազվադեպ են կարող փրկվել վագրի ճանկերից և ճիրաններից կամ մագիլներից։ Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ կամ ցեղատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 20-րդ դար 1940―թվականից 1960―1970 թվականներ, երկրորդ կեսի ժամանակաշրջանում։ Այս ենթատեսակներից ամենատարածվածը Բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–5 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։ Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին։

Վագր
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԿաթնասուններ
ԿարգԳիշատիչներ
ԸնտանիքԿատվազգիներ
Ցեղ Հովազներ ― Պանտերաներ
ՏեսակՎագր
Լատիներեն անվանում
Panthera tigris
Հատուկ պահպանություն
Վտանգված տեսակ
Վտանգված տեսակ
IUCN 3.1 Endangered : 15955
Արեալ
պատկեր

  Տարածվածությունը 1920―1950 թ.

  Տարածվածությունը 2019 թ.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183805
NCBI 9694
EOL 328674

Վագրի պատկերով նամականիշ։ Ռուսաստան, 1993 թ.

Արտաքին տեսքը

Վագրը կատվազգիներից ամենախոշորն է, մյուս ենթատեսակների չափերն իրարից շատ են տարբերվում։ Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են։ Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը։ Ամուրյան, Չափահաս Արու Սիբիրյան վագրի մարմնի ստանդարտ միջին երկարությունն առանց պոչի կարող է հասնել 2,8 մետրից―3 մետրի (առանց պոչի երկարության չհաշված), բայց ամենամեծ արուների բացառիկ հանդիպող դեպքերում երբեմն կարող է հասնել 3,9 մետրից մինչև 4 մետրի, իսկ Ստանդարտ միջին քաշը՝ 370―400 կիլոգրամ, իսկ Բայց որոշակի Շատ մեծ ու խոշորագույն չափի Արու Սիբիրյան վագրերի Շատ մեծ զանգվածը առանձին դեպքերում անգամ 700―ից մինչև 730 կիլոգրամ։ Վագրի յուրահատուկ գունավորումն իրենից ներկայացնում է մուգ և կարմրանարնջագույն ուղղաձիգ շերտերի հաջորդականություն ամբողջ մարմնի վրա։ Փորի մասում դրանք վերանում են և դառնում սպիտակ։ Սովորաբար Բենգալյան,Սումատրյան, Հարավչինական և Հնդաչինական, մյուս 5 տեսակի վագրերի մազածածկը մի քիչ ավելի մուգ է քան Ամուրյան վագրինը։

Տարածվածություն

Մի ժամանակ վագրերը տարածված են եղել ամբողջ Ասիա մայրցամաքում՝ Փոքր Ասիայից մինչև Ռուսաստանի արևելյան ափերը։ Վերջին հարյուր տարիների ընթացքում վագրերը կորցրել են իրենց պատմական տարածքների 90%-ը և վերացել են հարավարևմտյան և կենտրոնական Ասիայից, Ջավա և Բալի կղզիներից, հարավարևելյան և արևելյան Ասիայի տարածքների մեծ մասից։ Ներկայումս նրանք բնակվում են Սիբիրյան տայգաներից մինչև արևադարձային խոնավ անտառներ գտնվող տարածքներում, սավաննաներում։ Լեռնային վայրերում բարձրանում են մինչև 3000մ բարձրության վրա։ Վագրերի զբաղեցրած տարածքը կազմում է 1 184 911 կմ2[1]։

Կենսակերպը

Վագրերը տարածքային կենդանիներ են, վարում են միայնակ կյանք և պաշտպանում են իրենց զբաղեցրած տարածքը, որը նշում են տարբեր եղանակներով։ Դրանցից մեկն անհատական հոտով նշելն է։ Արուները զավթում են տարածք որ իրենց գեները փոխանցեն հետագա սերունդներին, իսկ էգերին ավելի շատ հետաքրքրում է կերը տարածքի վրա։Արուները տարածքը վարում են մինչև գա հաջորդ արոն և մարտահրավեր նետի տարածքի համար։Տարածքին զավթելուց նոր արուն ջնջում է հնի սերունդը և շարունակում իրը։

Քանակը

Աշխարհում բնական միջավայրում ապրող վագրերի քանակը գնահատվում 3062-ից 3948 հատ։

ԵրկիրըՔանակը
 Բանգլադեշ440
 Բութան75
 Կամբոջա20
 Չինաստան45
 Հնդկաստան1 706
 Ինդոնեզիա325
 Լաոս17
 Մալայզիա500
 Մյանմա85
 Նեպալ155
 Հյուսիսային Կորեաn/a
 Ռուսաստան360
 Թաիլանդ200
 Վիետնամ20
Ամբողջը3 948

Ժամանակին Հայկական լեռնաշխարհում տարածված է եղել Կասպյան (Թուրանյան կամ Անդրկովկասյան) վագրը, որն այժմ վերացված տեսակ է։

Վագրերի տեսակները

Ծանոթագրություններ

Ընթերցե՛ք «վագր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագր» հոդվածին։