Հնչյունատարբերիչ նշաններ

Հնչյունատարբերիչ կամ դիակրիտիկ նշաններ[1] (հին հունարեն՝ διακριτικός — «տարբերելու համար ծառայող»), նշաններ, որոնք միանալով այբուբենի որևէ տառին՝ նրան տալիս են մեկ այլ ինքնուրույն հնչյունի (հնչույթի) կամ միևնույն հնչյունի (հնչույթի) նրբերանգի արժեք։

լատինական a տառը հնչյունատարբերիչ նշանով

Հնչյունատարբերիչ նշանները կարող են դրվել տառի վերևից (չեխ․ ё «չ», ռուս, й «յ»), ներքևից (ֆրանս․ ç, «ս»)․ կողքից(а։, «աա») և մեջտեղից՝ կիսելով տառը՝ ł, ǿ (կոշտ լ և օ)։ Հնչյունատարբերիչ նշաններից է նաև շեշտը, որը, դրվելով տառի վրա, կարող է փոխել հնչույթի արժեքը (օրինակ, ֆրանսերենում é, è, և e)։

Որոշ այբուբեններում հնչյունատարբերիչ նշաններից մի քանիսն օգտագործվում են որպես պարտադիր նշան։ Ավելի հաճախ գործածվում են հնչյունագրության ժամանակ՝ ճշտելով հնչյունի որակը։ Այս նեղ հնչյունաբանական տառադարձումը կիրառվում է լեզուների գործնական դասավանդման մեջ։ Լայն տարածում է ստացել Միջազգային հնչյունաբանական ասոցիացիայի (ՄՀԱ= IPA)ընդունած հնչյունատարբերիչ նշանների ցանկը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 373