Հոլանդական հիվանդություն

«Հոլանդական հիվանդություն» (Գրոնինգենի էֆեկտ), ակնհայտ պատճառահետևանքային կապն է տնտեսության որոշակի հատվածի տնտեսական զարգացման խթանման (օրինակ՝ բնական ռեսուրսներ) և մյուս հատվածների (ինչպես գյուղատնտեսությունը կամ թեթև արդյունաբերությունը) թուլացման միջև։ Հավանական մեխանիզմը հետևյալն է. տնտեսության զարգացող հատվածում եկամուտները (կամ արտասահմանից օգնության հոսքը) աճում են, տվյալ երկրի ազգային արժույթի փոխարժեքը դառնում է ավելի ուժեղ՝ համեմատած այլ ազգերի արժույթների (արտահայտված փոխարժեքով)։ Սա բերում է նրան, որ արտահանումը դառնում է ավելի թանկ այլ երկրների կողմից գնելու համար և ներկրումը ավելի էժան է դառնում, ինչն էլ բերում է այս հատվածների առավել քիչ չափով մրցունակ լինելուն[1][2]։

Նկարագրություն

Էֆեկտն իր անունը ստացել է Գրոնինգենի գազային հանքից, որը հայտնաբերվել է 1959 թվականին Հոլանդիայի հյուսիսում։ Գազի արտահանման արագ աճը հանքավայրի հայտնաբերման արդյունքում 1970-ական թվականներին բերեց ինֆլյացիայի և գործազրկության աճի, վերամշակող արդյունաբերության արտահանման անկմանը և եկամուտների աճի տեմպի նվազեցմանը։ Նավթի գների աճը 1970-ական թվականների կեսերին և 1980-ական թվականների սկզբին առաջացրեց նման էֆեկտ Սաուդյան Արաբիայում, Նիգերիայում, Մեքսիկայում։՝Արտահանման եկամուտների կտրուկ աճը՝ ի հաշիվ տնտեսության արդյունահանող հատվածի, տանում է երկրում արտարժույթի լրացուցիչ հոսքի, ինչը, իր հերթին, բերում է ազգային արժույթի ամրապնդմանը։ Ազգային արժույթի ամրապնդումը նվազեցնում է արդյունահանող ժյուղերի ապրանքների մրցունակությանը, ինչը տանում է տվյալ ապրանքի թողարկմանն ու արտահանմանը և կարող է բերել գործազրկության աճի։ Աճում է նաև ներկրումը, նվազում է զուտ արտահանումը և, վերջին հաշվով, համախառն ներքին արտադրանքը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Buiter, Willem H.; Purvis, Douglas D. (1983). «Oil, Disinflation, and Export Competitiveness: A Model of the 'Dutch Disease'». In Bhandari, Jagdeep S.; Putnam, Bluford H. (eds.). Economic Interdependence and Flexible Exchange Rates. Cambridge: MIT Press. էջեր 221–47. ISBN 0-262-02177-3.
  • Elkhan Richard Zada. 2016. Oil Abundance and Economic Growth. Berlin: Logos Verlag.

Արտաքին հղումներ