Հոլանդերեն Վիքիպեդիա

Հոլանդերեն Վիքիպեդիա (հոլ.՝ Nederlandse Wikipedia), Վիքիպեդիա հանրագիտարանի հոլանդալեզու տարբերակն է։ Անգլերենից, գերմաներենից և ֆրանսերենից հետո, այն Վիքիպեդիա նախագծի չորրորդ հանրագիտարանն է, որ 1.000.000-ից ավել հոդված ունի։ Ընթերցողների և խմբագիրների մեծ մասը Նիդեռլանդներից և Բելգիայից (Ֆլամանդներից) են։ Նիդեռլանդներում այն Գուգլից և Ջիմեյլից հետո, 3-րդ ամենահաճախ այցելվող կայքն է։

Վիքիպեդիայի Favicon Հոլանդերեն Վիքիպեդիա
Nederlandse Wikipedia
URL՝nl.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՀոլանդերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2001 թ. հունիս
Հոդվածների թիվ՝2 157 615
Էջերի թիվ՝4 627 438
Խմբագրումների թիվ՝67 313 553
Գրանցված մասնակիցներ՝1 341 399
Ակտիվ մասնակիցներ՝3691
Ադմինիստրատորներ՝34
Խորություն:19.1

Հոդվածների քանակական աճը

Ստեղծումը

Մեկնարկել է 2001 թ. հունիսի 19-ին՝ Անգլերեն Վիքիպեդիայի ստեղծումից հինգ ամիս անց։ Երկու տարից անց՝ 2003 թ. օգոստոսին ստեղծվեց Հոլանդերեն Վիքիպեդիայի 10.000-րդ հոդվածը։ Այդ ժամանակվանից հոլանդական մամուլում մեծ ուշադրություն է առաջացել Վիքիպեդիայի նկատմամբ և կտրուկ աճել են ընթերցողների և խմբագրողները քանակը։

2008 թ. նոյեմբերին հանրագիտարանը հատեց 500.000, իսկ 2011 թ. դեկտեմբերին՝ 1.000.000 հոդվածի շեմը։ 2011 թ. երկրորդ կեսին գրանցվել էր հոդվածների ստեղծման թռիչքային աճ (շուրջ 300.000 հոդված), ինչը մեծ մասամբ պայմանավորված էր բոլոր կենդանական տեսակների վերաբերյալ ավտոմատացված եղանակով բառահոդվածներ ստեղծելով։ Նույն եղանակով 2006 թ. մայիսին մի քանի տասնյակ հազար հոդվածներ էին ստեղծվել Ֆրանսիայի բոլոր բնակավայրերի վերաբերյալ։

Վիճակագրություն

Այսօր՝ 4 Մայիսի 2024-ին Վիքիպեդիայի հոլանդերեն բաժինը ունի 2 157 615 հոդված։ Գրանցված են 1 341 399 մասնակից, նրանցից 3691 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 34 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 67 313 553-ը։

Հոդվածների քանակի աճը

Արտաքին հղումներ