Հովսեփ և Զուլեյխա

Հովսեփ և Զուլեյխա (Յուսուֆ և Զուլեյխա, Յուսուֆ և Զելիխա), քոչվոր սյուժե, Արևելքի ժողովուրդների բազմաթիվ գրական հուշարձանների գրական-բանահյուսական մոտիվներով։

Առասպելի հիմքում բիբլիական-ղուրանական լեգենդն է Հովսեփ Հրաշալիի (Ղուրանում հայտնի որպես Յուսուֆ) և Պոտիֆարի կնոջ մասին։ Արաբական լեգենդներում այս կինը ձեռք է բերում Զուլեյխա անունը («գայթակղիչ կին»), նույն անունով, ինչպես նաև որպես Զեֆիրա, նա հայտնվում է Իսլամական պոեզիայում։ Ունի բազմաթիվ բանաստեղծական ադապտացիաներ՝ IX—XV դդ. պոեմ, այդ թվում առաջին շարքի ստեղծագործություններ, որոնք դուրս են եկել Ֆիրդուսի և Ջամիի գրչից։

Սյուժե

Սյուժեի առաջին մասը հիմնված է աստվածաշնչյան պատմվածքի վրա (որը կրկնվում է Ղուրանի սուրայում)։ Պոտիֆարի կինը սիրահարվում է Հովսեփին, փորձում է հրապուրել, նա մերժում է, և Պոտիֆարի կինը զրպարտում է նրան, որից հետո Հովսեփը բանտարկվում է։ Աստվածաշնչում այս կինը հետագայում չի հիշատակվում, եթե չհաշվենք, որ Փարավոնը տալիս է Հովսեփին՝ ով հաջող կարիերա էր արել, ինչ-որ ազնվականի՝ քուրմ Պոտիֆարի դստերը, ում անունը Ասենեֆ է։ Աստվածաշնչի և ապոկրիֆային հրեական հեքիաթների ու առասպելների մեկնաբանողները վիճում են, թե արդյոք դա իր նախկին տիրոջ և այն կնոջ աղջիկն է, կամ նրա անվանակցի աղջիկը։ Իսկ Իսլամական բանահյուսության մեջ Զուլեյխան չի անհետանում, այլ ընդհակառակը, ի վերջո, գրավում է Հովսեփի սիրտը․ «Զուլեյխան մինչև իր կյանքի վերջը հավատարիմ է մնում այն տղամարդուն, ում տեսել էր երազում։ Նա պայքարում է իր սիրո համար։ Զուլեյխան իր նպատակին հասնում է քառասուն տարի անց, երբ Հովսեփի հոգում բացվում է սիրո վարդը»[1]։

Զուլեյխայի սերը ներկայացվում է շատ ավելի վսեմ, քան Աստվածաշնչում, դա մաքուր, բարձր և հավերժական զգացում է՝ ճշմարիտ անձնուրաց սեր[2]։ Շնորհիվ այս սյուժեի ստացել է նման տարածումը պոեզիայի մեջ։

Վերլուծություն

Բացի Աստվածաշնչից, հրեական լեգենդներից և Ղուրանից, սյուժեի զարգացման հիմքում ընկած են սեմիտական ժողովուրդների բանավոր ժողովրդական լեգենդները։ Նաև ասվում է, որ Հովսեփի պատմությունն էլ Աստվածաշնչի մեջ մտավ որպես ասորաբաբելոնյան լեգենդների Ժառանգություն։

Ղուրանում Հովսեփի պատմությունը կազմում է առանձին Սուրա («Յուսուֆ»)։ Սյուժեի առաջացման պատմությունը հետազոտել են դեռ հին արաբ գիտնականները, օրինակ՝ Ղուրանի մեկնաբան Տաբարին[3]։ Հովսեփի մասին սյուժեն հանդիպում է «Մարգարեների պատմության» մեջ, ավելի ուշ ի հայտ եկան պարսկերեն տարբերակներ։ Առաջինը, հետևաբար, համարվում է Ֆիրդուսի աշխատանքը։

Ընդհանուր առմամբ, Արևելյան գրականության մեջ կա այս թեմայի շուրջ 150 գրական ստեղծագործություն[1]։ Հետազոտողները նշում են, որ այս բանաստեղծությունների համար բնորոշ շատ մանրամասներ, որոնք Ղուրանում չեն ներկայացվել, ամենայն հավանականությամբ բխում են Ղուրանի պարսիկ մեկնաբան և պատմաբան Իբն Ջարիր Աթ-Տաբարիի (839-923) տեքստերից, որոնք գրվել են արաբերեն։

Աթ-Տաբարին բազմաթիվ աստվածաբանական աշխատությունների հեղինակ է, որոնցից ամենահայտնին Ղուրանի իր երեսուն հատորանոց մեկնությունն է՝ «Ջամի ալ-բայան ֆի-տ-թաֆսիր ալ-քուրան» («Ղուրանի մեկնաբանության համապարփակ բացատրություններ») վերնագրով[4]։

Ստեղծագործություններ

  • Անդալիբի բանաստեղծությունը (XVIII դար
  • Ջամի «Հովսեփ և Զուլեյխա» պոեմը (1483 թ.): Զուլեյխան գայթակղության և զրպարտության իր փորձի համար պատժվել է. յոթ տարով վերածվել է կույր սարսափելի պառավի։ Հետո նա զղջում է, պատմում թագավորին իր զանցանքի մասին և նետվում նրա ոտքերի մոտ։ Նրան ճանաչում են միայն այն բանից հետո, երբ նա ընդունում է ճշմարիտ հավատը և դրանից հետ նրան է վերադարձվում նրա գեղեցկությունը։ Վերջում նա Հովսեփի համեստ կինն է։ (թարգմ․ Ս. Լիպկինի[5])
  • Ջունայդուլո Խազիկի բանաստեղծությունը։
  • Հին ուզբեկյան պոեմ Դուրբեկը (ռուսերեն թարգմանությունը Սերգեյ Սեւերցեւի[6]):
  • Դաստան Ժուսիպբեկա Շայխիսլամուլի «Հովսեփ և Զուլեյհա»։
  • Քուլ Գալի բուլղարաթաթարական «Կըյս-ի Յոսիֆ» պոեմը («Ավանդազրույց Յուսուֆի մասին») (1212-1233)[7]: Կա ներկայացում «Հովսեփ և Զուլեյհա» պոեմի հիման վրա, որը գնում է Ռուսաստանի Դաշնության տարածքում։
  • Մահմուդ Համիի պոեմը։
  • Մահմուդ Քասիմի «Հովսեփֆ և Զուլեյհա» պոեմը (XIII դար
  • Նազիմ Հիրատի պոեմը։
  • Ռաբգուզի Պոեմ։
  • Սելիմ Սլեմանի «Հովսեփ և Զուլեյհա» քրդական պոեմը(XVI դ.
  • Ֆիզուլիի պոեմը (XVI դար
  • Ֆիրդուսի «Հովսեփ և Զուլեյհա» պոեմը (1009-1020 թթ.): Զուլեյխան դառնում է Յուսուֆի կինը և վարում է արդար ապրելակերպ։
  • Մանտաոի Հաթայի Թավրիզի «Հովսեփ և Զուլեյհան»։
  • Շահին Շիրազի պոեմը։
  • Շեյխ Համզա «Հովսեփ և Զուլեյհա» թուրքական պոեմը (XIII դար)։ Կա ռուսերեն թարգմանություն:
Мир и вражда, отрава и лекарство, —

Приди, любовь, приди, полна коварства!

То превратишь безумца в мудреца,То превратишь разумного в глупца.

Однажды ночью Зулейха больная,Свою тоску с безумьем разделяя,

Пила из чаши горечи настой,Объятая болезненной мечтой.

Безумная, откинув покрывало,В отчаянье к любимому взывала:

«Скажи мне: кто ты? Как тебя зовут?

Скажи мне: где найду я твой приют? (...)»
- Ջամիի պոեմի սկիզբը

Էկրանավորում

  • Yusuf ile Züleyha (1970), Թուրքիա-Իրան
  • «Յուսուֆ մարգարե», հեռուստատեսային սերիալ (2008), Իրան

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Сафарова Ҳ. Рабғузийнинг «Қиссаи Юсуф Сиддиқ алайҳис-салом» асари манбалари, филол.фан. номзоди илмий даражасини олиш учун ёзилган диссертация, 2001