Հուսեյն Էրշադ

Հուսեյն Մոհամադ Էրշադ (բենգալերեն՝ হুসেইন মুহাম্মদ এরশাদ, փետրվարի 1, 1930(1930-02-01)[1][2], Dinhata, Cooch Behar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 14, 2019(2019-07-14)[3][4][1][…], Դաքքա, Բանգլադեշ), Պակիստանի, ապա Բանգլադեշի քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ։ Դիկտատոր, որը Բանգլադեշի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1983-1990 թվականներին։

Հուսեյն Էրշադ
 
Կուսակցություն՝Jatiya Party?
Կրթություն՝Carmichael College?, Դաքքայի համալսարան (1950) և Command and Staff College? (1966)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և սպա
Դավանանքիսլամ
Ծննդյան օրփետրվարի 1, 1930(1930-02-01)[1][2]
ԾննդավայրDinhata, Cooch Behar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օրհուլիսի 14, 2019(2019-07-14)[3][4][1][…] (89 տարեկան)
Վախճանի վայրԴաքքա, Բանգլադեշ
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Պակիստան և  Բանգլադեշ
ԱմուսինՌուշան Էրշադ

Կենսագրություն

Հնդկաստանի բաժանման ժամանակ նրա հայրը Արևմտյան Բենգալիաից տեղափոխվել է Արևելյան Պակիստան։ Ավարտել է Դաքքայի համալսարանը։ 1952 թվականից ծառայել է Պակիստանի բանակի շարքերում, 1971 թվականից տեղափոխվել է նորաստեղծ Բանգլադեշի բանակ։ Բարձրագույն զինվորական կրթությունը ստացել է Հնդկաստանում՝ Բանգլադեշի անկախության պայքարից հետո։ 1973 թվականին ստացել է գնդապետի կոչում, 1975 թվականին՝ գեներալ մայոր, գլխավոր շտաբի պետ՝ (1978 թվականի դեկտեմբերի-1986 թվականի օգոստոսի 31), 1983 թվականին կատարել է ռազմական հեղաշրջում, որից հետո յոթ տարի զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը՝ չնայած քաղաքական ընդդիմության ակտիվ հակազդեցությանը։

1990-ականներին գլխավորել է Ջատյա կուսակցությունը, չորս անգամ ընտրվել է խորհրդարանում՝ որպես պատգամավոր, կուսակցության համար հասել է կառավարությունում կրտսեր գործընկերոջ կարգավիճակի՝ Ավամի Լիգի (1996-2001)։

Մշտապես դատական հետապնդումների է ենթարկվել նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում օրենքի խախտման համար։

Ընտանիք

Կինը՝ Ռուշան Էրշադը, Բանգլադեշի Ազգային ժողովում պաշտոնական ընդդիմության առաջնորդն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուսեյն Էրշադ» հոդվածին։