Հուստինոս Փիլիսոփա

Հուստինոս Փիլիսոփա (հայտնի է նաև որպես Հուստինոս Մեծ, Հուստինոս Հռոմեացի, Հուստինոս մարտիրոս, մոտ 100[1][2][3][…], Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ - մոտ 165, Հռոմ, Հռոմեական կայսրություն), վաղ քրիստոնեական նահատակ, ջատագով, եկեղեցու հայր, Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների սուրբ։ Հուստինոսը 2-րդ դարի ջատագովական գրականության թագն ու պսակն է համարվում։ Շուրջ 150 թվականին գնալով Հռոմ, հիմնում է կրոնուսույց մի դպրոց՝ փիլիսոփայական դպրոցների նմանողությամբ։ Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ են հասել միայն չորսը՝ «Երկխոսություն հրեա Տրիփոնի հետ»[4], «Քրիստոնեության առաջին ջատագովությունը ուղղված Անտոնինոս Պիոսին», «Քրիստոնեության երկրորդ ջատագովությունը ուղղված հռոմեական սենատին» և «Հարության մասին» (հատվածաբար)։ Հնում Հուստինոսի գրչին վերագրված մի շարք այլ աշխատություններ ներկայումս համարվում են այլ հեղինակների գործեր։

Հուստինոս Փիլիսոփա
Դիմանկար
Ծնվել էմոտ 100[1][2][3][…]
ԾննդավայրՆաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ
Մահացել էմոտ 165
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունփիլիսոփա և աստվածաբան
 Justin the Philosopher Վիքիպահեստում

Ընդունել է մարտիրոսական մահ Հռոմում շուրջ 165 թ.։

Նա համարվում է առաջին քրիստոնեական հեղինակը, որը փորձել է ընդհանուր եզրեր գտնել քրիստոնյա ուսմունքի և հունա-հռոմեական փիլիսոփայության միջև։ Նրա գրվածքներում նկատվում է Պլատոնի և ստոիկյանների ուսմունքի նշանակալից ազդեցություն[5]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուստինոս Փիլիսոփա» հոդվածին։