Հուրոն լիճ

Հուրոն[3] (անգլ.՝ Lake Huron), քաղցրահամ լիճ ԱՄՆ-ում և Կանադայում, հյուսիսամերիկյան հինգ Մեծ Լճերից մեկը։ Գտնվում է Միչիգան լճից դեպի արևելք, որի հետ միացված է Մակինակ նեղուցով։ Հիդրոգրաֆիայի տեսանկյունից Միչիգանը և Հուրոնը առաջացնում են մեկ միասնական համակարգ (երկու լճերն իրար հետ միացնում է Մակինո նեղուցը), սակայն աշխարհագրորեն դրանք ընդունված է համարել առանձին լճեր։ Եթե այն համարենք որպես միասնական համակարգ, ապա մեծությամբ այն աշխարհում երկրորդ խոշոր լիճն է Կասպից ծովից հետո և առաջինն է քաղցրահամ լճերի թվում, իսկ եթե համակարգը դիտենք որպես առանձին լճեր, ապա Հուրոն լիճը չորրորդն է մեծությամբ[4]։

Հուրոն լիճ
Lake Huron

'
Կոորդինատներ
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Տեսակքաղցրահամ
Երկարություն332 կմ
Լայնություն245 կմ
Ավազանի մակերեսը59 600[1] կմ²
Ջրափնյա գծի երկարությունը6159 կմ
Ամենամեծ խորությունը229 մետր[2] մ
Միջին խորությունը59 մետր մ
Միջին բարձրությունը177 մետր[2] մ
Թափվող գետերըՍենտ Մերիս
Սկիզբ առնող գետերըՍենտ Քլեր
Կղզիներտես՝ ցանկը
Ծանոթագրություն
[2]

Աշխարհագրություն

Հուրոն լիճը

Հուրոն լճի մակերեսը կազմում է մոտ 59 600 կմ²[5] (Մեծ Լճերի թվում երկրորդ խոշոր լիճն է Վերին լճից հետո)։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 176 մ[5] (ինչպես Միչիգան լիճը), խորությունը՝ մինչև 229 մ։

Լճի մոտակայքում կան բազմաթիվ կղզիներ, որոնցից ամենախոշորը Մանիտուլին կղզին է՝ աշխարհում ամենախոշոր լճային կղզին։ Խոշոր ծոցերն են՝ Ջորջիան Բեյ և Սագինո։

Լճի ափին են գտնվում ԱՄՆՄիչիգան և Կանադայի Օնտարիո նահանգները։ Հուրոնի հիմնական նավահանգիստներն են՝ Սագինո, Բեյ Սիթի, Ալպինա (ԱՄՆ) և Սարնիա (Կանադա)։

Անվան ծագումնաբանություն

Անվանումը ստացել է հնդկացիական իրոկեդալեզու հուրոն ցեղի անունից․ այդ ցեղը մինչև եվրոպացիների գալը բնակվել է այդ լճի ափերին[6]։

Հուրոն լիճը գարնանը

Էկոլոգիա

Այնպես, ինչպես մնացյալ բոլոր Մեծ Լճերը, Հուրոնի էկոլոգիան նույնպես արմատական փոփոխությունների է ենթարկվել վերջին հարյուրամյակի ընթացքում։ Ի սկզբանե լճում գերակշռում էր կարմրախայտը (Salvelinus namaycush W.), որը սնվում էր լճային ծովատառեխով և այլ ավելի մանր ձկնատեսակներով։ Որոշ ինվազիվ տեսակներ, ներառյալ քարալեզները սկսեցին գերակշռել 1930-ական թվականներին։ Լճային կարմրախայտը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր 1950 թվականին քարալեզների բազմացման պատճառով։ Ծովատառեխի մի քանի տեսակներ անհետացել են 1960-ական թվականներին։ Միակ ձկնատեսակը, որը մնացել է լճում, սիգն էր։ Լճի ձկնատեսակները վերականգնելու նպատակով 1960 թվականից սկսեցին լիճ բաց թողնել լճային կարմրախայտի և սաղմոնի ոչ տեղական տեսակների արհեստականորեն աճեցված մանրաձկներ, սակայն արդյունքում աննշան աճել է միայն կարմրախայտի թիվը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուրոն լիճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 684