Հրդեհներ Հունաստանում (2018)

Հրդեհներ Հունաստանում 2018 (հուն․՝ Πυρκαγιές στην Αττική το 2018), շարունակվող անտառային հրդեհների շարք Հունաստանում, որը սկսվել է 2018 թվականի հուլիս ամսին Ատտիկայի ափամերձ հատվածներում[2]։ Հուլիսի 27-ի դրությամբ, զոհերի թիվը հասնում է 88-ի։ Առնվազն 164 մեծահասակներ և 23 երեխաներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ընդորում, 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս հրդեհները 21-րդ դարում երկրորդն են իրենց ծավալներով և ուժգնությամբ։ 21-րդ դարի ամենամասշտաբային հրդեհները տեղի են ունեցել 2009 թվականին Ավստրալիայում, որի արդյունքում զոհվել է 173 մարդ։ Հունաստանում 2007 թվականին դարձյալ տեղի են ունեցել խոշոր հրդեհներ, որի արդյունքում զոհվել է 84 մարդ[3]։

Հրդեհներ Հունաստանում
Թվական2018 թվականի հուլիսի 23-ից մինչ օրս
ՎայրԱտտիկա, {{{2}}} Հունաստան
ՊատճառՀավանաբար մտածված հրդեհում (կատարվում է քննություն)
Վնասվածքներ187[1]
Մահ(եր)88

Մոտ 700 բնակիչներ տարհանվել կամ տեղահանվել են, հիմնականում մերձափնյա Մատի գյուղից, որտեղ փրկարարները հայտնաբերել են 28 այրված դիակներ՝ ծովից ընդամենը մի քանի քանի մետր հեռավորության վրա[4]։ Ընդորում, դիակները մի մասը եղել են իրար մոտ[5]։ Նավակների միջոցով հազարավոր մարդիկ տարհանվել են լողափերից՝ փրկվելով հնարավոր մոխրացումից։ 10 մարդ խեղդամահ է եղել, երբ նավը, որը օգնության էր հասել Մատիի հյուրանոցներից մեկում հանգստացող զբոսաշրջիկներին, կողաշրջվել է[6]։

Հունաստանը գործի է դրել հրդեհաշիջման համար նախատեսված բոլոր օդանավերը և ավելի քան 250 հրշեջ տեխնիկա[7]։ Հրդեհաշիջման աշխատանքների մասնակցում են ավելի քան 600 հրշեջներ[8]։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ատտիկայում հայտարարել է արտակարգ իրավիճակ[5]։ Բացի այդ, նա հայտարարել է եռօրյա ազգային սուգ։ Հեռուստատեսությամբ դիմելով Հունաստանի ժողովրդին, Ցիպրասը նշել է․ «Մեր երկիրը վերապրում է անբացատրելի ողբերգություն»[9]։

Հրդեհների մեկնարկից հետո, Աթենքի Ակրոպոլիսի և Հունաստանի խորհրդարանի մոտ ծածանվող դրոշները կիսով չափ իջեցվել են[10]։ Ի պատիվ տուժածների, կիսով չափ իջեցվել է նաև Եվրոպական հանձնաժողովի Բրյուսելում տեղակայված կենտրոնակայանի մոտ ծածանվող դրոշը[11]։ Աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն իսկ օգնություն են տրամադրել կամ հայտնել են աջակցություն օգնելու Հունաստանին[5]։ Պետնախարար Նիկոս Տոսկասը նշել է, որ, հնարավոր է, որ հրդեհը առաջացած լինի մտածված այրման արդյունքում։ Ընդորում, հավանական է, որ այրումը սկսվելը հենց Մատիից[12][13]։

Ժամանակագրություն

Կինետայում և նրա հարակից շրջանների հրդեհի տարածման ուղղությունները։
Մատիում և նրա հարակից շրջաններում հրդեհի տարածման ուղղությունները։

2018 թվականի հուլիսի 23-ին տեղի ժամանակով ժամը 13։00-ին, հրդեհներ են սկսվել Աթենքից դեպի արևմուտք գտնվող Կինետա բնակավայրի մոտ։ Մի քանի ժամ անց երկրորդ հրդեհն է բռնկվել Աթենքից դեպի հյուսիս գտնվող Պենտելի քաղաքի մոտ։ Բավականին ուժեղ քամու պատճառով երկու հրդեհներն էլ շատ արագ տարածվել են՝ հասնելով ժամում 124 կիլոմետր արագության[14]։ Կինետայում հրդեհների արդյունքում այրվել են բազմաթիվ տներ, մինչդեռ Պենտելիում ծագած հրդեհը տարածվել է դեպի արևելք՝ ափամերձ հատվածներ, որի արդյունքում մեծապես տուժել են Մատի և Նեոս Վուտզաս բնակավայրերը։ Հրդեհն այնքան ինտենսիվ էր, որ մի քանի մարդիկ ողջ-ողջ այրվել են իրենց տներում, մեքենաներում և ափից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Հազարավոր փոխադրամիջոցներ և տներ փլուզվել են։ Մի քանի ժամ անց հնարավոր է եղել վերահսկել հրդեհի տարածումը[15]։ Գիշերային գործողության արդյունքում տարածքում տեղակայված 620 երեխաներից բաղկացած ճամբարը հաջողությամբ տարհանվել է[16]։

Վնասներ

2018 թվականի հուլիսի 26-ին Պենտելի քաղաքապետ Դիմիտրիս Ստերգիուն նշել է, որ, հավանաբար, մահացու հրդեհը, որը մեծ վնասներ է հասցրել Արևելյան Ատտիկային և դարձել 88 մարդու մահվան պատճառ, առաջացել է էլեկտրասյան վնասված էլեկտրալարերի արդյունքում[17]։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Նիկոս Տոսկասը, ով զբաղեցնում էր Հանրային կարգի և քաղաքացիների պաշտպանության նախարարի պաշտոնը, նշել է, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ Պենտելիում և Կինետայում միաժամանակյա սկսված հրդեհները կանխամտածված հրդեհման արդյունք են[18]։

Միջազգային օգնություն

Հունաստանը օգնության նպատակով դիմել է մի շարք պետությունների՝ օժանդակելու հրդեհաշիջման գործընթացին և հաղթահարելու արտակարգ իրավիճակը։ Այդ նպատակով, Հունաստանը դիմել է նաև Եվրոպական Միության Քաղաքացիական պաշտպանության ծառայությանը՝ տրամադրելու օդային և ցամաքային օգնություն[19]։ Հումանիտար օգնության և ճգնաժամերի հաղթահարման գծով եվրոպական հանձնակատարը հուլիսի 24-ին ժամանել է Աթենք՝ համակարգելու Հունաստանին տրամադրվող ԵՄ օգնությունը, որն իրականացվում էր ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայության միջոցով։ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը օգնել է մոբիլիզացնել ինքնաթիռները, փոխադրամիջոցները, բուժանձնակազմին և հրշեջներին, ովքեր Հունաստան էին ժամանել ԵՄ անդամ մյուս պետություններից։ ԵՄ Կոպեռնիկոսի արբանյակային համակարգը նույնպես ակտիվացվել է՝ տրամադրելու իշխանություններին բարձրորակ հատուկ քարտեզներ[20]։ Նախարար Նիկոս Տոսկասը նշել է, որ երբեք այսքան օգնության առաջարկություն Հունաստանը չէր ստացել։ Բազմաթիվ երկրներ իրենց օգնությունն են առաջարկել Հունաստանին[21]։

Հունաստանին իրենց օգնությունն են առաջարկել հետևյալ պետությունները․

  •  Ալբանիա – 100 000 եվրո ֆինանսական օգնություն արտակարգ դրության հաղթահարման համար[22]։
  •  Ավստրալիա – Առաջարկել է իր օգնությունը[23]։
  •  Հայաստան – Առաջարկել է իր օգնությունը[24]։
  •  Բուլղարիա[20]
  •  Խորվաթիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ[25]։
  •  Կիպրոս – Հրշեջ տեխնիկա, անձնակազմ և 10 միլիոն եվրո ֆինանսական օգնություն[26]։
  •  Ֆրանսիա[5]
  •  Իսրայել[27][28]
  •  Իտալիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ[29][30]։
  •  Գերմանիա[30]
  •  Հյուսիսային Մակեդոնիա – 6 միլիոն դինար (մոտ 100 000 եվրո) ֆինանսական օգնություն՝ արտակարգ դրությունը հաղթահարելու համար[31]։
  •  Մալթա[20]
  •  Չեռնոգորիա[20]
  •  Լեհաստան – Պետական հրշեջ ծառայության երկու խմբեր ուղարկվել են Հունաստան՝ հրդեհաշիջման և փրկարարական օժանդակություն տրամադրելու համար[32]։
  •  Պորտուգալիա – Պորտուգալիան առաջարկել է 50 հրշեջներից բաղկացած փրկարար ջոկատ՝ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայության շրջանակներում[33]։
  •  Ռումինիա – «A C-27 J Spartan» ինքնաթիռը օժանդակել է հրդեհաշիջման գործընթացին, իսկ «C-130 Hercules» տիպի ինքնաթիռը իրականացրել է տեղափոխման գործունեություն։ Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ռումինացի 20 զինծառայող[30][34]։
  •  Ռուսաստան[35]
  •  Սերբիա[36]
  •  Իսպանիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ[30][37]։
  •  Թուրքիա[30]
  •  ԱՄՆ – ԱՄՆ-ն տրամադրել է մի քանի դռոն համակարգեր՝ հրդեհաշիջումը ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու համար[38]։

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան