Հրդեհ Բաքվում (2018)

Հրդեհ Բաքվի հանրապետական նարկոլոգիական կենտրոնում (ադրբ.՝ Respublika Narkoloji Mərkəzində yanğın), հրդեհ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 2-ին հանրապետական նարկոլոգիական կենտրոնի բաժանմունքներից մեկում։ Հրդեհի հետևանքով մահացել է ավելի քան 26 մարդ[2], ևս 4-ը՝ հոսպիտալացվել են[1]։

Հրդեհ Բաքվի նարկոլոգիական կենտրոնում
Բաքուը գտնվում է Ադրբեջանում
Բաքու
Բաքու
Բաքու (Ադրբեջան)
Ժամանակ2018 թվականի մարտի 2
ՎայրՀաթայի շրջան, Բաքու, Ադրբեջան
ՊատճառԷլեկտրական համակարգի անսարքություն
Հետևանքհրդեհ
Վնասվածքներ4 հոսպիտալացված[1]
Մահ(եր)26[2]

Հրդեհ

Հրշեջները դեպքի վայրում

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 06:10-ին[3]: Հրդեհը բռնկվել է նարկոլոգիական բաժանմունքի առաջին հարկում գտնվող փայտե հատուկ հիվանդասենյակում՝ էլեկտրական համակարգի անսարքության պատճառով։ Կառույցի պատուհանները փակված են եղել պողպատե ճաղերով, որոնք կարող էին բացվել միայն դրսից։ Պատճառը թմրամոլների հնարավոր փախուստը կանխելն էր[4]։ Շենքում չի եղել հրդեհի մարման ավտոմատ համակարգ[4]։ Կառույցի փայտե շրջանակները դարձել են հրդեհի տարածման հիմնական պատճառը։ Հրշեջները նշել են, որ, ավելի քան երեք ժամ, չեն կարողացել մարել հրդեհը՝ ուժեղ քամիների պատճառով[5]։ Այդուհանդերձ, հրշեջները կարողացել են հրդեից փրկել մի քանի տասնյակ մարդու։

Հետևանքներ

Համաձայն Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալների, մոտ 200 պացիենտներ և աշխատակազմի անդամներ տարհանվել են հիվանդանոցի շենքից և գտնվում են ապահով վայրում։ Սկզբնական շրջանում, 34 մարդ գտնվել է հրդեհվող շենքում[6]։ Քսանհինգ մարդ հայտնաբերվել է ողջ ողջ արված՝ հրշեջների կողմից նարկոլոգիական կենտրոնի հրդեհի մարումից հետո[7]։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է դեպքի վայր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է դեպքի վայր։ Կատարվել է հետաքննություն[6][8]։ Տեղի քաղաքացիական ակտիվիստները դեպքի համար մեղադրում են Ադրբեջանի կոռումպացված իշխանություններին, որոնք բավարար ուշադրություն չեն դարձնում երկրի ենթակառուցվածքների զարգացմանը։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ՝ նարկոլոգիական կենտրոնում մինչ այդ տեղի ունեցած հնարավոր բռնությունները ուսումնասիրելու համար։

Տես նաև

Ծանոթագրություններ