Հրդեհ Գաոսյուն քաղաքի բնակելի տանը

Հրդեհ Գաոսյուն քաղաքի բնակելի տանը, լուրջ հրդեհ, որը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 14-ին Թայվանի Գաոսյուն քաղաքի 13-հարկանի բնակելի շենքում։ Հրդեհը խլել է 46 մարդու կյանք[1][2][3][4][5], ինչը դարձել է Թայվանի ամենամահաբեր հրդեհը 1995 թվականից ի վեր։ Բի-բի-սի-ի տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 79 մարդ, որոնցից 14-ը գտնվում են ծանր վիճակում[2][6]։

Հրդեհ Գաոսյուն քաղաքի բնակելի տանը
Տեսակհրդեհ
ՎայրFubei Village?
ՏեղադրանքԳաոսյուն
Երկիր Թայվան
Տարեթիվհոկտեմբերի 14, 2021
Զոհվածներ46 մարդ
Վիրավորներ41
Քարտեզ
Քարտեզ

Տեղեկություններ շենքի մասին

Հրդեհը բռնկվել Է Թայվանի Գաոսյուն քաղաքի շրջանում գտնվող 13-հարկանի շենքում[1][3][4]։

Գաոսյունի քաղաքապետը հայտարարել է, որ շենքում նախկինում եղել է կինոթատրոն, ինչպես նաև ռեստորաններ ու կարաոկե սրահներ, սակայն հրդեհի ժամանակ դրանք մասամբ լքված են եղել[3]։ Կառավարությունում նաև պատմել են, որ շենքը մոտ 40 տարեկան է եղել[7]։

Ներքևի և ստորգետնյա հարկերում եղել են խանութներ։ Երկու ստորգետնյա հարկերում, ինչպես նաև առաջինից մինչև հինգերորդ հարկերում ոչ ոք չի բնակվել, մինչդեռ յոթերորդ և տասնմեկերորդ հարկերում եղել են շուրջ 120 տանտերեր[7]։ Հրշեջ ծառայության ղեկավար Լի Չինսյուն հայտարարել է, որ բնակիչների մեծ մասը եղել են տարեց կամ տառապել են ֆիզիկական ծանր հիվանդություններով[4]։

Հրդեհից մեկ ամիս առաջ շենքում տեղադրվել են կրակմարիչներ, բայց տասներեք հարկերից միայն երեքում։ Դա կապված է միջոցների չբավարարման հետ[8]։

1999 թվականին շենքը տուժել է մեկ այլ հրդեհից, ընդ որում ոչ ոք չի զոհվել[9][10]։

Հրդեհ

Հրդեհի հետևանքները

Քաղաքի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ հրդեհի մասին առաջին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 02:54-ին[1][11]։ Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում[8]։

Փրկվածներից մեկն ասել է, որ հրդեհի սկսվելուց հետո մեծ քանակությամբ սև ծուխ է տեսել[6]։ Շատ բնակիչներ հայտնել են, որ հրդեհից առաջ ձայն պայթյունի նման ձայն են լսել[6]։

Դեպքի վայր են ժամանել 159 հրշեջ և 75 հրշեջ մեքենաներ[1]։ Ժամը 7:17-ի դրությամբ հրդեհը ամբողջությամբ մարվել է[4]։ Կեսօրին շենքից տարահնվել է ութից մինչև ութսուներեք տարեկան առնվազն վաթսուներկու մարդ[12]։

Ստորին հարկերում մեծ քանակությամբ աղբը կարող էր զգալիորեն մեծացնել հրդեհի տարածման արագությունը[13]։

Զոհեր և վիրավորներ

Գաոսյունի քաղաքապետը մեկնաբանություններ է տալիս հրդեհի վերաբերյալ

Հրդեհի հետևանքով զոհվել է 46 մարդ, որոնցից 32-ը մահացել են դեպքի վայրում, ևս 14-ը մահացել են հիվանդանոցում։ Բի-բի-սի-ն հաղորդում է, որ ևս 79 մարդ տեղափոխվել է տեղական հիվանդանոցներ, ընդ որում նրանցից 14-ը գտնվում են ծանր վիճակում[2][6]։ Զոհերի միջին տարիքը 62 տարեկան է[4]։

Արձագանք

Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը խնդրել է կառավարությանը օգնություն ցուցաբերել այրված տան բնակիչների վերաբնակեցման հարցում[7]։

Հետաքննություն

Իշխանությունները կարգադրել են հետաքննություն անցկացնել հրդեհի պատճառը պարզելու համար և չեն բացառել շենքի հրկիզման վարկածը[3]։ Հարցաքննվել են չորս վկաներ[4]։ Կուո ազգանունով տղամարդը և Խուան ազգանունով կինը ձերբակալվել են Գաոսյունի շրջանային դատախազության կողմից։ Հարցաքննությունից հետո Կուոն գրավի դիմաց ազատ է արձակվել[14][15]։

Տես նաև

Ծանոթագրություններ