Հրդեհ Grenfell Tower-ում

Հրդեհ Լոնդոնի Grenfell Tower-ում (անգլ.՝ Grenfell Tower fire), արտակարգ պատահար, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 14-ին Լոնդոնի Հյուսիսային Քենսինգթոն շրջանում։ 24 հարկանի շենքում ծագած հրդեհի արդյունքում զոհվել է 72 մարդ[1] և վիրավորվել, ավելի քան, 77 մարդ։

Հրդեհ Grenfell Tower-ում
Թվական2017 թվականի հունիսի 14
ՎայրԼոնդոն, {{{2}}} Մեծ Բրիտանիա
Պատճառանհայտ
Մահ(եր)72

Պատճառներ

Աղետը սկսվել է 2017 թվականի հունիսի 14-ի գիշերը ժամը մեկին Grenfell Tower-ում, որը գտնվում է Լոնդոնի արևմտյան հատվածում՝ Հյուսիսային Քենսինգթոն շրջանում։

Հրդեհի մարում

Լոնդոնի, ավելի քան, 250 հրշեջներ մոտ 10 ժամ փորձել են մարել հրդեհը։ Այդ ժամանակ, քաղաքում արտակարգ ռեժիմով աշխատել են 40 հրշեջ մեքենաներ և 100 բժիշկներ[2]։

Հետևանքներ

Լոնդոնի ոստիկանապետ Ստյուարտ Կունդին նշել է, ավելի քան, 6 զոհերի մասին։ Նա նշել է, որ ներկայումս կարող է հաստատել միայն վեց զոհերի փաստը, սակայն այդ թիվը կարող է մեծանալ, քանի որ փրկարարական աշխատանքները կարող են շարունակվել մի քանի օր[3]։ Ըստ վերջին տվյալների, զոհվել է 17 մարդ[4]։

Պաշտոնական տվյալներով հիվանդանոցներում գտնվում են հիսուն տուժածներ։ Բացի այդ, 20 տուժածներ գտնվում են կրիտիկական վիճակում[5]։

Ծանոթագրություններ