ՄՕԿ-ի անդամների կոդերի ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), օգտագործում է երկրների 3 տառանոց կոդեր[1]՝ Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների ամեն խմբին հղում կատարելու համար։ Կոդերը հիմնականում վերաբերվում են Ազգային օլիմպիական կոմիտեներին, բայց կան նաև որոշ կոդեր, որոնք նախկին խաղերին օգտագործվել են մի քանի ազգ ներկայացնող թիմի կամ բոլոր ազգերի մարզիկներից կազմված թիմի համար։

Օլիմպիական խաղերի լոգոն

Որոշ ՄՕԿ-ի կոդեր տարբերվում են ստանդարտ ISO 3166-1 ալֆա-3 կոդերից։ Այլ սպորտային կազմակերպություններ, որոնցից է ՖԻՖԱ-ն, օգտագործում են նմանատիպ կոդեր իրենց անդամ երկրների համար, բայց մի քանի տարբերություններով։ Այնուամենայնիվ, Համագործակցության խաղերի ֆեդերացիան և Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան օգտագործում են ՄՕԿ-ի կոդերը։

Պատմություն

1956 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին և 1960 թվականի Ամառային օլիմպիական խաղերին առաջին անգամ սկսեցին օգտագործվել երկրների սկզբնատառերը՝ ամեն ԱՕԿ-ին հղում կատարելու համար, ինչպես նշված է պաշտոնական զեկույցներում[2]։ Այնուամենայնիվ, հաջորդ մի քանի օլիմպիական խաղերին օգտագործված կոդերը հաճախ հիմնված էին հյուրընկալող երկրում օգտագործվող լեզվի վրա (օրինակ՝ GIA օգտագործվում էր Ճապոնիայի համար 1956 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում և 1960 թվականի ամառային օլիմպիական խաղերում՝ երկուսն էլ անցկացված Իտալիայում, իտալերեն Giappone-ից) կամ մասնակից երկրի ֆրանսերեն անվանման վրա (օրինակ՝ COR Հարավային Կորեայի համար Corée-ից)։ Մինչև 1972 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը համարյա բոլոր կոդերն արդեն ստանդարտացվել էին ներկայումս օգտագործվող կոդերի նման, սակայն հաջորդ տարիներին նրանք մի քանի փոփոխություններ են կրել։ Կոդերի փոփոխման վրա ազդել են նաև ԽՍՀՄ փլուզումը, Գերմանիայի վերամիավորումը, Հարավսլավիայի կազմալուծումը, Չեխոսլովակիայի փլուզումը և այլ աշխարհագրական անվանափոխումներ։

Այս ցանկից բացի, Պարալիմպիկ խաղերում օգտագործվում են ՄՕԿ-ի համար ստանդարտացված կոդեր Մակաոյի (MAC) և Ֆարերյան կղզիների (FRO) համար[3][4]։

Ներկայիս ԱՕԿ-ներ

Ներկայումս կան 206 ԱՕԿ-ներ (Ազգային Օլիմպիական Կոմիտեներ)։ Այս աղյուսակը ցույց է տալիս, թե ինչ կոդ է օգտագործվում ամեն Ազգային օլիմպիական կոմիտեի համար, և ինչ ուրիշ կոդեր են օգտագործվել կոմիտեների համար նախկին օլիմպիական խաղերում։ Այն կոդերը, որոնք կիրառվել են տվյալ տարվա միայն ամառային կամ միայն ձմեռային Օլիմպիական խաղերին, նշված են համապատասխանաբար Ա և Ձ տառերով։

ԿոդԿայքԱզգային օլիպիական կոմիտեԱյլ օգտագործված կոդեր
AFG[1] Աֆղանստան
ALB[2] Ալբանիա
ALG[3] ԱլժիրAGR (1964), AGL (1968 Ա)
AND[4] Անդորա
ANG[5] Անգոլա
ANT[6] Անտիգուա և Բարբուդա
ARG[7] Արգենտինա
ARM[8] Հայաստան
ARU[9] Արուբա
ASA[10] Ամերիկյան Սամոա
AUS[11] Ավստրալիա
AUT[12] Ավստրիա
AZE[13] Ադրբեջան
BAH[14] Բահամներ
BAN[15] Բանգլադեշ
BAR[16] ԲարբադոսBAD (1964)
BDI[17] Բուրունդի
BEL[18] Բելգիա
BEN[19] ԲենինDAY (1964), DAH (1968–1976)
BER[20] Բերմուդյան կղզիներ
BHU[21] Բութան
BIH[22] Բոսնիա և ՀերցեգովինաBSH (1992 Ա)
BIZ[23] ԲելիզHBR (1968–1972)
BLR[24] Բելառուս
BOL[25] Բոլիվիա
BOT[26] Բոտսվանա
BRA[27] Բրազիլիա
BRN[28] Բահրեյն
BRU[29] Բրունեյ
BUL[30] Բուլղարիա
BUR[31] Բուրկինա ՖասոVOL (1972–1984)
CAF[32] Կենտրոնաաֆրիկյան ՀանրապետությունAFC (1968)
CAM[33] ԿամբոջաCAB (1964), KHM (1972–1976)
CAN[34] Կանադա
CAY[35] Կայմանյան կղզիներ
CGO[36] Կոնգո
CHA[37] ՉադCHD (1964)
CHI[38] ՉիլիCIL (1956 Ձ, 1960 Ա)
CHN[39] ՉինաստանPRC (1952 Ա)
CIV[40] Կոտ դ'ԻվուարIVC (1964), CML (1968)
CMR[41] Կամերուն
COD[42] Կոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությունCOK (1968), ZAI (1972–1996)
COK[43] Կուկի կղզիներ
COL[44] Կոլումբիա
COM[45] Կոմորյան կղզիներ
CPV[46] Կաբո Վերդե
CRC[47] Կոստա ՌիկաCOS (1964)
CRO[48] Խորվաթիա
CUB[49] Կուբա
CYP[50] Կիպրոս
CZE[51] ՉեխիաTCH (1984)
DEN[52] ԴանիաDAN (1960 Ա, 1968 Ձ), DIN (1968 Ա)
DJI[53] Ջիբութի
DMA[54] Դոմինիկա
DOM[55] Դոմինիկյան Հանրապետություն
ECU[56] Էկվադոր
EGY[57] ԵգիպտոսRAU (1960, 1968), UAR (1964)
ERI[58] Էրիթրեա
ESA[59] ՍալվադորSAL (1964–1976)
ESP[60] ԻսպանիաSPA (1956–1964, 1968 Ձ)
EST[61] Էստոնիա
ETH[62] ԵթովպիաETI (1960, 1968)
FIJ[63] ՖիջիFIG (1960)
FIN[64] Ֆինլանդիա
FRA[65] Ֆրանսիա
FSM[66] Միկրոնեզիա
GAB[67] Գաբոն
GAM[68] Գամբիա
GBR[69] Մեծ ԲրիտանիաGRB (1956 Ձ–1960), GBI (1964)
GBS[70] Գվինեա Բիսաու
GEO[71] Վրաստան
GEQ[72] Հասարակածային Գվինեա
GER[73] ԳերմանիաALL (1968 Ձ), ALE (1968 Ա)
GHA[74] Գանա
GRE[75] Հունաստան
GRN[76] Գրենադա
GUA[77] ԳվատեմալաGUT (1964)
GUI[78] Գվինեա
GUM[79] Գուամ
GUY[80] ԳայանաGUA (1960), GUI (1964)
HAI[81] Հայիթի
HKG[82] ՀոնկոնգHOK (1960–1968)
HON[83] Հոնդուրաս
HUN[84] ՀունգարիաUNG (1956 Ձ, 1960 Ա)
INA[85] ԻնդոնեզիաINS (1960)
IND[86] Հնդկաստան
IRI[87] ԻրանIRN (1956–1988), IRA (1968 Ձ)
IRL[88] Իռլանդիա
IRQ[89] ԻրաքIRK (1960, 1968)
ISL[90] ԻսլանդիաICE (1960 Ձ, 1964 Ա)
ISR[91] ԻսրայելISL
ISV[92] Ամերիկյան Վիրջինյան կղզիներ
ITA[93] Իտալիա
IVB[94] Բրիտանական Վիրջինյան կղզիներ
JAM[95] Ճամայկա
JOR[96] Հորդանան
JPN[97] ՃապոնիաGIA (1956 Ձ, 1960 Ա), JAP (1960 Ձ)
KAZ[98] Ղազախստան
KEN[99] Քենիա
KGZ[100] Ղրղզստան
KIR[101] Կիրիբատի
KOR[102] Հարավային ԿորեաCOR (1956 Ձ, 1960 Ա, 1968 Ա, 1972 Ա)
KOS[103] Կոսովո
KSA[104] Սաուդյան ԱրաբիաARS (1968–1976), SAU (1980–1984)
KUW[105] Քուվեյթ
LAO[106] Լաոս
LAT[107] Լատվիա
LBA[108] ԼիբիաLYA (1964), LBY (1968 Ձ)
LBN[109] ԼիբանանLEB (1960 Ձ, 1964 Ա), LIB (1964-2016)
LBR[110] Լիբերիա
LCA[111] Սենտ Լյուսիա
LES[112] Լեսոթո
LIE[113] ԼիխտենշտեյնLIC (1956 Ձ, 1964 Ա, 1968 Ձ)
LTU[114] ԼիտվաLIT (1992 Ձ)
LUX[115] Լյուքսեմբուրգ
MAD[116] ՄադագասկարMAG (1964)
MAR[117] ՄարոկկոMRC (1964)
MAS[118] ՄալայզիաMAL (1964–1988)
MAW[119] Մալավի
MDA[120] ՄոլդովաMLD (1994)
MDV[121] Մալդիվներ
MEX[122] Մեքսիկա
MGL[123] ՄոնղոլիաMON (1968 Ձ)
MHL[124] Մարշալյան կղզիներ
MKD[125] Մակեդոնիա
MLI[126] Մալի
MLT[127] ՄալթաMAT (1960–1964)
MNE[128] Չեռնոգորիա
MON[129] Մոնակո
MOZ[130] Մոզամբիկ
MRI[131] Մավրիկիոս
MTN[132] Մավրիտանիա
MYA[133] ՄյանմաBIR (1960, 1968–1988), BUR (1964)
NAM[134] Նամիբիա
NCA[135] ՆիկարագուաNCG (1964), NIC (1968)
NED[136] ՆիդերլանդներOLA (1956 Ձ), NET (1960 Ձ), PBA (1960 Ա), NLD (1964 Ա), HOL (1968–1988)
NEP[137] Նեպալ
NGR[138] ՆիգերիաNIG (1960 Ա), NGA (1964)
NIG[139] ՆիգերNGR (1964)
NOR[140] Նորվեգիա
NRU[141] Նաուրու
NZL[142] Նոր ԶելանդիաNZE (1960, 1968 Ձ)
OMA[143] Օման
PAK[144] Պակիստան
PAN[145] Պանամա
PAR[146] Պարագվայ
PER[147] Պերու
PHI[148] ՖիլիպիններFIL (1960, 1968)
PLE[149] Պաղեստին
PLW[150] Պալաու
PNG[151] Պապուա Նոր ԳվինեաNGY (1976–1980), NGU (1984–1988)
POL[152] Լեհաստան
POR[153] Պորտուգալիա
PRK[154] Հյուսիսային ԿորեաNKO (1964 Ա, 1968 Ձ), CDN (1968)
PUR[155] Պուերտո ՌիկոPRI (1960), PRO (1968)
QAT[156] Կատար
ROU[157] ՌումինիաROM (1956–1960, 1972–2006), RUM (1964–1968)
RSA[158] Հարավաֆրիկյան ՀանրապետությունSAF (1960–1972)
RUS[159] Ռուսաստան
RWA[160] Ռուանդա
SAM[161] Սամոա
SEN[162] ՍենեգալSGL (1964)
SEY[163] Սեյշելյան կղզիներ
SGP[164] ՍինգապուրSIN (1959–2016)
SKN[165] Սենթ Քիթս և Նևիս
SLE[166] Սիերա ԼեոնեSLA (1968)
SLO[167] Սլովենիա
SMR[168] Սան ՄարինոSMA (1960–1964)
SOL[169] Սողոմոնյան կղզիներ
SOM[170] Սոմալի
SRB[171] Սերբիա
SRI[172] Շրի ԼանկաCEY (1960-1964, 1972), CEI (1968 Ա)
SSD[173] Հարավային Սուդան
STP[174] Սան Տոմե և Պրինսիպի
SUD[175] Սուդան
SUI[176] ՇվեյցարիաSVI (1956 Ձ, 1960 Ա), SWI (1960 Ձ, 1964 Ա)
SUR[177] Սուրինամ
SVK[178] Սլովակիա
SWE[179] ՇվեդիաSVE (1956 Ձ, 1960 Ա), SUE (1968 Ա)
SWZ[180] Սվազիլենդ
SYR[181] ՍիրիաRAU (1960), SIR (1968)
TAN[182] Տանզանիա
TGA[183] ՏոնգաTON (1984)
THA[184] Թաիլանդ
TJK[185] Տաջիկստան
TKM[186] Թուրքմնեստան
TLS[187] Արևելյան ԹիմորIOA (Անկախ Օլիմպիական մարզիկներ, 2000)
TOG[188] Տոգո
TPE[189] ԹայվանRCF (1960), TWN (1964–1968), ROC (1972–1976)
TTO[190] Տրինիդադ և ՏոբագոTRT (1964–1968) TRI (1972–2012)
TUN[191] Թունիս
TUR[192] Թուրքիա
TUV[193] Տուվալու
UAE[194] ԱՄԷ
UGA[195] Ուգանդա
UKR[196] Ուկրաինա
URU[197] ՈւրուգվայURG (1968)
USA[198] ԱՄՆSUA (1960 Ա), EUA (1968 Ա)
UZB[199] Ուզբեկստան
VAN[200] Վանուատու
VEN[201] Վենեսուելա
VIE[202] ՎիետնամVET (1964), VNM (1968–1976)
VIN[203] Սենտ Վինսենթ և Գրենադիններ
YEM[204] Եմեն
ZAM[205] ԶամբիաNRH (1964)
ZIM[206] ԶիմբաբվեRHO (1960–1972)

Պատմական ԱՕԿ-ներ և թիմեր

Դեռևս օգտագործվող կոդեր

14 պատմական ԱՕԿ-ներ կամ թիմեր ունեն կոդեր, որոնք դեռևս օգտագործվում են ՄՕԿ-ի արդյունքների բազայում՝ նախկինում այս թիմերի կազմում մեդալներ նվաճած մարզիկներին հղում կատարելու համար[5]։

ԿոդԱզգ/ԹիմԱյլ օգտագործված կոդեր
AHO Նիդերլանդական Անտիլներ
ANZ Ավստրալազիա
BOH Բոհեմիայի թագավորություն
BWI Արևմտյան Հնդկաստանի ֆեդերացիաANT (1960, 1968), WID (1964)
EUA Գերմանիայի միացյալ թիմGER (1956–1964)
EUN Միացյալ թիմ
FRG Արևմտյան ԳերմանիաALL (1968 Ձ), ALE (1968 Ա), GER (1972–1976)
GDR Արևելյան ԳերմանիաADE (1968)
RU1 Ռուսական կայսրություն
SCG Սերբիա և ՉեռնոգորիաYUG (1996 Ա-2002 Ձ)
TCH ՉեխոսլովակիաCSL (1956 Ձ), CZE (1960 Ձ), CSV (1960 Ա), CZS (1964 Ա), CHE (1968 Ա)
URS ԽՍՀՄSOV (1968 Ձ)
YUG ՀարավսլավիաJUG (1956–1960, 1968 Ձ), YUS (1964 Ա)
ZZX Խառը Թիմեր

Հնացած կոդեր

ԿոդԱզգ (ԱՕԿ)ՏարիներՆշումներ
BIR Բուրմա1948–1988Հիմա Մյանմա (MYA)
CEY Ցեյլոն1948–1972Հիմա Շրի Լանկա (SRI)
DAH Դահոմեա1964–1976Հիմա Բենին (BEN)
GUI Բրիտանական Գվինեա1948–1964Հիմա Գայանա (GUY)
HBR Բրիտանական Հոնդուրաս1968–1972Հիմա Բելիզ (BIZ)
KHM Խմերի Հանրապետություն1972–1976Հիմա Կամբոջա (CAM)
MAL Մալայա1956–1960Մրցում էր ինքնուրույն մինչև Մալայզիայի ձևավորումը 1963 թվականին։

Հիմա Մալայզիա (MAS)

NBO Հյուսիսային Բոռնեո1956
NRH Հյուսիսային Ռոդեզիա1964Հիմա Զամբիա (ZAM)
RAU Միացյալ Արաբական Հանրապետություն1960Հիմա Եգիպտոս (EGY)

և Սիրիա (SYR)

RHO Ռոդեզիա1960–1972Հիմա Զիմբաբվե (ZIM)
ROC Չինաստանի Հանրապետություն1932–1976Հիմա հանդես է գալիս որպես Չինական Թայբեյ (TPE)
SAA Սաար1952Մրցում էր ինքնուրույն մինչև վերամիանալը Արևմտյան Գերմանիային (FRG) 1957 թվականին։
UAR Միացյալ Արաբական Հանրապետություն1964–1968Հիմա Եգիպտոս (EGY)
VOL Վերին Վոլտա1972–1984Հիմա Բուրկինա Ֆասո (BUR)
YAR Հյուսիսային Եմեն1984–1988Մրցել է ինքնուրույն մինչև Եմենի միավորումը 1990 թվականին։

Հիմա Եմեն (YEM)

YMD Հարավային Եմեն1988
ZAI Զաիր1972–1996Հիմա Կոնգոյի ԴՀ (COD)
—— Ոսկե Ափ1952Հիմա Գանա (GHA)

Եվս 2 նշանավոր կոդերի փոփոխություն է ունեցել՝ երկուսն էլ պետության անվանման փոփոխության պատճառով։

  • HOL փոխվել է NEDՆիդերլանդների համար 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերից սկսած՝ երկրի անվանումը Հոլանդիայից փոխվելու պատճառով։
  • IRN փոխվել է IRIԻրանի համար 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերից սկսած՝ երկրի անվանումը Իրանի Իսլամական Հանրապետություն փոխվելու պատճառով:

Հատուկ կոդեր

  • ANZ հիմա օգտագործվում է ՄՕԿ-ի մեդալների բազայում[5]՝ Ավստրալազիայի թիմին հղում կատարելու համար, որի մեջ մտնում էին մարզիկներ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից 1908 և 1912 թվականների օլիմպիական խաղերի համար։ 1920 թվականից 2 ազգերն էլ մրցում էին առանձին։
  • EUA հիմա օգտագործվում է ՄՕԿ-ի մեդալների բազայում[5]՝ Գերմանիայի միացյալ թիմին հղում կատարելու համար, որի մեջ մտնում էին մարզիկներ Արևելյան Գերմանիայից և Արևմտյան Գերմանիայից 1956-ից 1964 թվականների օլիմպիական խաղերի համար։ Այդ օլիմպիական խաղերի ժամանակ թիմը կոչվում էր Գերմանիա։
  • EUN օգտագործվում էր 1992 թվականի ամառային և ձմեռային օլիմպիական խաղերին՝ նախկին ԽՍՀՄ երկրների մարզիկներից կազմված Միացյալ թիմի համար։ 1992 թվականին միայն Մերձբալթիկայի երկրները հնարավարություն ունեին մրցելու առանձին, իսկ մնացած 12 նոր երկրները առաջին անգամ օլիմպիական խաղերին միայնակ մասնակցեցին 1994 և/կամ 1996 թվականին։
  • IOP օգտագործվում էր 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերին՝ Անկախ օլիմպիական մասնակիցների համար։ Այս մասնակիցները Սերբիա և Չեռնոգորիայի մարզիկներն էին, ովքեր չէին կարող մասնակցեին խաղերին ՄԱԿ-ի պատժամիջոցների հետևանքով։ 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերին IOP-ն օգտագործվում էր նաև Մակեդոնիայի մարզիկների համար։ 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին IOP-ն օգտագործվեց այն հնդիկ մարզիկների համար, ովքեր հեռացվել էին Հնդկաստանի թիմից։
  • IOA օգտագործվում էր Անհատ օլիմպիական մարզիկների համար 2000 թվականին։ Այս թիմի մեջ մտնում էին Արևելյան Թիմորի մարզիկները նախքան իրենց ԱՕԿ-ի ստեղծումը։ IOA-ն նորից օգտագործվեց 2012 թվականի օլիմպիական խաղերին, երբ այն վերաբերվում էր Անկախ օլիմպիական մարզիկներին, որի մեջ մտնում էին մարզիկներ Նիդերլանդական Անտիլներից և 1 վազորդ Հարավային Սուդանից։ Նիդերլանդական Անտիլների օլիմպիական կոմիտեն հեռացվել էր ՄՕԿ-ից, իսկ Հարավային Սուդանը դեռ չունէր ԱՕԿ։ IOA-ն նորից օգտագործվեց 2016 թվականին Քուվեյթի մարզիկների համար՝ նրանց ԱՕԿ-ի հեռացման հետևանքով։
  • IOC օգտագործվեց Քուվեյթի մարզիկների համար 2010 թվականի Ասիական խաղերում՝ Քուվեյթի ազգային օլիմպիական կոմիտեի հեռացման հետևանքով։
  • MIX օգտագործվում է խառը ազգերից կազմված թիմի համար Երիտասարդական օլիմպիական խաղերում։
  • ROT օգտագործվել է փախստականների թիմի համար։ Թիմում այն մարզիկներն էին, որոնք տեղահանվել էին իրենց մայրենի երկրից[6]։
  • ZZX օգտագործվում է խառը թիմերի մարզիկների հաղթած մեդալները բնորոշելու համար։ Այսպիսի թիմերում կային տարբեր ազգերի մարզիկներ (օրինակ՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի)։ Խառը թիմեր մասնակցել են 1896, 1900 և 1904 թվականների օլիմպիական խաղերին։

Տես նաև

Ծանոթագրություններ