Ամառային օլիմպիական խաղեր 1992

Ամառային օլիմպիական խաղեր 1992 (անգլ. 1992 Summer Olympics, ֆր.`Jeux Olympiques d'été de 1992, իսպ.`Juegos Olímpicos de Barcelona 1992, կատ.`Jocs Olímpics d'estiu 1992), անցկացվել է Բարսելոնայում 1992 թվականի հուլիսի 25-օգոստոսի 9։ Խաղարկվել է 257 մեդալների հավաքածու։ Խաղերին մասնակցում էին 9356 մարզիկ (6652 տղամարդ և 2704 կին) 169 թիմերի կազմում։

Ամառային օլիմպիական խաղեր 1992
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Երկիր Իսպանիա
Բացումհուլիսի 25, 1992
ՋահակիրAntonio Rebollo?
ԵրդվեցLuis Doreste? և Eugeni Asensio?
ԲացեցԽուան Կառլոս I Բուրբոն
Փակումօգոստոսի 9, 1992
ՄարզադաշտԲարսելոնա[1]
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 1988
ՀաջորդԱմառային Օլիմպիական խաղեր 1996
Կայքolympics.com/en/olympic-games/barcelona-1992(անգլ.)
 1992 Summer Olympics Վիքիպահեստում
Օլիմպիական խաղերին մասնակից երկրների քարտեզ

Սպորտաձևեր

Մասնակից երկրներ

Բացման արարողություն

Բացման արարողությունը տեղի ունեցավ 1992 թվականի հուլիսի 25-ին Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտում, որը գտնվում էր Մոնժուիկ լեռան վրա։ Ըստ գնահատման` բացման արարողությունը դիտել է ավելի քան 2 միլիարդ հեռուստադիտող։

Արարողության գունեղ շոուի հիմնական լեյտմոտիվները դարձան Բարսելոնայի քաղաքները, ինչպես նաև Բարսելոնայի հիմնադրի` Հերակլեսի, սխրանքները։ Արարողությանը մասնակցում էին ժամանակի բազում հայտնի երգիչներ` ծնունդով Բարսելոնայից սոպրանո Մոնսերատ Կաբալյեն և Վիկտորիա դե լոս Անխելեսը, մեցցո-սոպրանո Տերեսա Բերգանսան, տենորներ Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը և Խայմե Արագալը (վերջին երկուսը ևս ծնվել էին Բարսելոնայում)։ «Բարսելոնա» երգը, որը գրվել էր օլիմպիական խաղերից հինգ տարի առաջ, նախատեսված էր հանրությանը ներկայացնել Ֆրեդի Մերկուրիի և Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ, բայց 1991 թվականի նոյեմբերին երգիչը մահացավ և օլիմպիական խաղերին երգի ձայնագրությունը հնչեց։

Մարզիկների շքերթից հետո խոսքով հանդես եկան ՄՕԿ նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը և խաղերի կազմկոմիտեի նախագահ, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I, ով պաշտոնապես հայտարարեց խաղերը բացված։ Օլիմպիական օրհներգի հնչման ժամանակ բարձրացվեց օլիմպիական դրոշը։ Օլիմպիական կրակը վառեց իսպանացի հրաձիգ Անտոնիո Ռեբոլնոն, ով մարզադաշտի կենտրոնից այրվող նետը արձակեց բաժակի ուղղությամբ։ Ավանդական երդում տվեցին դատավորներն ու մարզիկները, մարզիկներից դա կատարեց հայտնի իսպանացի նավասպորտի վարպետ Լուիս Դորեստն, դատավորներից`Էուխենի Ասենսոն։

Գլխավոր իրադարձություններ

Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ Մոնժուիկ լեռան վրա
  • Առաջին խաղերը ԽՍՀՄ փլուզումից հետո։ Բարսելոնում ԽՍՀՄ նախկին 12 հանրապետությունների մարզիկներ հանդես եկան Միացյալ թիմի կազմում։ Թիմային սպորտաձևերում Միացյալ թիմի ներկայացուցչի պարգևատրման ժամանակ բարձրացվում էր օլիմպիական դրոշը, իսկ ի պատիվ հաղթանակի հնչեցվում էր օլիմպիական օրհներգը։ Անհատական մրցումներում բարձրացվում էր մարզիկի երկրի դրոշը, իսկ ի պատիվ հաղթանակի հնչեցվում էր մարզիկի պետության օրհներգը։ Լիտվան, Լատվիան և Էստոնիան ձևավորել էին իրենց ազգային հավաքականները, սակայն այդ երկրների առանձին մարզիկներ հանդես էին գալիս Միացյալ թիմի կազմում։ Հենց Միացյալ թիմը, ոչ պաշտոնական մեդալների թվով, զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
  • ՀՍՖՀ փլուզումից հետո օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին Խորվաթիան, Սլովենիան և Բոսնիա և Հերցեգովինան։ Հարավսլավիայի վրա դրված էին միջազգային սանկցիաներ, և այդ երկրի մարզիկները հանդես էին գալիս օլիմպիական դրոշի տակ որպես «անկախ օլիմպիական մասնակիցներ»։
  • Գերմանիայի հավաքականը երկրի միավորումից հետո առաջին անգամ խաղերին հանդես եկավ միասնական թիմով։
  • Առաջին անգամ, 1972 թվականին Մյունխենում կայացած օլիմպիական խաղերից հետո, խաղերին մասնակցեցին ՄՕԿ բոլոր անդամները (բացառությամբ Աֆղանստանի, Սոմալիի և Լիբերիի)։ ՀԱՀ հավաքականին, 28 տարվա բացակայությունից`ապարտհեյդի լուծարումից հետո, թույլատրեցին մասնակցել խաղերին։
  • Օլիմպիական խաղերում բադմինտոնի, բեյսբոլի և կանանց ձյուդոյի առաջնախաղը արեցին։ 20 տարվա ընդմիջումից հետո սլալոմը կրկին ընդգրկվեց խաղային ծրագրի մեջ։
Սան Ժորդի սպորտի պալատ
  • Խաղերին կար երկու պաշտոնական երաժշտական թեմաներ։ Առաջին`«Բարսելոնա» երգը, որը ձայնագրվել էր խաղերից 5 տարի առաջ Ֆրեդի Մերկուրիի և Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ։ Ծրագրվել էր, որ նրանք միասին երգը կկատարեն բացման արարողության ժամանակ, սակայն 1991 թվականի նոյեմբերին երգչը մահացավ և բացման արարողության ժամանակ հնչեց երգի ձայնագրությունը։ Երկրորդ թեման`«Amigos Para Siempre» («Հավերժ ընկերներ») երգը, որը գրել էր Էնդրու Լլոյդ Ուեբերը և հնչեց փակման արարողության ժամանակ Սառա Բրայթմանի և Խոսե Կարերասի կատարմամբ։
  • Առաջին անգամ խաղերին մասնակցեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պրոֆեսիոնալ բասկետբոլիստները։ ԱՄՆ հավաքականին,որը կազմված էր այնպիսի աստղերից, ինչպիսիք են`Մայքլ Ջորդան, Մեջիկ Ջոնսոն, Չարլզ Բարքլի և Լարի Բըրդ, լրագրողները անվանեցին Dream Team (երազանքի թիմ)։ ԱՄՆ հավաքականը հաղթեց օլիմպիական մրցաշարում, յուրաքանչյուր խաղ ավարտելով մեծ առավելությամբ։
  • Ամենաշատ ոսկե մեդալ (վեց)նվաճեց 20 ամյա բելառուս մարմնամարզիկ Վիտալի Շերբոն, որը հանդես էր գալիս Միացյալ թիմի կազմում։ Այդ մեդալներից չորսը նա նվաճեց նույն օրը`օգոստոսի 2-ին, առանձին մարզագործիքներով մրցման ժամանակ։
  • Ռուս լողորդներ Ալեքսանդր Պոպովը և Եվգենի Սադովին նվաճեցին 2-ական ոսկե մեդալ ազատ ոճում, վերցնելով բոլոր ոսկիները 50-400մ հեռավորություններում։
  • Կանանց լողային ծրագրում առանձնանում էր երիտասարդ հունգարացի Քրիստինա Էգերսեգը, հաղթանակ տանելով 3 հեռավորություններում։
  • ԱՄՆ-ից Էվելին Էշֆորդը թեթև աթլետիկայի 4x100մետր մրցելույթում նվաճեց իր չորրորդ օլիմպիական ոսկե մեդալը։
  • Մյունխենի օլիմպիական խաղերի ահաբեկչության (իսրայելական մարզիկների սպանությունը Մյունխենի օլիմպիական գյուղում) 20-րդ տարելիցին իսրայելացի ձյուդոիստ Յաել Արադը նվաճեց երկրի պատմության մեջ առաջին օլիմպիական մեդալը`61 կգ քաշային կարգում արծաթե մեդալ։
  • Թեթև աթլետիկայի 10 000 մետր մրցավազքում հաղթեց եթովպացի Դերարտու Տուլուն, իսկ արծաթե մեդալը`սպիտակամորթ հարավաֆրիկացի Էլանա Մեյերը։ Ավարտից հետո մարզիկները պատվո շրջանը անցան գրկախառնված, ցուցադրելով օլիմպիական ընտանիք վերադարձած Աֆրիկայի սև և ՀԱՀ-ի սպիտակամորթ բնակիչների հաշտությունը։
  • Սենսացիոն ավարտ ունեցավ տղամարդկանց 6-րդ թռիչքները։ Հայտնի Սերգեյ Բուբկան չկարողացավ հաղթահարել նույնիսկ սկզբնական բարձրությունը, և հաղթող դարձավ Մակսիմ Տարասովը։
  • 400 մետր արգելապատնեշներով վազքում ամերիկացի Քեվին Յանգը հաղթեց միջազգային ռեկորդով`46,78վրկ, դառնալով առաջին մարդը մոլորակի վրա, ով կարողացավ հաղթահարել այդ հեռավորությունը 47վրկ-ից էլ շուտ։
  • Սեղանի թենիսի չորս ոսկե մեդալներից երեքը նվաճեցին Չինաստանի մարզիկները։ Սակայն տղամարդկանց անհատական առաջնության եզրափակիչը ստացվեց զուտ եվրոպական`շվեդացի Յան Ուվե Վալդները հաղթեց ֆրանսիացի Ժան-Ֆիլիպ Գասենին (օլիմպիական խաղերի ամբողջ պատմության մեջ Վալդների սեղանի թենիսի ոսկե մեդալը մնում է միակը եվրոպացիների համար)։
  • Բռնցքամարտի մրցաշարը անցավ կուբացի աթլետների ճնշող առավելությամբ, նրանք հաղթեցին 12 կատեգորիաներից 7-ում, և ևս երկուսում զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը։

Խաղերի արդյունքները

Երկրների լավագույն տասնյակը, որոնք նվաճել են ամենաշատ մեդալները.

Երկիր Ոսկի Արծաթ ԲրոնզԱրդյունք
1 Միացյալ թիմ453829112
2  ԱՄՆ373437108
3  Գերմանիա33212882
4  Չինաստան16221654
5  Կուբա1461131
6  Իսպանիա137222
7  Հարավային Կորեա1251229
8  Հունգարիա1112730
9  Ֆրանսիա851629
10  Ավստրալիա791127

Մեդալիստներ

Մարզիկներ, որոնք օլիմպիական խաղերում նվաճել են մեծ թվով մեդալներ

Մարզիկ ՍպորտաձևՈսկիԱրծաթԲրոնզ Ընդամենը
1 Միացյալ թիմ Վիտալի ՇերբոՄարմնամարզություն6006
2 Միացյալ թիմ Եվգենի ՍադովիյԼող3003
 ԱՄՆ Նիկոլ ԽեյսլետԼող3003
 Հունգարիա Քրիստինա ԷգերսեգիԼող3003
5 Միացյալ թիմ Ալեքսանդր Պոպով (լողորդ)Լող2204
6 Միացյալ թիմ Տատյանա ԳուցուՄարմնամարզություն2114
 Ռումինիա Լիվինյա ՄիլոշովիչՄարմնամարզություն2114
 ԱՄՆ Սամմեր ՍանդրեսԼող2114

Մարզադաշտեր

Խաղերի կենտրոնը դարձավ Մոնժուիկ լեռան վրա գտնվող օլիմպիական համալիրը`օլիմպիական մարզադաշտի շրջակայքում։ Բացի այդ օլիմպիական խաղերը անցկացվեցին Բարսելոնայի այլ սպորտային համալիրներում ևս։ Այս օլիմպիական խաղերի առանձնահատկությունն այն էր, որ մեծաթիվ մրցումներ անցկացվեցին արվարձաններում և մոտակա քաղաքներում`Բադալոնա, Գրանոլերս, Բանիոլես, Կաստելդեֆելս, Սեու դ'Ուրգել, Մոլլետ դել Վալես, Տեռասա, Օսպիտալետ դե Լյոբրեգատ և Վիլադեկանս։ Ցուցադրական ֆուտբոլային մրցաշարը անցկացվեց Սարագոսայում, Վալենսիայում և Սաբադելում, իսկ եզրափակիչը`Բարսելոնայի Կամպ Նոու մարզադաշտում։ Առագաստանավային մրցույթները անցկացվեցին Բարսելոնայի նավահանգստում։


Մարզադաշտի անվանումՍպորտաձևերՔաղաք
Stade olympique de MontjuicԲարսելոնայի օլիմպիական մարզադաշտԹեթև աթլետիկա, Բացման և փակման արարողությունԲարսելանա (Մոնժուիկ)
Palau Sant JordiՍպորտի պալատ Սան ԺորդիՍպորտային մարմնամարզություն, Վոլեյբոլ և Հանդբոլ (եզրափակիչներ)Բարսելոնա(Մոնժուիկ)
Piscines Bernat PicornellԲերնատա Պիկորնելիի ջրային համալիրլող, ՋրագնդակԲարսելոնա(Մոնժուիկ)
Institut National d’Education Physique de CatalogneԿատալոնիայի ֆիզիկական դաստիարակության ազգային ինստիտուտԱզատ ոճի ըմբշամարտ, Հունահռոմեական ըմբշամարտԲարսելոնա(Մոնժուիկ)
Palais de sports de BarceloneԲարսելոնայի սպորտի պալատԳեղարվեստական մարմնամարզություն, ՎոլեյբոլԲարսելոնա(Մոնժուիկ)
Palais de la métallurgieՄետալուրգիայի պալատՍուսերամարտԲարսելոնա(Մոնժուիկ)
Piscine municipale de MontjuicՄոնջուիկի քաղաքային լողավազանՋրացատկ, ՋրագնդակԲարսելոնա(Մոնժուիկ)
Pavillon de l’Espagne industrielleԻսպանիայի արդյունաբերության տաղավարԾանրամարտԲարսելոնա(Մոնժուիկ)
Vélodrome de HortaВелодром ХортаՀեծանվային սպորտԲարսելոնա (Վալ դ'Էբրոն)
Centre archer olympiqueՆետաձգության օլիմպիական կենտրոնՆետաձգություն (մարզաձև)Բարսելոնա(Վալ դ'Էբրոն)
Pavillon de Vall d’HebronՎալ դ'Էբրոնի տաղավարՎոլեյբոլԲարսելոնա(Վալ դ'Էբրոն)
Centre de tennis de Vall d’HebronՎալ դ'Էբրոն թենիսի կենտրոնԹենիսԲարսելոնա (Վալ դ'Էբրոն)
Palau BlaugranaԲլաուգրանի սպորտի պալատՁյուդոԲարսելոնա
Camp NouՄարզադաշտ Կամպ ՆոուՖուտբոլԲարսելոնա
Real Club de PoloՊոլո խաղերի արքայական ակումբՁիասպորտ, Ժամանակակից հնգամարտԲարսելոնա
Port olympique de BarceloneԲարսելոնայի օլիմպիական նավահանգիստԱռագաստանավային սպորտԲարսելոնա
Port olympique de BarceloneԲարսելոնայի օլիմպիական նավահանգիստԱռագաստանավային սպորտԲարսելոնա
Pavillon de la Mar BellaՄար Բելլա տաղավարԲադմինտոնԲարսելոնա
Salle multisport Estació del NordՈւնիվերսալ դահլիճ «Հյուսիսային կայարան»Սեղանի թենիսԲարսելոնա
Palais des sports de BadalonaԲադալոնի սպորտի պալատԲասկետբոլԲադալոն
Pavillon des pays catalansԿատալոնիայի տաղավարԲռնցքամարտԲադալոն
Palais des sports de GranollersԳրանոլերսի սպորտի պալատՀանդբոլԳրանոլերս
Palais des sports de GranollersԳրանոլերսի սպորտի պալատՀանդբոլԳրանոլերս
Lac de BanyolesԼիճ ԲանիոլեսԱկադեմիական թիավարությունԲանիոլես
Canal olympique de CastelldefelsԿաստելդեֆելսի օլիմպիական ալիքըԲայդարկաներով և կանոեներով թիավարությունԿաստելդեֆելս
Parc olympique du SegreՕլիմպիական զբոսայգի ՍեգրՍլալոմՍեու դ'Ուրգել
Centre de tir Mollet del VallèsՄոլյետ դել Վալյեսյի հրաձգության կենտրոնՀրաձգություն, Ստենդային հրաձգությունՄոլյետ դել Վալյես
Palais des sports de TerrassaՏեռասայի սպորտի պալատՄականախաղՏեռասա
Palais des sports de L’Hospitalet de LlobregatՕսպիտալետ դե Լյոբրեգատ սպորտի պալատԲեյսբոլՕսպիտալետ դե Լյոբրեգատ
Palais des sports de ViladecansՎիլադեկանսի սպորտի պալատԲեյսբոլՎիլադեկանս
Stade La RomaredaՄարզադաշտ Լա ՌոմարեդաՖուտբոլՍարագոսա
Stade MestallaՄարզադաշտ ՄեստալյաՖուտբոլՎալենսիա
Stade de la Nova Creu AltaՄարզադաշտ դե լա Նովա Կրեու ԱլտաՖուտբոլՍաբադել

Կախարդաիր

Խաղերի կախարդաիրը դարձավ Կատալոնական հովվաշուն Կոբին, դիզայներ Խավիեր Մարիսկալոմի կողմից ստեղծված[2].

Մայրաքաղաքի ընտրության քվեարկության արդյունքները

91-րդ նիստ ՄՕԿ, 17 հոկտեմբերի 1986, Լոզան
ՔաղաքԵրկիրՌաունդ 1Ռաունդ 2Ռաունդ 3
ԲարսելոնաԻսպանիա293747
ՓարիզՖրանսիա192023
ԲելգրադՀարավսլավիա13115
ԲրիսբենԱվստրալիա11910
ԲիրմինգհեմՄեծ Բրիտանիա88
ԱմստերդամՆիդերլանդներ5 —

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Страница Олимпиады». Официальный сайт МОК (անգլերեն).
  • Официальный протокол Игр
  • Official Full Film - Barcelona 1992 Olympic Games — канал Olympic на YouTube
Արտաքին տեսաֆայլեր
Official Film - Barcelona 1992 Olympic Games ՅուԹյուբում
Նախորդող:
Սեուլ
Ամառային օլիմպիական խաղեր 1992
Բարսելոնա
Հաջորդող:
Ատլանտա