Մակաբույծ (ֆիլմ)

Ֆիլմ

«Մակաբույծ» (կորեերեն՝ 기생충), Պոն Չժուն Հոյի հարավկորեական կատակերգական դրամատիկ թրիլլեր։

«Մակաբույծ»
կորեերեն՝ 기생충
Երկիր Հարավային Կորեա[1]
Ժանրդրամա, կինոկատակերգություն[2], սև հումոր և թրիլեր[2]
Թվականմայիսի 21, 2019
Լեզուկորեերեն[1]
ՌեժիսորՊոնգ Ջուն Հո[1][2]
ՊրոդյուսերՊոնգ Ջուն Հո և Kwak Sin-ae?
Սցենարի հեղինակՊոնգ Ջուն Հո և Han Jin-won?
ԴերակատարներՍոն Կան Հո, Լի Սոն Գյուն, Չո Յոնջոն, Jang Hye-jin?, Չոի Ու Շիկ, Պակ Սո Դամ, Jung Ji-so?[3], Lee Jung-eun?, Պակ Մյոն Հուն, Փակ Սո Ջուն[3] և Jung Yi-seo?
ՕպերատորՀոն Գյոն Փհե
ԵրաժշտությունՉոն Ջե Իլ
ՄոնտաժYang Jin-mo?[4]
Պատմվածքի վայրՀարավային Կորեա
ԿինոընկերությունBarunson E&A? և CJ Entertainment
Տևողություն132 րոպե[5][6][1]
Բյուջե13 200 000 $
Շահույթ263 136 741 $[7] և 53 369 749 $[7]
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
 Parasite (2019 film) Վիքիպահեստում

2019 թվականի մայիսին ֆիլմը ստացել է Կաննի 72-րդ կինոփառատոնի[8] ոսկե արմավենու ճյուղը[9]։ Նա դարձել է առաջին կորեացի ռեժիսորը, որն արժանացել է այս մրցանակին[10]։ «Մակաբույծ»-ն հաղթել է նաև 77-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, իսկ Պոնն առաջադրվել է Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենարիստ անվանակարգերում[11]։ «Մակաբույծ» Ֆիլմն Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և դարձել հարավկորեական առաջին ֆիլմը, որ այս մրցանակաբաշխությանն առաջադրվել է որևէ անվանակարգում. Պոնն առաջադրվել է Օսկարի Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար և Լավագույն ֆիլմ անվանակարգերում։ Պոնը չորրորդ ասիացի ռեժիսորն է Հիրոշի Տեշիգահարայից, Ակիրա Կուրոսավայից և Էնգ Լիից հետո, որն առաջադրվում է Օսկարի լավագույն ռեժիսոր անվանակարգում և առաջին հարավկորեացի ռեժիսորն է, որն առաջադրվում է այս մրցանակաբաշխությանը։

Պրեմիերա

Ռեժիսոր Պոն Չժուն Հոն

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 21-ին՝ Կաննի կինոփառատոնում։ Ռուսաստանում պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 20-ին՝ Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» միջազգային կինոփառատոնում։

Ռեժիսոր Պոն Չժուն Հոն և դերասանները՝ ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Դերերում

  • Սոն Կան Հո - Քիմ Քիթհեք, Քիմի ընտանիքի ղեկավար
  • Լի Սոն Գյուն - Պակ Տոնի, կամ նախարար Պակ
  • Չո Էջոն - Պակ Էնգ, կամ Մադամ Պակ
  • Չխվե Ու Սիկ - Քի Ու, Կիթհեկի որդի
  • Փաք Սո Դամ - Կիջոն, Կիթհեկի դուստրը
  • Փակ Սո Ջուն - Մինհեկ, Կիվուի ընկեր

Մրցանակներ

Միջազգային մրցանակներ

Օսկար

ՏարիԱնվանակարգՆերկայացված աշխատանքԱրդյունքՀղում
2020Լավագույն ֆիլմՄակաբույծՀաղթանակ
Լավագույն ռեժիսորՀաղթանակ
Լավագույն սցենարիստՀաղթանակ
Լավագույն օտարալեզու ֆիլմՀաղթանակ

AACTA կինոմրցանակ

ՏարիԱնվանակարգՆերկայացված աշխատանքԱրդյունքՀղումներ
2020Լավագույն միջազգային ֆիլմՄակաբույծՀաղթանակ
Լավագույն միջազգային սցենարԱռաջադրված
Լավագույն ասիական ֆիլմՀաղթանակ

Ասիական-խաղաղօվկիանոսյան կինոմրցանակ

ՏարիԱնվանակարգՆերկայացված աշխատանքԱրդյունքՀղումներ
2019Լավագույն գեղարվեստական ֆիլմՄակաբույծՀաղթանակ

Բրիտանական ակադեմիական կինոմրցանակ

ՏարիԱնվանակարգՆերկայացված աշխատանքԱրդյունքՀղումներ
2020Լավագույն ֆիլմՄակաբույծԱռաջադրված
Լավագույն ռեժիսորԱռաջադրված
Լավագույն սցենարՀաղթանակ
Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմՀաղթանակ

Կաննի կինոփառատոն

ՏարիԱնվանակարգՆերկայացված աշխատանքԱրդյունքՀղումներ
2019Ոսկյա արմավենու ճյուղՄակաբույծՀաղթանակ

Ոսկե գլոբուս

ՏարիԱնվանակարգՆերկայացված աշխատանքԱրդյունքՀղումներ
2020Լավագույն ռեժիսորՄակաբույծԱռաջադրված
Լավագույն սցենարԱռաջադրված
Լավագույն օտարալեզու ֆիլմՀաղթանակ

Նկարահանող խումբ

Արտադրություն

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2018 թվականի մայիսի 18-ին[12] և ավարտվել 77 օր անց, սեպտեմբերի 19-ին[13][14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակաբույծ (ֆիլմ)» հոդվածին։