Մասնակից:77SARMER/Ավազարկղ1

Ամանդա Գորման
Ամանդա Գորման 2021 թվական
Գորմանը 2021 թվականին Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ
 
Կրթություն՝Հարվարդի համալսարան
Մասնագիտություն՝բանաստեղծ, ակտիվիստ
Ազգությունամերիկա
Ծննդյան օր1998(1998)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա

Ամանդա Ս․ Կ․ Գորման[1] (անգլ.՝ Amanda Gorman ), ամերիկացի բանաստեղծուհի և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ։ Նրա աշխատանքներում առաջնային են եղել բռնաճնշումների, ֆեմինիզմի, ռասսայական խտրականությունների և մարգինալացման, ինչպես նաև աֆրիկյան սփյուռքի խնդիրները։ Գորմանն առաջին մարդն էր, որին կոչել են «Ազգային երիտասարդ բանաստեղծ» մրցանակի դափնեկիր։ 2015 թվականին նա հրապարակել է «Մեկը, ում համար սնունդը բավարար չէ» բանաստեղծական ժողովածուն։ 2021 թվականին՝ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ, հանդես է եկել «Բլուրը, որ մագլցում ենք» բանաստեղծությամբ։ Նրա երդմնակալության բանաստեղծությունը համաշխարհային ճանաչում է բերել նրան, և կարճ ժամանակահատվածում նրա գրքերից երկուսը դարձել են բեսթսելլերներ, և նա ձեռք է բերել մասնագիտական կառավարման պայմանագիր։ 2021 թվականի փետրվարին Գորմանը ներգրավվել է «Time 100 Next» ամսագրի ցանկում, «Phenoms» կատեգորիայի ներքո, Լին-Մանուել Միրանդա պրոֆիլով[2]։

Վաղ կյանք և կրթություն

Գորմանը ծնվել է 1998 թվականի մարտի 7-ին[3], Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[4][5]։ Նրան, իր երկու քույր-եղբայրների հետ, մեծացրել է միայնակ մայրը՝ Ջոան Վիքսը, որը 6-րդ դասարանի անգլերենի ուսուցչուհի էր Ուոթսում[6][7][4][8][9][10]։ Նա ուներ երկվորյակ քույր՝ Գաբրիելեն, որը ակտիվիստ էր[10][11] և կինոռեժիսոր[12][13]։ Գորմանն ասել էր, որ ինքը մեծացել է սահմանափակ հեռուստատեսային հասանելիությամբ մի միջավայրում[14]։ Նա իրեն նկարագրել է որպես «տարօրինակ երեխայի», որը սիրում էր կարդալ ու գրել, և խրախուսվում էր իր մայրիկի կողմից[4]։

Գորմանն ունի լսողական պրոցեսինգի խանգարում և գերզգայուն է ձայնի նկատմամբ[4]։ Մանկության տարիներին նա նաև ունեցել է խոսքի խանգարում[15][16]: Մանկության տարիներին Գորմանը մասնակցել է խոսակցական թերապիայի։ «The Harvard Crimson» թերթից Էլիդա Քոչարյանը 2018 թվականին գրել է․ «Գորմանը չի դիտարկում իր խոսքի խանգարումը որպես հենարան, այլ ընդունում է այն որպես նվեր և ուժ»[17]: 2018 թվականին Գորմանը «The Harvard Gazette» կայքին ասել է․ «Ես այն միշտ ուժ եմ համարել, քանի որ երբ լսողական ու ձայնային հմտություններիս առումով խոչընդոտներ ունեի, ես իսկապես լավ էի կարդում ու գրում»։ Ես դա հասկացա երիտասարդ տարիքում, երբ մայրիկիս համար արտասանում էի Մարիաննա Դեբորա Ուիլյամսոնի մեջբերումը․ «Մեր ամենախոր վախը այն չէ, որ մենք թույլ ենք: Մեր խորը վախը կայանում է նրանում, որ մենք հզոր ենք չափից դուրս»[1]: 2021 թվականին Գորմանը «CBS This Morning» հեռուստաալիքի համահաղորդավար Էնթոնի Մեյսոնին ասել է, որ ինքը երգերն օգտագործում է որպես խոսակցական թերապիայի ձև և բացատրել է․ «Իմ սիրելի զբաղմունքը փորձի համար եղել է Գամիլտոնի «Aaron Burr, Sir» երգը, քանի որ այն լի էր «R» տառերով։ Եվ ես ասացի․ «Եթե ես կարողանամ հասնել Լեսլիին այս երգով, ապա իմ հերթին կկարողանամ արտասանել «R» տառը բանաստեղծության մեջ[18]:

Գորմանը հաճախել է «New Roads»-ի (մասնավոր դպրոց Սանտա Մոնիկայում) K–12 դասարան[19]: Որպես վերջին կուրսի ուսանողուհի, նա ստացել է «Milken Family Foundation» քոլեջի կրթաթոշակ[20]: Նա սովորել է սոցիոլոգիա Հարվարդի քոլեջում[21], որն ավարտել է գերազանցությամբ 2020 թվականին[22][23]՝ որպես «Phi Beta Kappa»-ի անդամ[24][25]:

Կարիերա

2014–15 թվականներ

Գորմանի արվեստը և ակտիվիզմը կենտրոնացած են բռնաճնշումների, ֆեմինիզմի, ռասսայական և մարգինալացման, ինչպես նաև աֆրիկյան սփյուռքի խնդիրների վրա[26][27]։ Նա ասել է, որ ոգեշնչված է եղել 2013 թվականին դառնալ ՄԱԿ-ի երիտասարդական պատվիրակ՝ Պակիստանի Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսաֆզայի ելույթը դիտելուց հետո[28]։ Գորմանն ընտրվել է որպես Լոս Անջելեսի 2014 թվականի «առաջին երիտասարդ բանաստեղծ» մրցանակի դափնեկիր[29]։ 2014 թվականին հաղորդվել էր, որ Գորմանը խմբագրում է «16 տարեկան երեխան գրում է վերջին երկու տաիների ընթացքում» վեպի առաջին նախագիծը[30]։ 2015 թվականին հրատարակել է «Մեկը, ում համար սնունդը բավարար չէ» բանաստեղծական գիրքը[31]։

Կոնգրեսի գրադարանավար Կառլա Հայդեն, Բանաստեղծուհի դափնեկիր Թրեյսի Ք․ Սմիթը, և Գորմանը 2017 թվականին

2016–20 թվականներ

2016 թվականին Գորմանը հիմնադրել է շահույթ չհետապնդող «One Pen One Page» կազմակերպությունը (երիտասարդական ստեղծագործելու և առաջնորդելու ծրագիր)[32][33]։ 2017 թվականին նա դարձել է առաջին հեղինակը, որը պատկերվել է «XQ» ինստիտուտի ամսվա գրքում (ամենամսյա նվիրատվություն ոգեշնչող «Gen Z»-ի սիրելի գրքերը բաժանելու համար)։ Նա գրել է Nike-ի սևամորթ մարզիկների համար[34] և պայմանագիր է կնքել «Viking Children's Books» ընկերության հետ՝ երկու մանկական պատկերազարդ գիրք գրելու համար[35][36]։

2017 թվականին Գորմանը դարձավ առաջին երիտասարդ բանաստեղծը, որը բացեց գրական շրջանը Կոնգրեսի գրադարանի համար, և կարդաց իր պոեզիան «MTV» ալիքով[14][37]։ Նա գրել է «In This Place: An American lyric» պոեմը 2017 թվականի սեպտեմբերին՝ Կոնգրեսի գրադարանում ունեցած ելույթի համար, որը նշել է Թրեյսի Ք․ Սմիթի երդմնակալությունը՝ որպես Միացյալ Նահանգների դափնեկիր բանաստեղծ[17]։ Մորգանի գրադարանն ու թանգարանը ձեռք են բերել նրա «In this place (An American Lyric)» պոեմը և այն ցուցադրել 2018 թվականին Էլիզաբեթ Բիշոփի ստեղծագործությունների մոտ[14]։

Երբ Գորմանը Հարվարդում էր, նա դարձավ առաջին մարդը, որին 2017 թվականի ապրիլին կոչեցին «Ազգայիին երիտասարդ բանաստեղծ» մրցանակի դափնեկիր[4][26][37]։ Նա ընտրվեց եզրափակիչ փուլ անցած հինգ մասնակիցներից[38]։ 2017 թվականին Գորմանը 10,000 դոլար դրամաշնորհ ստացավ «OZY» մեդիաընկերությունից՝ «OZY Genius» մրցանակաբաշխության ժամանակ, որի միջոցով քոլեջի 10 ուսանողներին հնարավորություն ընձեռնվեց հետամուտ լինել իրենց կարկառուն գաղափարներին ու պատկերացրած նորարարություններին[39]։

2017 թվականին Գորմանն ասել է, որ մտադիր է 2036 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում[40][41][42], և հետագայում նա հաճախ էր կրկնում այդ հույսը։[43] «Գլամուր» ամսագրի 2018 թվականի «Տարվա քոլեջի կանանցից» մեկն ընտրվելով նա ասել է ․«Տեսնելով, թե ինչպես եմ կարողանում ոգեշնչել մարդկանց՝ որպես երիտասարդ սևամորթ կին, հասկացա, որ գործունեությունս ուզում եմ շարունակել քաղաքականության մեջ։ Ես չեմ ուզում պարզապես ստեղծագործություններով խոսել, ես ուզում եմ դրանք վերածել իրականության և գործողությունների»[44]։ Այն բանից հետո, երբ նա 2021 թվականին կարդաց իր «Բլուրը, որ բարձրանում ենք» բանաստեղծությունը նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ, Հիլարի Քլինթոնը թվիթերում իր աջակցությունը հայտնեց Գորմանի 2036 թվականի ձգտմանը[45]։

2019-ին Գորմանը ընտրվել է որպես «The Root» ամսագրի «Երիտասարդ ֆուտուրիստներ» -ից մեկը ՝ «25 լավագույն և պայծառ երիտասարդ աֆրոամերիկացիների ամենամյա ցուցակում, ովքեր գերազանց են սոցիալական արդարության և ակտիվության, արվեստի և մշակույթի, ձեռնարկությունների և կորպորատիվ նորարարությունների, գիտություն և տեխնոլոգիայի և կանաչ նորարարություն ոլորտներում[46]։

2020 թվականի մայիսին Գորմանը հայտնվել է Ջոն Կրասինսկու վարած «Some good news» վեբ շարքի մի դրվագում, որտեղ նա հնարավորություն է ունեցել վիրտուալ կերպով հանդիպել Օփրա Ուինֆրիին և դիպլոմների հանձնման ու գիտական աստիճանների շնորհման օրը վիրտուալ ելույթով հանդես է եկել նրանց, ովքեր ԱՄՆ-ում COVID-19-ի համաճարակի պատճառով չէին կարող մասնակցել մեկնարկներին[47]։

2020 թվականին Գորմանը ներկայացրել է «Երկրի վերածնունդ» պոեմը, որը կենտրոնացած էր կլիմայի ճգնաժամի վրա[48][49]։

2021 թվական և երդմնակալության բանաստեղծություն

Գորմանը՝ նախքան «Բլուրը, որ բարձրանում ենք» բանաստեղծությունը կարդալը՝ 2021 թվականին Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ

Գորմանը կարդացել է իր «Բլուրը, որ բարձրանում ենք» բանաստեղծությունը 2021 թվականի հունվարի 20-ին՝ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ։ ԱՄՆ պատմության մեջ նա նախագահի երդմնակալության արարողությանը հանդես եկած ամենաերիտասարդ բանաստեղծն է[50][51][52]։ Ջո Բայդենն է ներկայացրել նրան երդմնակալության արարողությանը[53][54]։ 2021 թվականի հունվարի 6-ից հետո Գորմանը փոփոխեց իր բանաստեղծության ձևակերպումը՝ ուղղված ԱՄՆ Կապիտոլիումի փոթորկին[55][18]։ Երդմնակալությունից մեկ շաբաթ առաջ նա «The Washington Post» գրքի քննադատ Ռոն Չարլզին ասել էր․ «Հուսով եմ, որ իմ բանաստեղծությունը միասնության պահ կներկայացնի մեր երկրի համար» և «իմ խոսքով, ես կկարողանամ խոսել մեր ազգի համար նոր գլխի և դարաշրջանի հետ»[56]։

Իր ելույթից առաջ Գորմանը «CBS This Morning» հեռուստաալիքի համահաղորդավար Էնթոնի Մեյսոնին ասել էր. «Ես ինձ սևամորթ գրողների դուստր եմ կոչում։ Մենք սերել ենք ազատամարտիկներից, ովքեր ճեղքել են շղթաները և փոխել են աշխարհը: Նրանք ինձ կանչում են: Եվ դա է այն եղանակը, որով ինքս ինձ պատրաստում եմ այն պարտականությանը, որը պետք է կատարվի[18]։

Երդմնակալության արարողության ժամանակ, Գորմանի ելույթից անմիջապես հետո, նրա առաջիկա երկու գրքերը ՝ «Բլուրը, որ բարձրանում ենք» պոեզիայի ժողովածուն և «Մանկական օրհներգ» նախագիծը երիտասարդների համար, հայտնվել են Amazon- ի բեսթսելլերների ցուցակի առաջին հորիզոնականում[57]։ Նախատեսված է, որ երկուսն էլ կհրատարակվեն 2021 թվականի սեպտեմբերին[57]։ «Բլուրը, որ բարձրանում ենք» պոեմի գրքային տարբերակը նախատեսվում է թողարկել 2021 թվականի մարտի 16-ին, Օփրա Ուինֆրիի առաջաբանով, և Գորմանի առաջիկա երեք գրքերից յուրաքանչյուրը կունենա մեկ միլիոն օրինակ առաջին տպագրությունների համար[58]։ 2021-ի փետրվարին Հոլանդացի գրող Մարիեկե Լուկաս Ռինվելդը՝ 2020 թվականի Բուկերյան միջազգային մրցանակի դափնեկիրը, որն ընտրվել էր Գորմանի բանաստեղծությունը թարգմանելու համար, զիջեց՝ հետևելով այն քննադատությանը, որ հրատարակիչը ընտրել էր սպիտակամորթ թարգմանչի[59][60]։

Գորմանին հանձնարարվել էր ստեղծել յուրօրինակ բանաստեղծություն, որը պետք է արտասանվեր «Super Bowl LV's»- ի նախախաղի արարողության ժամանակ, 2021 թվականի փետրվարի 7-ին՝ որպես նախապատվություն այն երեք պատվավոր կապիտաններին, որոնք նախագահելու էին մետաղադրամի նետմանը[61]։ «The Washington Post»-ը հայտնել էր, որ պատվավոր կապիտանները հիմնական աշխատողներ « ԱՄՆ ծովային վետերան Ջեյմս Մարտինը, դաստիարակ Թրիմեյն Դեյվիսը, և ICU մենեջեր Սյուզի Դորներն» էին։ Հայտնել էր նաև, որ Գորմանն իր պատվին բանաստեղծությունը փոխանցել է ձայնագրված տեսանյութում[62]։ «Կապիտանների երգչախումբը» վերնագրով իր նոր ստեղծագործությունը ներկայացնելուց առաջ, Գորմանն ասել էր․ «Սուպերգավաթում պոեզիան արվեստի և մեր երկրի համար նվաճում է, քանի որ դա նշանակում է, որ մենք երևակայորեն մտածում ենք մարդկային կապի մասին, նույնիսկ երբ մեզ անպետք ենք զգում[63]։

Անձնական կյանք

Գորմանը սևամորթ կաթոլիկ է[64], իր ծննդավայր Լոս Անջելեսում գտնվող Սուրբ Բրիգիդ կաթոլիկ եկեղեցու անդամ[65]։ Բայդենի երդմնակալության հաջորդ օրը, նա հայտնվեց «The Late Late Show»-ում Ջեյմս Քորդենի հետ և ասաց, որ Քորդենն իր «երբևէ ստեղծված սիրելի մարդ էակն է[66]։ «Urban Word NYC»-ի գործադիր տնօրեն Մայքլ Սիրելլին նրան անվանեց «էլեկտրակայան» և կատակեց, որ իր «կենսաթոշակը հնանում է երկու շաբաթը մեկ»[17]։ 2014-ին հաղորդվեց, որ Գորմանը «հավակնում է լինել մարդու իրավունքների պաշտպան»[30]։

Պարգևներ և ճանաչում

  • 2014 թվական: Ընտրվել է որպես Լոս Անջելեսի առաջին երիտասարդ բանաստեղծ դափնեկիր[67]
  • 2017 թվական: Ընտրվել է որպես Ազգային երիտասարդ բանաստեղծ դափնեկիր[68]
  • 2017 թվական: «OZY Genius» մրցանակ[69]
  • 2018 թվական: Համարվել է «Glamour» ամսագրի տարվա քոլեջի կանանցից մեկը[70]
  • 2019 թվական: Նշվել է «The Root»-ի «Երիտասարդ ֆուտուրիստներ» ցանկում[71]
  • 2021 թվական: Ընտրվել է Ջո Բայդենի երդմնակալությանը ելույթ ունենալու համար՝ դառնալով երբևէ ամենաերիտասարդ բանաստեղծը, որ Միացյալ Նահանգների նախագահական երդմնակալությանը ելույթ է ունեցել
  • 2021 թվական: Նշվել է «Time» ամսագրի «Time 100 Next» ցանկում՝ «Phenoms» կատեգորիայի ներքո[2]

Ծանոթագրություններ

Մատենագրություն

Գրքեր

Աուդիոգրքեր

Հոդվածներ

Նշումներ

Արտաքին հղումներ