Մարգարեություն

Մարգարեություն, ուղերձ, որը մարգարեի պնդմամբ փոխանցվել է իրեն աստվածության կողմից։ Նման հաղորդագրությունները սովորաբար ներառում են մարգարեի սոցիալական աշխարհի և գալիք իրադարձությունների վերաբերյալ աստվածային կամքի ներշնչում, մեկնաբանություն կամ բացահայտում։

Մարգարեություն
Հիմնական տվյալներ
Տեսակկրոնական մեկնաբանություն
 Prophecy Վիքիպահեստում

Աստվածաշնչյան մեկնաբանություն

Աստվածաշունչն ասում է, որ մարգարեները «Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետրոս 1:20, 21)։

Գոյություն են ունեցել մարգարեության փոխանցնման մի քանի ձևեր․

  • Գրավոր կերպով։ Օրինակ՝ Տասը պատվիրանները, որոնք անձամբ փոխանցվեցին Մովսեսին։
  • Հրեշտակների միջոցով։ Օրինակ՝ Աստված հրեշտակի միջոցով Մովսեսին ասաց, թե ինչ պատգամ նա պետք է հայտնի Եգիպտոսի փարավոնին։ Երբ բառերի շարադրանքը խիստ կարևոր էր, Աստված հրեշտակներին պատվիրում էր թելադրել իր պատգամը, այնպես, ինչպես Մովսեսին ասաց. «Քեզ համար գրի առ այս խոսքերը, որովհետև այս խոսքերի համաձայն եմ ես ուխտ կապում քեզ հետ և Իսրայելի հետ» (Ելք 34:27)։
  • Տեսիլքների միջոցով։ Երբեմն մարգարեներին տեսիլքներ էին ուղարկվում, երբ նրանք արթուն էին և լիովին գիտակից վիճակում։ Որոշ տեսիլքներ այնքան կենդանի ու պատկերավոր էին, որ տեսիլքը ստացողին իրական էին թվում։ Լինում էին նաև դեպքեր, երբ տեսիլքն ուղարկվում էր այն ժամանակ, երբ ստացողը հափշտակության մեջ էր։ Աստված նաև իր պատգամը փոխանցում էր երազների միջոցով, մինչ մարգարեն քնած էր լինում։
  • Մտքի առաջնորդությամբ։ Աստված մտքեր էր ներշնչում մարգարեներին․ Աստվածաշնչում ասվում է. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց»։ «Ներշնչված է Աստծուց» արտահայտությունը կարող է նաև թարգմանվել այսպես՝ «աստուածաշունչ», «Աստծու շունչ»[1]։

Ստուգաբանություն

Անգլերենում «մարգարեություն» գոյականը «մարգարեի գործառույթ» իմաստով հայտնվում է մոտ 1225 թվականից` ծագելով հին ֆրանսերեն profecie (12-րդ դար) բառից, որն իր հերթին ծագում է հունարեն προφητεία (propheteia) բառից, որը նշանակում է «Աստծո կամքը մեկնաբանելու պարգև»։ Հարակից իմաստը՝ «մարգարեի կողմից ասված կամ գրված խոսք», թվագրվում է 1300 թվականով, մինչդեռ «մարգարեանալ» բայը գրանցվել է 1377 թվականին[2]։

Նկարագրություն

Նախօրոք կանխատեսված հեղափոխություն 1831 թվականին
Ռեմբրանդի անդրադարձը Բաղդասար թագավորի աստվածաշնչյան պատմությանը։ Թագավորը տեսնում է մի ձեռք, որը պատին գրում է
«mene, mene, tekel, upharsin»
  • Ըստ Մայմոնիդի` «մարգարեությունը ճշմարտության և իրականության մեջ մի ակնարկ է, որն ուղարկվում է Աստվածային Էակի կողմից՝ ակտիվ ինտելեկտի միջոցով, առաջին հերթին՝ մարդու բանականությանը, այնուհետև՝ երևակայությանը»[3]։
  • Մայմոնիդի տեսակետները սերտորեն կապված են Ալ-Ֆարաբիի սահմանման հետ, որ իսլամում մշակել է մարգարեության տեսությունը[4]։
  • Հին Կտակարանի մարգարեների գործունեության մեծ մասն ավելի շուտ ներառում էր պայմանական նախազգուշացումներ, քան անփոփոխ ապագա։ Կարող ենք մեջբերել Հին Կտակարանի ստանդարտ մարգարեական բանաձևի ամփոփումը.
«Ապաշխարե՛ք X մեղքից և դեպի արդարություն շրջվե՛ք, հակառակ դեպքում Y հետևանքը կլինի»[5]։
  • Մարգարեությունը սահմանելիս Սուրբ Պողոսը շեշտը դնում է խրատի, քարոզի և սփոփանքի վրա[6]։
  • «Կաթոլիկ հանրագիտարանը» մարգարեության քրիստոնեական ընկալումը սահմանում է որպես «հասկացված իր ուղիղ իմաստով, որ նշանակում է սպասվելիք իրադարձությունների նախաճանաչում, չնայած երբեմն դա կարող է վերաբերել անցյալ իրադարձություններին, որոնց մասին հիշողություն չկա, և ներկայացնել թաքնված իրեր, որոնք անհայտ են բանականության լույսի ներքո»[7]։
  • Ըստ արևմտյան էզոթերիստ Ռոզմարի Գայլիի՝ պայծառատեսությունը նաև օգտագործվել է որպես «գուշակության, մարգարեության և կախարդության» օժանդակ միջոց[8]։
  • Սկեպտիցիզմi տեսանկյունից լատինական ասացվածքն ասում է․ «Մարգարեությունը գրված է փաստից հետո» (vaticinium ex eventu)[9]։ Հրեական «Թորա» գիրքն անդրադառնում է կեղծ մարգարեության թեմային[10]։

Իսլամ

Մարգարեություն տերմինը՝ nubū'ah (արաբ․՝ نُبُوْءَة‎‎), իսլամում բխում է «ավետիս, հայտարարություն» բառերից[11][12]։ Մարգարեներին իմանալը իսլամում հավատը (արաբ․՝ إِيمَان‎‎` իման) խորհրդանշող վեց հանգանակներից մեկն է, որը հատուկ նշված է Ղուրանում[13][14]։ Այդպիսով՝ Մուհամմադի հետ միասին հուդայականության շատ մարգարեներ (Նոյ, Աբրահամ, Մովսես, Ահարոն, Եղիա) և աստվածաշնչյան մարգարեները նույնպես (Ադամ, Զաքարիա, Հովհաննես Մկրտիչ, Հիսուս Քրիստոս) անուն առ անուն հիշատակվում են Ղուրանում[11]։

Հուդայականություն

Մարգարե բառը եբրայերենում բառացի նշանակում է «խոսնակ», քանի որ նա խոսում է ժողովրդի հետ որպես իրենց աստծո խոսափող, և նրանց աստծո հետ՝ ժողովրդի անունից։

Մայմոնիդն իր փիլիսոփայական՝ «Շփոթվածների ուղեցույցը» աշխատության մեջ, ուրվագծում է մարգարեության տասներկու եղանակ՝ ըստ հստակության աստիճանի դրանք դասավորելով փոքրից մեծ[15].

  1. Ոգեշնչված գործողություններ
  2. Ոգեշնչված բառեր
  3. Այլաբանություն կամ երազ
  4. Լսողական երազների բացահայտումներ
  5. Տեսալսողական երազների հայտնություններ՝ մարդկային գործոն
  6. Տեսալսողական երազների հայտնություններ՝ հրեշտակների գործոն
  7. Տեսալսողական երազների հայտնություններ՝ աստվածային գործոն
  8. Ալեգորիկ արթնացման տեսիլք
  9. Լսողական արթնացման հայտնություն
  10. Տեսալսողական արթնացման հայտնություն՝ մարդկային գործոն
  11. Տեսալսողական արթնացման հայտնություն՝ հրեշտակների գործոն
  12. Տեսալսողական արթնացման հայտնություն՝ աստվածային գործոն (ենթադրաբար վերաբերում է Մովսեսին

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «մարգարեություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեություն» հոդվածին։