Մարգո Ռոբի

ավստրալացի դերասանուհի

Մարգո Էլիս Ռոբի (անգլ.՝ Margot Elise Robbie, հուլիսի 2, 1990(1990-07-02), Dalby, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Հարևաններ» հեռուստասերիալում Դոնա Ֆրիդմենի և «Պան Ամերիքան»-ում Լորա Քեմերոնի դերերից, «Ընկերը ապագայից» «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերում ունեցած դերակատարումներից։

Մարգո Ռոբի
անգլ.՝ Margot Robbie
Ռոբին «San Diego Comic-Con International»-ում (2015)
Ծնվել էհուլիսի 2, 1990 (33 տարեկան)
ԾննդավայրԱվստրալիա Գոլդ Քոսթ, Քուինսլենդ Ավստրալիա
ԿրթությունՍոմերսեթի քոլեջ
ՔաղաքացիությունԱվստրալիա Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր և ձայնային դերասանուհի
Ակտիվ շրջան2008 - ներկա
ԸնտրանիԲարբի, Peter Rabbit?, Տոնյան ընդդեմ բոլորի և Ինքնասպանների ջոկատը
Ամուսին(ներ)Թոմ Էքերլի[1]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 3053338
www.margotrobbie.com.au
Մարգո Ռոբի՝ Վիքիպահեստ

Վաղ տարիներ

Ծնվել է 1990 թվականի հուլիսի 2-ին, Ավստրալիայի Քուիսնլենդ նահանգի Գոլդ Քոսթ քաղաքում՝ ֆերմեր Մայք Ռոբիի և ֆիզիոթերապևտ Սառա Քեսլերի ընտանիքում։ Երեք երեխաներից ամենամեծն է։ Մանկությունն անցկացրել է Գոլդ Քոսթում՝ պապի և տատի ֆերմայում։ 2007 թվականին Ռոբին ավարտել է հայրենի քաղաքի «Սամերսեթ» քոլեջը, ապա 17 տարեկանում տեղափոխվել Մելբուրն՝ դերասանական կարիերա սկսելու համար։

Գործունեություն

Հեռուստատեսությունում առաջնաելույթը կատարել է 2008 թվականին։ Հայտնի է դարձել «Հարևաններ»[2][3][4] և «Պան Ամերիքան» հեռուստասերիալներում հանդես գալուց հետո[5]։ Այնուհետև նկարահանվել է «Ընկերը ապագայից», «Ուոլ սթրիթի գայը», «Ֆոկուս» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Esquire» ամսագրում[6]։

2016 թվականին թողարկված «Ինքնասպանների խումբ» ֆիլմում խաղացել է Հարլի Քուինի դերը[7]։

Անվանակարգումներ և մրցանակներ

  • 2009՝ առաջադրվել է «Logie Awards» մրցանակին, «Most Popular New Female Talent» կատեգորիայում («Հարևաններ»)։
  • 2011՝ առաջադրվել է «Logie Awards» մրցանակին, «Most Popular Actress» կատեգորիայում («Հարևաններ»)։
  • 2014՝ ստացել է «Empire Awards» մրցանակը, «Best Female Newcomer» կատեգորիայում («Ուոլ սթրիթի գայլը»
  • 2015՝ առաջադրվել է «BAFTA» մրցանակին, «EE Rising Star Award» կատեգորիայում։

Ֆիլմագրություն

ԹվականՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2008Սպանությունների հետաքննությունCity HomicideԿեյթլին Բրենդֆորդ
2008Վերանայում Մայլս Բարլովի հետReview with Myles BarlowՔելլի
2008Արքայադուստրը և փիղըThe Elephant PrincessԲաթերֆլայ
2008ՎիջիլանտեVigilanteԿասանդրա
2008 - 2011ՀարևաններNeighboursԴոնա Ֆրիդմեն Բրաուն
2009Ես տեսնում եմ քեզI.C.U.Տրիստան Ուոթերս
2011 - 2012Փեն ԱմերիքանPan AmԼաուրա Քեմերոն
2013Ընկերը ապագայիցAbout TimeՇառլոտտա
2013Ուոլ Սթրիթի գայլըThe Wolf of Wall StreetՆաոմի Լապալյա
2014Ֆրանսիական սյուիտաSuite FrançaiseՍելին
2015Z - Զախարիայի համարZ for ZachariahԷնն
2015ՖոկուսFocusՋեսս Բերեթ
2016Իջեցման խաղThe Big Shortկամեո
2016Տարզանի լեգենդըTarzanՋեյն Պորտեր
2016Ծիծաղի տաղավարWhiskey Tango FoxtrotՏանյա
2016Ինքնասպանների ջոկատSuicide SquadՀարլին Քուինզել / Հարլին Քուին
2020Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասինBirds of prey. Fantabulous Emancipation

of One Harley Quinn

Հարլի Քուին

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Ռոբի» հոդվածին։