Մարիա (փոթորիկ)

փոթորիկ

Փոթորիկ «Մարիա» (անգլ.՝ Hurricane Maria), Ատլանտյան օվկիանոսի 5-րդ կարգի կործանարար արևադարձային ցիկլոն։

Մարիա
ՏեսակՀինգերորդ կատեգորիայի փոթորիկ
ՏեղագրությունԴոմինիկա, Փոքր Անտիլյան կղզիներ, Պուերտո Ռիկո, Թերքս և Քայքոս կղզիներ, Բահամյան Կղզիներ, ԱՄՆ, Իռլանդիա և Միացյալ Թագավորություն
Վարչական միավորՊուերտո Ռիկո
Երկիր Դոմինիկա,  ԱՄՆ և  Դոմինիկյան Հանրապետություն
Մասն էԱտլանտյան փոթորկային շրջան 2017
Ձևավորվածսեպտեմբերի 16, 2017[1]
Քայքայվածհոկտեմբերի 2, 2017
Վնաս91 610 000 000 $
Զոհվածներ4645 մարդ
 Hurricane Maria Վիքիպահեստում

Սա 2017 թվականի Ատլանտյան օվկիանոսի փոթորիկների արտասովոր ակտիվ սեզոնի յոթերորդ և 5-րդ կարգի երկրորդ փոթորիկն է։ «Մարիա» փոթորիկը առաջացել է 2017 թվականի սեպտեմբերի 16-ին արևադարձային ալիքից՝ երկու շաբաթվա ընթացքում դառնալով Ատլանտյան օվկիանոսի երրորդ խոշոր փոթորիկը («Իրմա» և «Խոսե» փոթորիկներից հետո)։

Օդերևութաբանական պատմություն

2017 թվականի սեպտեմբերի 19-ին փոթորիկը աղետալի ավերածությունների պատճառ է դարձել Դոմինիկա կղզում, որը էպիկենտրոնում էր[2]։ Կղզու շենքերի ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է[3]։ Տուժել են նաև Գվադելուպան, Մարտինիկան և Սանտա Կրուս կղզին (ԱՄՆՎիրջինյան կղզիներ)[4]։

Սեպտեմբերի 20-ի առավոտյան փոթորիկը հասել է Պուերտո Ռիկո։ Այդ ժամանակ նրա ուժգնությունը նվազել է մինչև 4-րդ կարգ։ Չնայած դրան՝ «Մարիան» դարձել է կղզուն հարվածած ամենահզոր փոթորիկը 1928 թվականի «Օկիչոբի» փոթորկից հետո[3]։ Փոթորիկն ուժեղ ջրհեղեղի և ավերածությունների պատճառ է դարձել։ Ամբողջ Պուերտո Ռիկոյում անջատվել է հոսանքը, «փլուզվել» կապի համակարգը[5]։ 3,4 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության[6]։ Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ռիկարդո Ռոսելլոն ասել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար «ամիսներ» կպահանջվի[5]։ Փոթորիկը շարքից հանել է նաև աշխարհի երկրորդ ամենամեծ ռադիոաստղադիտարանը՝ Արեսիբոն։ Այն կոտրել է 29 մետրանոց ալեհավաքը, որի բեկորները վնասել են գլխավոր հայելին[7]։ Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է այցելել փոթորկից տուժած կղզին[6]։

Պուերտո Ռիկոյի վրայով անցնելուց հետո փոթորկի ուժգնությունը նվազել է մինչև 2-րդ կարգ, բայց հետո հասել մինչև 3-րդ կարգ[3]։ Սեպտեմբերի 21-ին փոթորիկը անցել է Հայիթի կղզու հյուսիս, իսկ սեպտեմբերի 22-ին շրջանցել Թերքս և Քայքոս կղզիները[6]։ Սեպտեմբերի 24-ին փոթորկի ուժգնությունը կրկին նվազել է մինչև 2-րդ կարգ։ Հոկտեմբերի 6-ին փոթորիկը ցրվել է։

Զոհվել է առնվազն 93 մարդ. Պուերտո Ռիկո՝ 48, Դոմինիկա՝ 30, Գվադելուպա՝ 2, Հայիթիի Հանրապետություն՝ 3, Դոմինիկյան Հանրապետություն՝ 5, ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներ՝ 1, Մայրցամաքային նահանգներ՝ 4[8]:

Պուերտո Ռիկոյի կառավարությունը 2018 թվականին ճշգրտել է զոհերի թիվը՝ հասցնելով այն 2975-ի[9]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • NOAA. «Hurricane Maria». National Hurricane Center. National Oceanic and Atmospheric Administration (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա (փոթորիկ)» հոդվածին։