Մարիեհամն

Մարիեհամն[4] (շվեդ.՝ Mariehamn կամ Ма́арианхамина[5], ֆիններեն՝ Maarianhamina), գլխավոր քաղաք Ալանդյան կղզիներում, ինքնավար տարածք Ֆինլանդիայում։ Մեկը կղզեխմբի հիմնական նավահանգիստներից։ Քաղաքում բնակվում է կղզեխմբի ամբողջ բնակչության կեսից ավելին՝ 11 186 մարդ (2011)։ Քաղաքը, ինչպես ամբողջ ինքնավարության տարածքը ամբողջությամբ շվեդալեզու է։ Բնակչության մոտ 91 %-ի համարշվեդերենը մայրենի լեզուն է։

Մարիեհամն
Տեսակքաղաք և municipality of Finland?
Երկիր Ֆինլանդիա
ՎարչատարածքԱլանդյան կղզիներ
ԲԾՄ21 մետր, 6 մետր[1] և 20 մետր
Մակերես11,79 կմ²[2], 20,76 կմ² (հունվարի 1, 2023)[3], 11,81 կմ² (հունվարի 1, 2023)[3] և 8,95 կմ² (հունվարի 1, 2023)[3]
Ձևավորում1861
Անվանված էՄարիա Ալեքսանդրովնա
Քարտեզ
Քարտեզ

Էթիմոլոգիա

Հիմնադրվել է ռուսների կողմից 1861 թվականին անվանվել է կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի, Ռուսաստանի կայսեր՝ Ալեքսանդր II-ի անունով։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ռուսալեզու աղբյուրներում օգտագործվել է քաղաքի անվանման շվեդական տարբերակը (Mariehamn)։ 20-րդ դարի երկրորդ կեսին, որպես ռուսական նորմատիվ գրավոր հաստատվել է Ֆինլանդիայի տարբերակը[5], շվեդական և ֆիննական լեզուներով թարգմանվում է Մարիայի նավահանգիստ։

Աշխարհագրական դիրքը

Քաղաքը գտնվում է թերակղզու վրա և ունի երկու նավահանգիստ արևմտյան և արևելյան ափերի մոտ։ Արևմտյան նավահանգիստը (շվեդ.՝ Västerhamn) ունի միջազգային նշանակություն, քանի որ այն ապահովում է ինտենսիվ երթևեկություն դեպի Շվեդիա և մայրցամաքային Ֆինլանդիա։ Արևելյան նավահանգիստը հիմնականում զբոսանավերի նավահանգիստ է, Բալթիկ ծովի ամենամեծ նավահանգիստներից մեկը[6]։

Քաղաքում է նախարարների կաբինետը և Ալանդյան կղզիների խորհրդարանը՝ Լագտինգը։ Քաղաքում աշխատում են մի քանի ռադիոկայան և տեղական հեռուստաալիք (TV Åland):

Նամականիշ՝ կայսրուհու դիմանկարով Մարիա Ալեքսանդրովնա, թողարկված ռուսական փոստի կողմից քաղաքի հիմնադրման 150-ամյակին (2011)

Պատմություն

Տեղական լեգենդն ասում է, որ Ալանդյան կղզիների բնակիչները, ովքեր ցանկանում էին նոր նավահանգիստ հիմնել, հատուկ առաջարկում են կայսր Ալեքսանդր II-ին բնակավայրին տալ իր կնոջ անունը, որպեսզի ստանան համաձայնությունը։ Պաշտոնական պատմությունը պնդում է, որ նավահանգիստը, ընդհակառակը, հիմնադրվել է Ալեքսանդր II-ի անմիջական հրամանով, և դրա կառուցման աշխատանքները ճարտարապետի ղեկավարությամբ սկսվել են 1859 թվականին (երկու փոքր գյուղերի մոտ՝ Էվերնես (շվեդ.՝ Övernäs)lang-sv | Övernäs}}) և Յոմալա, իսկ 1861 թվականին (փետրվարի 21) նոր բնակավայրը ստանում է քաղաքի կարգավիճակ և Մարիեհամն անվանումը։[4]: Ժամանակի ընթացքում քաղաքը զգալիորեն ավելանում է տարածքով և ընդգրկում Յոմալա համայնքի տարածքի մի մասը։

Տեսարժան վայրեր

Ալանդյան կղզիները նավագնացության երկար պատմություն ունեն։ Սեյլբոաթ-թանգարան Պոմերն խարսխված է արևմտյան նավահանգստում։ Արևելյան նավահանգիստը Սկանդինավիայի խոշորագույն զբոսանավերի նավահանգիստներից մեկն է, որտեղ տեղակայված է նաև հոլանդական Ջան Նիեվին շոգենավը (հայտնի է նաև որպես F.P. von Knorring), որը վերածվել է ռեստորանի։

Մարիհամնում կան մի քանի շինություններ, որոնք նախագծվել են ֆինն ճարտարապետ Սոնկ Լարս-ի կողմից և ներկայացնում են Ալանդյան կղզիների ճարտարապետական տեսարժան վայրերը՝ Սուրբ Գեորգի եկեղեցի (1927), Ալանդ ծովային քոլեջի գլխավոր շենք (1927), քաղաքապետարան (1939)։ Գործում է Ալանդ թանգարանը։

2011 թվականի նոյեմբերի 2-ին Մարիհամնում բացվել է Մարինա Ալեքսանդրովնա կայսրուհու հուշարձանը, որի անունով էլ կոչվել է քաղաքը[7][8]։Ամռան ամիսներին քաղաք այցելում են զգալի թվով զբոսաշրջիկներ, որոնց սպասարկելու համար կան մի քանի հյուրանոցներ և այլ հարմարություններ, այդ թվում՝ ճամբար[9] (Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն, Շվեդիայի գլխավոր հյուպատոսություն)[10], ինչպես նաև մի շարք այլ երկրների հյուպատոսական հիմնարկներ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիեհամն» հոդվածին։