Արչիբալդ Մարշալ Բելը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 28-ին Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքում (ԱՄՆ)[2]։ 13 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաք։ Սովորել է Նյու Հեմփշիր նահանգի Կոնկորդ քաղաքի Սուրբ Պաուլի դպրոցում (St. Paul's School), որտեղից հեռացվել է։ 1961 թվականին ավարտել է Կոլորադո նահանգի Կոլորադո-Սփրինգս քաղաքի Fountain Valley School միջնակարգ դպրոցը[3].։ Ավարտել է Կոլորադոյի համալսարանը ((անգլերեն))՝ ստանալով սոցիոլոգի մասնագիտություն։ Երեք տարի ծառայել է ԱՄՆ-ի բանակում
Չնայած նրան, որ Բելը ցանկացել է դառնալ դերասան դեռ միջին դպրոցում սովորելու տարիներին, առաջին անգամ էկրանին հայտնվել է 42 տարեկանում այն պատճառով, որ շրջապատողները միահամուռ կերպով նրան համոզել են, որ նա չունի դերասանական տաղանդ։
Ամուսնացել է հագուստի օսկարակիր նկարիչ իտալացի Միլենա Կանոներոյի հետ։ 2012 թվականի դրությամբ նա ապրում է Կալիֆոռնիա նահանգի Ուեսթ Հոլիվուդ քաղաքում կնոջ հետ։