Մարքս եղբայրներ

Մարքս եղբայրներ (անգլ.՝ Marx Brothers), ամերիկացի կատակերգու հանրաճանաչ հինգ եղբայրներ, որոնք մասնագիտացել են ծեծկռտուքներից, ապտակներից, սիրախաղից և «տորթերի նետումից» բաղկացած «աբսուրդի կատակերգությունում»։

Մարքս եղբայրները 1957 թվականին։ Ձախից աջ՝ Հարփո, Զեփո, Չիկո, Գրաուչո, Գամո
Հարփոն և Չիկոն 1959 թվականին

Ծնվել են Նյու Յորքում՝ հրեա ներգաղթյալների ընտանիքում։ Նրանց մայրը՝ Մինի Շենբերգը, ծնվել է Ռեյնյան Պրուսիայում, իսկ հայրը՝ Սեմուել Մարքսը, ֆրանսիական Էլզաս բնակավայրում[1]։ Խաղացել են վոդևիլներում և թատերական ներկայացումներում, բայց համաշխարհային ճանաչում են ձեռքբերել կինեմատոգրաֆիայի շնորհիվ[2]։ Մարքս եղբայրներին համեմատում են այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Չարլի Չապլինն ու Բաստեր Քիթոնը։

Ֆիլմագրություն

ԹվականԲնօրինակ անվանումՀայերեն անվանում(ներ)Դերակատարներ
1929The Cocoanuts[3]ՀնդկընկույզներըԶեփո, Գրաուչո, Հարփո, Չիկո
1930Animal Crackers[4]«Գողերը և որսորդները»Գրաուչո, Հարփո, Չիկո, Զեփո
1931Monkey Business[5]«Կապիկների հնարքներ»Գրաուչո, Հարփո, Չիկո, Զեփո
1932Horse Feathers[6]«Ձիու բաշ»Գրաուչո, Հարփո, Չիկո, Զեփո
1933Duck Soup«Բադապուր»Գրաուչո, Հարփո, Չիկո, Զեփո
1935A Night at the Opera[7]«Գիշեր օպերայում» (Երեկո օպերայում)Գրաուչո, Չիկո, Հարփո
1937A Day at the Races[8]«Մրցարշավի օր»Գրաուչո, Չիկո, Հարփո
1938Room Service[9]«Սպասարկում»Գրաուչո, Չիկո, Հարփո
1939At the Circus[10]«Կրկեսում»Գրաուչո, Չիկո, Հարփո
1940Go West[11]«Դեպի արևմուտք»Գրաուչո, Չիկո, Հարփո
1941The Big Store[12]«Մեծ խանութ»Գրաուչո, Չիկո, Հարփո
1946A Night in Casablanca[13]«Գիշեր Կասաբլանկայում»Գրաուչո, Չիկո, Հարփո
1949Love Happy[14]«Երջանիկ սեր»Հարփո, Չիկո, Գրաուչո
1950—1961You Bet Your Life (հեռուստասերիալ)[15]«Խաղադրույք-կյանք»Գրաուչո (153 серии, 1950—1961), Չիկո (3 серии, 1957), Հարփո (3 серии, 1957—1961)
1959The Incredible Jewel Robbery («General Electric Theater» հեռուստասերիալի սերիա[16]«Ադամանդների անհավանական հափշտակում»Հարփո, Չիկո

Եղբայրներ

Մարքս եղբայրները 1931 թվականին (վերևից ներքև)՝ Չիկո, Հարփո, Գրաուչո, Զեփո

Առաջին ֆիլմերին մասնակցել են հինգ եղբայրներից չորսը՝ Չիկոն, Հարփոն, Գրաուչոն և Զեփոն։

1935 թվականից Զեփոն դադարել է նկարահանվել կինոֆիլմերում։

Գամոն մասնակցել է խմբի բեմական ներկայացումներին, սակայն ֆիլմերում չի նկարահանվել։

Բեմական անունԻրական անունԾնվածՄահացածՏարիք
ՉիկոԼեոնարդ1887 թվականի մարտի 221961 թվականի հոկտեմբերի 11[17]74
ՀարփոԱդոլֆ (1911 թվականից հետո՝ Արթուր)1888 թվականի նոյեմբերի 231964 թվականի սեպտեմբերի 28[18]75
ԳրաուչոՋուլիուս Հենրի1890 թվականի հոկտեմբերի 21977 թվականի օգոստոսի 19[19]86
ԳամոՄիլթոն1893 թվականի հոկտեմբերի 23[20]1977 թվականի ապրիլի 21[21]83
ԶեփոՀերբերթ Մանֆրեդ1901 թվականի փետրվարի 251979 թվականի նոյեմբերի 30[22]78

Փաստեր

  • «Այլասերված Կինոգիրը» վավերագրական ֆիլմում Սլավոյ Ժիժեկն ամպլուա երեք Մարքս եղբայրներին համեմատում է Ֆրոյդի ստեղծած անձի կառուցվածքի հետ՝ Գրաուչո՝ գեր-ես, Չիկո՝ ես, Հարփո՝ Նա։
  • Նրանց հերոսների բնավորությունների համառոտ նկարագրությունը՝ Չիկո՝ պարզամիտ, Գրաուչո՝ խաբեբա, Հարփո՝ խուլիգան, Զեփո՝ գեղեցիկ տղա։
  • Իմանալով Հեսսի թռիչքի մասին՝ Ուինսթոն Չերչիլն այն այնքան աբսուրդ է համարել, որ, որոշ վկայությունների համաձայն, հայտարարել է. «Հեսսն է, թե Հեսսը չէ, ես կգնամ Մարքս եղբայրներին նայելու»[23]։
  • Բրիտանական Քուին ռոք խումբն իր երաժշտական երկու ալբոմներն անվանել է Մարքս եղբայրների ֆիլմերի պատվին՝ «A Night at the Opera» (1975) և «A Day at the Races» (1976)։

Նմանակումներ

  • Երեք Մարքս եղբայրներին՝ Գրաուչոյին, Հարփոյին և Չիկոյին, նմանակել է Բեննի Հիլլը։
  • Գրաուչո Մարքսի փոքրիկ նմանակումը ցուցադրել է Լեսլի Նիլսենը «Ռեցիդիվ» ֆիլմում։
  • Մարքս եղբայրներին նվիրված է «Մուլտֆիլմերի արկածները» մուլտսերիալի «New Class Day» սերիան («A Night in Kokomo» հատված)։ Բասթեր Բանին՝ Չիկոյի կերպարում, Բեբս Բանին՝ Գրաուչոյի կերպարում, Գոգոն՝ Հարփոյի կերպարում[24]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Волков А. Братья Маркс. — В кн.: Комики мирового экрана. М., 1966
  • Кино США. Актерская энциклопедия. М., 1996

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարքս եղբայրներ» հոդվածին։