Մաքսիմիլիանո Ռոդրիգես

իսպանացի ֆուտբոլիստ

Մաքսիմիլիանո Ռուբեն Ռոդրիգես (իսպ.՝ Maximiliano Rubén "Maxi" Rodríguez, հունվարի 2, 1981(1981-01-02)[1][2][3][…], Central, Central and Western District, Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է գալիս ուրուգվայական «Պենյարոլ»-ում։ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է։

Մաքսի Ռոդրիգես
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՄաքսիմիլիանո Ռուբեն Ռոդրիգես
Քաղաքացիությունը Արգենտինա
Ծննդյան ամսաթիվհունվարի 2, 1981 (43 տարեկան)
ԾննդավայրՍանտա Ֆե, Արգենտինա Արգենտինա
Հասակ180 սմ
Քաշ73 կգ
ԴիրքԿիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱրգենտինա Նյուելս Օլդ Բոյս
Համար11
Պատանեկան կարիերա
1998-1999Արգենտինա Նյուելս Օլդ Բոյս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1999-2002Արգենտինա Նյուելս Օլդ Բոյս57 (20)
2001 Իսպանիա Ռեալ Օվիեդո1 (0)
2001-2005Իսպանիա Էսպանիոլ111 (26)
2004 - 2007Իսպանիա Ատլետիկո Մադրիդ121 (32)
2007 - 2012Անգլիա Լիվերպուլ57 (15)
2012 - ներկաԱրգենտինա Նյուելս Օլդ Բոյս73 (29)
Ազգային հավաքական
2003 - ներկաԱրգենտինա Արգենտինա57 (16)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային

Ռոդրիգեսը «Լիվերպուլ»-ի մարզման ժամանակ, 2011

2010 թվականի հունվարի սկզբին լուրեր տարածվեցին, թե Ռոդրիգեսը մտադիր է ակումբը փոխել, որպեսզի ձեռք բերի խաղային պրակտիկա՝ Մունդիալ-2010 թվականին մասնակցելու և խաղալու համար[4]։ Կանխատեսումներ կային, թե Ռոդրիգեսը շուտով կտեղափոխվի Ռաֆայել Բենիտեսի «Լիվերպուլ»[4]։ Հունվարի 13-ին հայտարարվեց, որ ֆուտբոլիստը երեք ու կես տարվա պայմանագիր է կնքել «կարմիրներ»-ի հետ[5]։ 2010-2011 մրցաշրջանում Ռոդրիգեսը երկու հեթ-թրիկի հեղինակ էր դարձել։

2012 թվականի հուլիսի 13-ին Ռոդրիգեսը տեղափոխվել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս»[6]։

Անձնական նվաճումներ

2006 թվականի աշխարհի առաջնությանը Մեքսիկայի դարպասին նրա խփած գնդակը ճանաչվել է մրցաշարում լավագույնը։ 2013 թվականին Լիոնել Մեսսիի հետ միասին ճանաչվել է Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստ։ 2014 թվականին եղել է Արգենտինական Պրեմիերայի լավագույն ռմբարկու։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիանո Ռոդրիգես» հոդվածին։