Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ

Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ կամ Վիշեգրադի կամուրջ (բոս․՝ Mehmed Paša Sokolović Bridge), պատմական կամուրջ Դրինա գետի վրա՝ Բոսնիա և Հերցեգովինայի արևելքում։

Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ
բոս․՝ Mehmed Paša Sokolović Bridge*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Կամրջի ընդհանուր տեսքը
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Տիպմշակութային
Չափանիշներii, iv
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում2007  (31-րդ նստաշրջան)
Լայնացումներ1260
Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ (Բոսնիա և Հերցեգովինա)##
Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ (Բոսնիա և Հերցեգովինա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կամրջի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1577 թվականին՝ օսմանյան ճարտարապետ Միմար Սինանի նախագծմամբ։ Կամուրջը կառուցվել է մեծ վեզիր Մեհմեդ փաշա Սոկոլովիչի հրամանով։ 2007 թվականի ՅՈւՆԵՍԿՕ-ի 31-րդ նստաշրջանում այն ներառվել է Բոսնիա Հերցեգովինայում Համաշխարհային ժառանգության օբեկտների ցանկում։

Նկարագրություն

Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջը համարվում է թուրքական մոնումենտալ ճարտարապետության և ինժեներայի գլուխգործոցներից մեկը։ 179,5 մետր երկարությամբ այս կամուրջը համարվում է նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի գլխավոր ստեղծագործություններից մեկը։

2007 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկանում։ ՅՈւՆԵՍԿՕ-ի ամփոփումը՝

Յուրօրինակ շքեղության և մոնումենտալ ազնվականության կառույց։ Որպես ամբողջություն՝ ցույց է տալիս ճարտարապետական ոճի վեհությունն ու շքեղությունը[1]
- ՅՈւՆԵՍԿՕ

Պատմություն

Վիշեգրադի կամուրջը ստեղծվել է իշխանաց իշխան Մեհմեդ փաշա Սոկոլովիչի հրամանով։ Այն կառույցվել է առևտրի և տարածաշրջանի բարգավաճման նպատակներով։

Շինարարական ընդհանուր աշխատանքները տեղի են ունեցել 1571-ից 1577 թվականներին։ Այն բազմիցս հիմնանորոգվել է։ Կարևոր նորոգումներ են կատարվել 1664, 1875, 1911, 1940 և 1950-52 թվականներին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչնչացվել են կամրջի 11 կամարներից 3-ը։ Եվս 5-ը վնասվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[2]։

Բոլոր կամարները հետագայում վերանորոգվել են։ Բոսնիա և Հերցեգովինայի 1992-1995 թվականների պատերազմի ժամանակ հարյուրավոր բոսնիացիներ սպանվել են կամրջի վրա՝ սերբ զինյալների կողմից։

Թուրքական Միջազգային համագործակցության և զարգացման գործակալությունը տրամադրել է 3,5 մլն եվրո կամրջի վերանորոգման աշխատանքների համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ» հոդվածին։