Մեննի Պակյաո

Էմանուել Դապիդրան «Մեննի Պակյաո» (անգլ.՝ Emmanuel Dapidran "Manny" Pacquiao, դեկտեմբերի 17, 1978(1978-12-17)[1][2], Կիբավե, Bukidnon, Northern Mindanao, Ֆիլիպիններ), կիսամիջին քաշային կատեգորիայի ֆիլիպինյան պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ[3]։ Հայտնի է որպես դերասան և քաղաքագետ։ Առաջին և միակ բռնցքամարտիկը աշխարհում, ով կարողացել է չեմպիոն դառնալ բոլոր 8 քաշային կատեգորիաներում։ Ինչպես նաև միակ բռնցքամարտիկը, ով հաղթել է 5 քաշային կատեգորիաներում 5 անգամ[4][5]։

Մեննի Պակյաո
Պակյաոն 2016 թվականին
Պակյաոն 2016 թվականին
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 17, 1978(1978-12-17)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրԿիբավե, Բուկիդնոն, Ֆիլիպիններ
Քաշային կարգԱռաջին միջին քաշային կատեգորիա (մինչև 69,91 կգ)
Կիսամիջին քաշային կատեգորիա (մինչև 66,73 կգ)
Առաջին կիսամիջին քաշային կատեգորիա (մինչև 63,56 կգ)
Թեթեև քաշային կատեգորիա (մինչև 61,29 կգ)
Երկրորդ կիսաթեթև քաշային կատեգորիա (մինչև 59,02 կգ)
Կիսաթեթև քաշային կատեգորիա (մինչև 57,2 կգ)
Երկրորդ ամենաթեթև քաշային կատեգորիա (մինչև 55,38 կգ)
Հասակ169 սմ
ՄարզիչՖրեդդի Ռոուչ
ՊրոմոուտերTop Rank Promotions
ռեյտինգи
BoxRec-ի ռեյտինգի տեղ3 (1222 միավոր)
-ի ռեյտինգի լավագույն տեղ2 (1196 միավոր)
2014 թվականի ապրիլ
Պրոֆեսիոնալ կարիերա
Չեմպիոնական գոտիWBO
Մարտերի թիվ67
Հաղթանակների թիվ59
Հաղթանակ նոկաուտով38
Պարտություն7
Ոչ ոքի2
Սիրողական կարիերա
Մարտերի թիվ60
Հաղթանակների թիվ56
Պարտությունների թիվ4
boxrec-ի ցանկ

«2006 թվականի բռնցքամարտիկ», «2008 թվականի բռնցքամարտիկ», «2009 թվականի բռնցքամարտիկ» և «Տասնամյակի մարտիկ»՝ ըստ բռնցքամարտի մասին գրող լրագրողների ասոցիացիայի[6][7][8]։ «Լավագույն բռնցքամարտիկ անկախ քաշային կատեգորիայից»՝ ըստ «Ռինգ» ամսագրի (2008-2011)[9]։ Լավագույն սպորտսմեն ըստ ամերիկյան սպորտի ակադեմիայի։ Մականունը՝ «Pac-Man»:

Կարիերան սկսել է ամենաթեթև քաշային կատեգորիայից[10]։ Ամենաթեթև և ծանրաքաշային կատեգորիաների տարբերությունը 12 քաշային կատեգորիա է՝ որոնցում նա մասնակցել է։ 2016 թվականի ապրիլի 9-ին՝ Տիմոտի Բրեդլիի հետ մենամարտից հետո հայտարարեց իր սպորտային կարիերայի ավարտի մասին։ 2016 թվականի օգոստոսին նա հայտնեց կրկին բռնցքամարտ վերադառնալու լուրը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին կայանալիք WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում, ընդդեմ գործող չեմպիոն Ջեսսի Վարգասի դեմ, որտեղ Մեննին պահպանեց հաղթանակը[11][12][13]։

Կենսագրություն

Ֆիլիպինների համար Մեննի Պակյաոն համարվում է առաջին մարդը։ Նրա մենամարտերի ընթացքում փողոցները դատարկվում են, պակասում է գողությունների քանակը, և նույնիսկ ահաբեկիչները բաց են թողնում գերիներին։

Աղքատ ընտանիքի չորրորդ երեխան է։ Արդեն իսկ մանուկ հասակից Պակյաոն ստիպված էր աշխատել և ինքնուրույն լինել, որպեսզի օգնի ընտանիքին։ Հակառակ մոր կամքին՝ Պակյաոն գնաց բռնցքամարտի, նա երազում էր, որ իր տղան եկեղեցական դառնա, և բարկանում էր նրա վրա այն պատճառով, որ ուշանում է դպրոցից՝ փողոցում մարդկանց առաջ բռնքամարտելով։ Սակայն շուտով աղքատության պատճառով, ստիպված էր թողնել ուսումը։

Մեննի Պակյաոն ընդամենը 13 տարեկան էր, երբ հայրը հեռացավ ընտանիքից[14]։ Կեսօրին նա աշխատում էր, իսկ երեկոյան գնում էր բռնցքամարտի պարապմունքների։ Պակյաոն այնպես անմոռաց էր կռվում ռինգում, որ նրան սկսեցին վճարել 100 պեսո ամեն մի մենամարտի համար։ Քանի որ այդ գումարը բավականացնում էր 25 կիլոգրամ բրինձ գնելուն, մայրը նրան թույլ տվեց այլևս չաշխատել։ Հաջորդ քայլերը նա իրականացնում էր առանց թույլտվության[15]։

14 տարեկանում Մեննի Պակյաոն գաղտնի գնում է Մանիլա, որտեղ ծրագրում է զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով[16]։ Միայն տեղ հասնելուց հետո որոշում է զանգել մորը և տեղեկացնել։ Սակայն մենամարտերի փոխարեն նա ստանում է աշխատանք մետաղի գործարանում, իսկ ռինգում մարզվում է երեկոյան, որտեղ էլ հենց քնում է։ Նա ապրելու գումար չուներ, սակայն մի քանի տարի անց նա գնում է այդ մարզասրահը և բացում իր սեփական բռնցքամարտի դպրոցը։ Տարիներ անց նա մեկնում է ԱՄՆ[17]։

ԱՄՆ-ում նրան ոչ-ոք չէր սպասում, և այդ պատճառով ոչ ոք չի համագործակցում նրա հետ[18]։ Բացառություն դարձավ Ֆրեդդի Ռոուչը։ Այդ մարզիչը նույնպես չէր լսել Մեննի մասին, սակայն մի քանի րոպեանոց մարզումից հետո նա հասկացավ, որ իր առջև ապագա չեմպիոն է։ Այստեղից էլ սկսվում է Մեննի Պակյաոի լեգենդար կարիերան։

2021 թվականի սեպտեմբերին Մենի Պակյաոն հայտարարեց 2022 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածության մասին։

Սիրողական կարիերա

Անցկացրել է 60 մենամարտ, որոնցից 56-ում հաղթանակ է տարել։ Նա նույնիսկ հաղթել է մի քանի չեմպիոնների և ընդգրկվել Ֆիլիպինների բռնցքամարտի ազգային հավաքականում։ Աղքատության պատճառով Պակյաոի և իր ընտանիքի կարիքները հոգում էր կառավարությունը[19]։

Պրոֆեսիոնալ կարիերա

Դեբյուտը նշել է 1995 թվականին՝ ամենաթեթև քաշային կատեգորիայում[20]։ Առաջին տարում անցկացրել է 11 հաջող մենամարտ՝ բարձրանալով երկու քաշային կատեգորիայով։

Ամենաթեթև քաշային կատեգորիա

1996 թվականի փետրվարին Մեննի Պակյաոն դուրս է գալիս ռինգ ընդդեմ Ռուստիկո Տորրեկամպոյի[21]։ Երրորդ ռաունդի սկզբին Տորրեկամպոն կատարում է ուժեղ ձախ թևային հարված, ինչից հետո Պակյաոն ընկնում է։ Նա չի կարողանում ոտքի կանգնել մրցավարի հաշվելու ընթացքում, և այդպիսով տանում է իր առաջին պարտությունը պրոֆեսիոնալ բռնցքամարտում։

1997 թվականի հունիսին նվաճում է իր առաջին տիտղոսը՝ մենամարտի ընթացքում նոկաուտի ենթարկելով թաիլանդացի Տակաշի Տիվատային[22]։

1997 թվականի դեկտեմբերին Պակյաոն դուրս է գալիս ռինգ ընդդեմ թաիլանդացի բռնցքամարտիկ Տանոմպեդիա Սինգվանչիի։ Առաջին ռաունդի կեսերին Պակյաոի ձախթևային հարվածից հետո հակառակորդը տապալվում է։ Տասներորդ հաշվին դեռ նա գետնին էր։ Մրցավարը արձանագրեց նոկաուտ։ Դրանից հետո թաիլանդացին ռինգ էր դուրս գալիս Պանոմդեյ Օխույատանակորն անվան տակ[23]։

Չեմպիոնական մենամարտ WBC վարկածով

1998 թվականի դեկտեմբերին Պակյաոն Թաիլանդում հանդիպում է WBC վարկածով ամենաթեթև քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Չատչան Սասակուլայի հետ։ Ութերորդ ռաունդի ավարտին Պակյաոն ձախթևային ուժեղ հարված հասցրեց հակառակորդի ծնոտին։ Սասակուլը հանկարծակիի եկած հետ քաշվեց, ինչից հետո Պակյաոն նրան սեղմեց ռինգի պարաններին և հարվածներ հասցրեց նրա գլխին։ Այնուհետև Պակյաոն հասցրեց ձախթևային կրոս հարված թաիլանդացու ծնոտին, և Սասակուլը ընկավ գետնին։ Նա փորձեց կանգնել, սակայն կրկին ընկավ։ Մրցավարը նոկաուտ արձանագրեց։ Սասակուլը մի քանի րոպե պառկած էր ռինգի հատակին[23][24]։

1999 թվականի փետրվարին Պակյաոն հանդիպեց ավտրալացի Թոդ Մաքելանի հետ[25]։ Երրորդ ռաունդի ավարտին Մաքելանի մարզչական թիմին հոգնեցրեց միանձնյա մենամարտին հետևելը, և նրանք հանձնվեցին։ Մրցավարը դադարեցրեց հանդիպումը՝ հաղթանակը տալով Պակյաոին[26]։

1999 թվականի ապրիլին Պակյաոն անցկացրեց իր առաջին պաշտպանումը ընդդեմ մեքսիկացի բռնցքամարտիկ Գաբրիել Միրի[27]։ Երկրորդ ռաունդի ավարտին Պակյաոն մրցակցի ծնոտին հասցրեց ձախթևային հարված, այնուհետև ձախթևային հուկ և կրկին մի քանի ուժեղ հարվածներ, ինչից հետո Միրան մի կերպ մնաց ոտքի վրա։ Գրոհի շարունակության ընթացքում հնչեց կոչնազանգը։ Այդ ժամանակ Պակյաոն հասցրեց կատարել օպերկոտ հարված Միրի ծնոտին։ Միրը ընկավ, սակայն, մրցավարը Պայաոին նկատողություն տալով, չհաշվեց նոկդաուն։ Երրորդ ռաունդի կեսերին Պակյաոն կատարեց մի քանի հարված մեքսիկացու գլխին, մեքսիկացին փորձելով փրկել իրավիճակը ՝ բռնեց Պակյաոին, սակայն նա հետ գնաց, և Միրան, չկարողանալով փաթաթվել, ընկավ գետնին։ Նա միանգամից ոտքի կանգնեց, սակայն մրցավարն աձանագրեց նոկդաուն։ Չորրորդ ռաունդի կեսերին Պակյաոն կատարեց ձախթևային հարված, և մեքսիկացին կրկին ենթարկվեց նոկդաունի։ Նա արագ կանգնեց ոտքի, սակայն Պակյաոն մեկ հարվածով կրկին տապալեց նրան։ Այս անգամ մեքսիկացին երկար ընկած մնալուց հետո, ոտքի կանգնեց։ Միրան սկսեց պաշտպանվել։ Սակայն Պակյաոն նրա ծնոտին հասցրած հարվածով կրկին նոկդաունի ենթարկեց Մերին, ինչից հետո մրցավարը դադարեցրեց հանդիպումը[28]։

1999 թվականի սպետեմբերին՝ Թաիլանդում, Պակյաոն WBC վարկածով ամենաթեթև քաշային կատեգորիայում անցկացրեց իր երկրորդ պաշտպանումը՝ ընդդեմ տեղացի բռնքամարտիկ Մեդգոեն Սինգսուարտի։ Երկրորդ ռաունդի կեսերին մրցակիցը սկսեց սեղմել Պակյաոին և հասցրեց երեք անթույլատրելի հարված, ինչին մրցավարը չարձագանքեց։ Երրորդ ռաունդի կեսերին Սինգսուարտը կատարեց աջթևային սվինգ հարված, սակայն վրիպեց, որին հաջորդող հարվածով՝ կրոս կոչվող հարվածով, տապալեց Պակյաոին։ Պակյաոն անտեսելով ցավը, ոտքի կանգնեց, սակայն այդ ժամանակ արդեն անցել էր տասը վայրկյան և մրցավարը արձանագրել էր նոկաուտ[29]։

Երկրորդ ամենաթեթև քաշային կատեգորիա

2000 թվականի հունիսին Պակյաոն ռինգ է դուրս գալիս ընդդեմ կորեացի Սունգ-Կոն Չեի[30]։ Առաջին ռաունդի կեսերին Պակյաոն հակառակորդի գլխին հասցրեց հարվածներ։ Այնուհետև, ֆիլլիպինցին քաշելով կորեացու ձեռքերը, սեղմեց իրեն, արագ ետ քաշվեց և միանգամից հասցրեց ձախթևային օպերկոտ հարված նրա ծնոտին։ Չեյը ընկավ ծնկների վրա, սակայն արագ ոտքի կանգնեց, մոտեցավ ռինգի պարաններին և հենվեց։ Մրցավարը դադարեցրեց հանդիպումը։ Կորեացին ստացել էր ձեռքի վնասվածք, որից քաշել էր Պակյաոն։

2000 թվականի հոկտեմբերին Պակյաոն դուրս եկավ ռինգ ընդդեմ արաբական ծագմամբ ավստալալցի բռնցքամարտիկ Նեդալա Հուսեինային[31]։ Պակյաոն ագրեսիվորեն սկսեց մենամարտը, գրոհելով տարբեր կոմբինացիաներով, իսկ Հուսեինը մենամարտը կազմակերպեց հակագրոհների ոճով[32]։ Չորրորդ ռաունդի սկզբինՀուսեինը ձախ ձեռքով կրոս հարված հասցրեց Պակյաոի ծնոտին, ինչից հետո նա ընկավ։ Նա ոտքի կանգնեց և Հուսեինը հարձավեց գրոհի։ Պակյաոն սկսեց պաշտպանվել՝ սեղմելով հակառակորդին իրեն։ Ավստրալացուն չէր հաջողվում հարվածել նրան։ Այնուհետև մենամարտի ընթացքում սթափվելով՝ Պակյաոն սկսեց ծեծել մրցակցին։ Տասներորդ ռաունդի կեսերին Հուսեինի աչքը վնասվել էր։ Մրցավարը կանգնեցրեց մարտը և ուղարկեց ավստրալացուն բժշկի մոտ։ Բժիշկը խորհուրդ տվեց չշարունակել հանդիպումը։ Մրցավարը դադարեցրեց մենամարտը։ Հուսեինը դժգոհ էր այդ որոշումից[33][34]։

2001 թվականի փետրվարին Պակյաոն հադիպեց հյուսիսկորեացի Սենրիմա Տետսուտորայի հետ Ճապոնիայում[35]։ Կորեացին ընդունում էր մեծ քանակությամբ հարվածներ։ Հինգերորդ ռաունդի սկզբին Պակյաոն մի քանի հարված հասցրեց կորեացու գլխին։ Նա մեկ-մեկ հակահարվածներ էր տալիս Պակյաոին, սակայն քիչ անց անպատասխան հարվածներ էր ստանում։ Պակյաոն հարվածում էր, ինչպես բարձիկի։ Պակյաոն ևս երկու օպերկոտ հարված կատարեց, որոնցից հետո հյուսիսկորեացին մի կերպ մնաց ոտքի վրա։ Այդ պահին միջամտեց մրցավարը և դադարեցրեց մեամարտը, ինչի հետ համաձայն չէր կորեացին[36]։

2001 թվականի ապրիլին Պակյաոն հանդիպեց թաիլանդացի Վետյա Սակմաուանկլանգայի հետ[37]։ Վեցերորդ ռաունդի ավարտին Պակյաոն հակառակորդին սեղմեց պարաններին և ծանր հարվածներ հասցրեց նրա գլխին, ինչից հետո Սակմաուանկլանգը տապալվեց գետնին, այնուհետև փորձելով վեր կենալ, կրկին տապալվեց գետնին և մրցավարը դադարեցրեց հանդիպումը[38]։

IBF վարկածով չեմպիոնական մենամարտ

2001 թվականի հունիսին Պակյաոն հանդիպեց IBF վարկածով երկրորդ ամենաթեթև քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Լեհլոհոնլո Լեդվաբայի հետ[39][40]։ Ի սկզբանե Լեդվաբայի հետ պետք է հանդիպեր այլ բռնցքամարտիկ, սակայն մենամարտից երկու շաբաթ առաջ մրցակցի կողմը հրաժարվեց, և նրան փոխարինելու եկավ Մեննի Պակյաոն։ Երկրորդ ռաունդի սկզբին Պակյաոն ձախթևային կրոս հարված հասցրեց մրցակցի ծնոտին։ Լեդվաբան ընկավ։ Նա կանգնեց յոթերորդ հաշվի ժամանակ[41]։ Պակյաոն անցավ գրոհի, սակայն չկարողացավ հարված հասցնել այս անգամ։ Վեցերորդ ռաունդի սկզբին, Պակյաոն ձախթևային կրոս հարված հասցնելով մրցակցի ծնոտին, ենթարկելով նրան նոկդաունի։ Լեդվաբան ոտքի կանգնեց Ութերորդ հաշվին։ Պակյաոն կրկին անցավ գրոհի և ևս մեկ ծանր հարվածով գցեց Լեդվաբային, ինչից հետո մրցավարը դադարեցրեց հանդիպումը[42]։

2002 թվականի հունիսին Պակյաոն հանդիպեց կոլումբիացի Խորխե Էլիսեո Հուլիոյի հետ[42]։ Երկրորդ ռաունդի սկզբին Պակյաոն կրկնակի հարված հասցրեց կոլումբացուն, ինչից հետո Հուլիոն ընկավ։ Կոլումբիացին ոտքի կանգնեց յոթերորդ հաշվին։ Պակյաոն անցավ գրոհի՝ հասցնելով մի շարք հարվածներ նրան։ Աջթևային հարվածով նա կրկին Հուլիոյին ենթարկեց նոկդաունի։ Նա ոտքի կանգեց հինգերորդ հաշվի ժամանակ։ Պակյաոն շարունակեց «ռմբակոծել» նրան։ Հուլիոն ծանր հարվածներ էր բաց թողնում, և մրցավարը դադարեցրեց հանդիպումը։ Հանդիպումը տեղի էր ունենում HBO և Showtime հեռուստաալիքների կազմակերպած Շոուի շրջանակներում[43][44]։ Շոուի գլխավոր իրադարձությունը Մայք Թայսոնի և Լեննոկս Լյուիսի մենամարտն էր[45]։

2002 թվականի հոկտեմբերին Մեննի Պակյաոն անցկացրեց պաշտպանում ընդդեմ թաիլանդցի Ֆահպրակորբա Ռակիյադջիմայի[46]։ Առաջին ռաունդի կեսերին Պակյաոն նոկդաունի ենթարկեց մրցակցին՝ կատարելով աջթևային կրոս հարված։ Թաիլանդցին ոտքի կանգնեց, իսկ Պակյաոն անմիջապես նետվեց գրոհի, սակայն Ռակիյադջիման լավ էր պաշտպանվում։ Առաջին ռաունդի վերջին Պակյաոն հասցրեց կրկնակի հարված հակառակորդի գլխին, և թաիլանդցին ընկավ, բայց կրկին արագ ոտքի կանգնեց։ Պակյաոն անցավ գրոհի և հասցրեց ևս մի քանի հարվածներ։ Վերջին աջթևային հարվածից հետո թաիլանդցի բռնցքամարտիկը մեջքի վրա տապալվեց։ Մրցավարը դադարեցրեց հանդիպում։ Ռակիյադջիման փորձեց ցավը անտեսելով ոտքի կանգնել, սակայն նրան խորհուրդ տվեցին պառկել[47]։

2003 թվականի մարտին Պակյաոն անցկացրեց մենամարտ ընդդեմ Ղազախստանի ներկայացուցիչ Սերիժանա Եշմագամբետովայի[48]։ Առաջին ռաունդի վերջին Պակյաոն կատարեց աջթևային կրոս հարված մրցակցի ծնոտին, ինչից հետո Եշմագամբետան ընկավ գետնին։ Նա արագ ոտքի կանգնեց։ Պակյաոն իր ոճով արագ նետվեց գրոհի։ Ղազախը կարողացավ դիմանալ մինչև կոչնազագը։ Չորրորդ ռաունդի սկզբին տեղի ունեցավ «դերերի փոխանակում»։ Ղազախ բռնցքամարտիկը ձախ ձեռքի հուկ հարված հասցրեց Պակյաոի ծնոտին, ինչից հետո նա ընկավ և արագ կանգնեց։ Հակառակորդը հարձակվեց Պակյաոի վրա, սակայն չկարողացավ հարված հասցնել։ Հինգերորդ ռաունդի կեսերին Պակյաոն աջ ձեռքի հուկ հարված հասցրեց մրցակցի ծնոտին։ Ղազախը ընկավ և կրկին արագ ոտքի կանգնեց։ Պակյաոն անցավ գրոհի և հասցրեց ծանր հարվածներ Եշմագամբետովայի գլխին, որոնցից հետո նա ընկավ պարանների վրա։ Մրցավարը դադարեցրեց հանդիպումը։ Ղազախը միանգամից վեր թռավ և դժգոհեց մենամարտը դադարեցնելու համար[49]։

2002 թվականի հուլիսին Պակյաոն հանդիպեց մեքսիկացի Էմանուել Լուսերոի հետ[50]։ Երրորդ ռաունդի սկզբին Պակյաոն աջ ձեռքով կատարեց հուկ հարված հակառակորդի գլխին։ Լյուսերոն հանկարծակիի եկած ետ-ետ գնաց պարաննեի մոտ։ Այդ պահին մրցավարը մոտեցավ և դադարեցրեց հանդիպումը։ Այդ պահին Լյուսերոն ծնկի իջավ։ Նա ոտքի կանգնեց, սակայն մրցավարի հետ վիճելու փորձ չարեց[51][52]։

Կիսաթեթևքաշային կատեգորիա

Մարկո Անտոնիո Բարրերոյի հետ մենամարտը

2003 թվականի նոյեմբերին Պակյաոն հանդիպեց մեքսիկացի Մարկո Անտոնիո Բերրեյրոի հետ[53]։ Առաջին ռաունդի սկզբին Պակյաոն կատարեց ձախթևային կրոս հարված, սակայն չկարողանալով պահել հավասարակշռությունը՝ ընկավ։ Մրցավարը նոկդաուն արձանագրեց։ Ֆիլիպինցին չհամաձայնվեց նրա հետ։ HBO հեռուստաալիքի մեկնաբան Լարրի Մերչանտը կրկնությունը նայելու ժամանակ ասաց, որ Բարեյրոն հարված չի կատարել[54]։ Այդ պատճառով դա նոկդաուն չէ։ Երրորդ ռաունդի սկզբին Պակյաոն կրկնակի հարված կատարեց մրցակցի գլխին և մեքսիկացին նստեց ռինգի հատակին։ Նա ոտքի կանգնեց ութերորդ հաշվի ժամանակ։ Պակյաոն հարձակվեց գրոհելու, բայց Բարրերը ինքը սկսեց հարձակվել։ Համեմատաբար ավելի շատ էր գրոհում, սակայն արդյունքում նա ոչ մի հարված չկատարեց։ Տասնմեկերորդ ռաունդի սկզբին Պակյաոն կրկնակի հարված կատարեց, վերջինս ընկավ ծնկների վրա, և վեր կացավ յոթերորդ հաշվի ժամանակ։ Պակյաոն միանգամից գնաց հարձակման։ Մի քանի րոպե անց Բարրերոյի կողմը մրցավարին խնդրում էր դադարեցնել մենամարտը[55]։

2004 թվականի մայիսին Պակյաոն հանդիպեց WBA և IBF վարկածով կիսաթեթև քաշային կատեգորիայի չեմպիոն Խուան Մանուել Մարկեսի հետ[56]։ Առաջին ռաունդի կեսերին Պակյաոն ձախթևային հարված հասցրեց մրցակցի ծնոտին՝ տապալելով նրան գետնին։ Մարկեսը անմիջապես ոտքի կանգնեց։ Պակյաոն հասավ գրոհի։ Մեքսիկացին անսպասելի հակագրոհի անցավ։ Պակյաոն օգտվելով այդ առիթից ձախ ձեռքի ծնոտին հասցված հարվածով նոկդաունի ուղարկեց մրցակցին։ Մարկեսը կրկին ոտքի կանգնեց։ Պակյաոն նրան սեղմեց անկյունում և սկսեց հարվածներ հասցնել, և Մերկեսը կրկին ընկավ։ Այս անգամ Մարկեսը արագ ոտքի չկանգնեց։ Մարկեսը մի կերպ դիմացավ մինչև կոչնազանգը։ Մենամարտի ավարտից հետո մրցավարները հաշվել էին, որ մարկեսը հետագա ռաունդներում հավասարեցրել է հաշիվը և արձանագրեցին ոչ-ոքի[57][58]։

2004 թվականի մայիսին Պակյաոն հանդիպեց թաիլանդցի բռնցքամարտիկ Նարինգրիտ Պիրանգայի հետ։ Մենամարտը անցավ Պակյաոի միանձնյա առաջատարությամբ և նա շատ արագ հաղթող ճանաչվեց[59]։

Երկրորդ կիսաթեթև քաշային կատեգորիա

Էրիկ Մորալեսի հետ մենամարտը

2005 թվականի մարտին Պակյաոն Հանդիպել է մեքսիկացի Էրիկ Մորալեսի հետ։ Մենամարտը ընթանում էր ագրեսիվ կերպով։ Հինգերորդ ռաունդի կեսերին գլուխներով հրեցին միմյանց բռնցքամարտիկները, ինչից հետո Պակյաոի աչքը վնասվեց։ Մրցավարը նրան ուղարկեց բժշկի մոտ։ Բժիշկը թույլ տվեց նրան շարունակել մենամարտը։ Մենամարտի ավարտից հետո մրցավարները միաձայն հաղթանակը տվեցին Էրիկ Մորալեսին[60][61]։

Էրիկ Մորալեսի հետ երկրորդ մենամարտը

2006 թվականի հունվարին տեղի ունեցավ Էրիկ Մորալեսի և Մեննի Պակյաոի ռևանշ մենամարտը։ Տասներորդ Ռաունդի վերջին Պակյաոն կատարեց ձախթևային կրոս հարված Մորալեսի գլխին, ինչից հետո նա ընկավ հատակին[62]։ Նա դժվարությամբ իններորդ հաշվի ժամանակ ոտքի կանգնեց։ Պակյաոն միանգամից հասցրեց մի շարք հարվածներ, որոնցից հետո Մորալեսը երկրորդ անգամ ընկավ։ Այս անգամ մրցավարը դադարեցրեց հանդիպումը։ Մորալեսը չվիճեց[63]։

Օսկար Լարիոսի հետ մենամարտը

2006 թվականի հուլիսին Մեննի Պակյաոն հանդիպեց մեքսիկացի Օսկար Լարիոսի հետ[64]։ Յոթերորդ ռաունդի սկզբին Պակյաոն ձախթևային կրոս հարված հասցրեց մրցակցին։ Լարիոսի ոտքերը թուլացան և նա ընկավ գետնին, բայց միանգամից բարձրացավ։ Մարտի վերսկսումից հետո Պակյաոն չկարողացավ զարգացնել մենամարտը։ Տասներկուերորդ ռաունդի վերջին Պակյաոն կատարեց մի քանի կրոս հարված Լարիոսի գլխին, որոնցից հետո մեքսիկացին ընկավ հատակին։ Լարիոսը ոտքի կանգնեց հինգերորդ հաշվի ժամանակ։ Ֆիլիպինցին այլևս չփորձեց գրոհ սկսել։ Տասներկուերորդ ռաունդի ավարտից հետո ամբողջ մրցավարական անձնակազմը հաղթանակը տվեցի Պակյաոին։

Էրիկ Մորալեսի հետ երրորդ մենամարտը

2006 թվականի նոյեմբերին կայացավ երրորդ մենամարտը Էրիկ Մորալեսի և Մեննի Պակյաոի միջև։ Երկրորդ ռաունդի կեսերին Մորալեսը նետվեց գրոհի և բաց թողեց հանդիպակաց աջ ձեռքի հուկ հարված ծնոտին, ինչից հետո իջավ ծնկների վրա։ Նա միանգամից ոտքի կանգնեց։ Երրորդ ռաունդի կեսերին Պակյաոն նետվեց գրոհի և հասցրեց աջ ձեռքի հուկ հարված ծնոտին։ Այնուհետև Պակյաոն սեղմեց նրան պարաններին և հասցրեց հարվածներ։ Մորալեսը ընկավ հատակին։ Ոտքի կանգնելուց հետո, Պակյաոն միանգամից հարձակվեց։ Մորալեսը ընդամենը կարողանում էր փախչել Պակյաոի գրոհներից։ Քիչ անց Պակյաոն կրոս հարվածով տապալեց Մորալեսին, ինչից հետո նա չկարողացավ ոտքի կանգնել տասը վայրկյանում, բայց մրցավարն արդեն դադարեցրել էր մենամարտը։

Խորխե Սոլիսի հետ մենամարտը

2007 թվականի ապրիլին Պակյաոն ռինգ է դուրս գալիս ընդդեմ մեքսիկացի բռնցքամարտիկ Խորխե Սոլիսի դեմ։ Ութերորդ ռաունդի սկզբին Պակյաոն ձախ ձեռքի օպերկոտ հարված հասցրեց մեքսիկացի բռնցքամարտիկի ծնոտին, և նա ընկավ։ Մրցավարը նոկդաուն հաշվեց։ Պակյաոն նրա ոտքի կանգնելուց հետո արագ գրոհի անցնելով՝ մի շարք հարվածներ հասցրեց նրա գլխին։ Սոլիսը ընկավ և չհասցրեց տասը վայրկյանի ընթացքում ոտքի կանգնել[65]։

Մարկո Անտոնիո Բարերի հետ երկրորդ մենամարտը

2007 թվականի հոկտեմբերին կայացավ Մեննի Պակյաոի և Մարկո Անտոնիո Բարերի երկրորդ մենամարտը։ Տասնմեկերորդ ռաունդի վերջին Պակյաոն հասցրեց մեծ քանակությամբ դիպուկ հարվածներ Բարերի գլխին։ Տասներկուերորդ ռաունդին Բարերը անթույլատրելի հարված կատարեց, որի պատճառով մրցավարը նրանից միավորներ հանեց։ Տասներկու ռաունդների արդյունքում դատավորները միաձայն հաղթանակը տվեցին Պակյաոին[66][67]։

Մարկեսի հետ երկրորդ մենամարտը

2008 թվականի մարտ ամսին կայացավ Մեննի Պակյաոի և Խուան Մանել Մարկեսի միջև երկրորդ մենամարտը[68]։ Երրորդ ռաունդում հանդիպակաց հուկով հարվածեց Մարկեսի ծնոտին։ Մեքսիկացին ընկավ։ Նա բարձրացավ չորրորդ հաշվի ժամանակ։ Պակյաոին ժամանակը չբավականացրեց նոր գրոհներ կազմակերպելու համար։ Տասներորդ ռաունդի սկզբին Պակյաոն կողային հարված հասցրեց Մարկեսի ծնոտին։ Մարկեսի ոտքերը խաչվեցին, սակայն նա ոտքի վրա մնաց։ Մենամարտի ավարտից հետո դատավորները տարբեր որոշումներով հաղթանակը Պակյաոին տվեցին[69]։

Թեթև քաշային կատեգորիա

Դեվիդ Դիասի հետ մենամարտը

2008 թվականին Մեննի Պակյաոն ռինգ դուրս եկավ ընդդեմ WBC վարկածով թեթևքաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Դեվիդ Դիասի[70][71]։ Պակյաոն ամբողջ մենամարտի ընթացքում ճնշում էր Դեվիդին։ Իններորդ ռաունդին նա կատարեց ջեբ հարված, իսկ հետո ձախթևային հանդիպակաց հուկ Դիասի ծնոտին։ Ամերիկացին ընկավ հատակին։ Մրցավարը միանգամից դադարեցրեց մենամարտը։ Դիասը պառկած մնաց գետնին մոտ մեկ րոպե[72]։

Կիսամիջին քաշային կատեգորիա

Օսկար Դե Լա Հոյեյի հետ մենամարտը

2008 թվականի դեկտեմբերին կայացավ մենամարտ Մեննի Պակյաոյի և Օսկար Դե Լա Հոյեի միջև։ Պակյաոն իր դեբյուտն էր նշում այդ քաշային կատեգորիայում։ Մինչ մենամարտը բոլորը ասում էին, որ ամերիկացին հեշտությամբ կհաղթի Պակյաոյին։ Սակայն մենամարտը փոխեց բոլորի կարծիքները։ Պակյաոն նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։ Նա ավելի շատ շարժվում էր և հաճախ դիպուկ հարվածներ հասցնում։ Օսկար Դե Լա Հոյեն չէր հասցնում արձագանքել Պակյաոյի գրոհներին։ Յոթերորդ և ութերորդ ռաունդիներին Օսկարը բաց թողեց մի շարք ընդգծված հարվածներ։ Ութերորդ ռաունդին հաջորդող ընդմիջման ժամանակ Օսկար Դե Լա Հոյեյի կողմը հրաժարվեց շարունակել մենամարտը[73]։

Առաջին կիսամիջին քաշային կատեգորիա

Ռիկկի Հատտոնի հետ մենամարտը

Առաջին ռաունդին Պակյաոն երկու անգամ մրցակցին նոկդաունի ենթարկեց, սակայն բրիտանացին ի վիճակի եղավ ոտքի վրա մնալ և ավարտել ռաունդը։ Երկրորդ ռաունդի վերջին վայրկյանին Պակյաոն ձախ կողային հարվածով ենթարկեց նոկաուտի, որը համարվեց 2009 թվականի լավագույն նոկաուտը[74][75][76]։

Կրկին կիսամիջին քաշային կատեգորիա

Միգել Քոթթոյի հետ մենամարտը

Առաջին ռաունդում հավասար կռիվ էր ընթանում, բայց արդեն երկրորդ ռաունդում Պակյաոն ամբողջությամբ նախաձեռնությունը իր վրա վերցրեց։ Երրորդ ռաունդում Պակյաոն Քոթթոյին նոկդաունի ենթարկեց։ Պակյաոն ճնշում էր մրցակցին ամբողջ մենամարտի ընթացքում, և տասներկուերորդ ռաունդի սկզբին ֆիլիպինցու մի շարք հարվածներից հետո մրցավարը դադարեցրեց հանդիպումը՝ արձանագրելով տեխնիկական նոկաուտ։ Հետագայում Պակյաոն խոստովանել է, որ դա իր ամենադժվար մենամարտն է եղել[77]։

Ջոշուա Կլոտտիի հետ մենամարտը

Ուսումնասիրելով Պակյաոի նախկին մենամարտերը, Ջոշուա Կլոտտին մենամարտի համար ընտրեց պաշտպանողական մարտավարությունը։ Չորրորդ ռաունդում Մեննի Պակյաոն նորեկին փորձեց՝ կատարելով երկու ձեռքերով միաժամանակ հարված։ Համարյա թե ամբողջ մենամարտի ընթացքում, Պակյաոն արագ շարժումներով և հարվածներով կոտրում է Կլոտտիի պաշտպանությունը։ Տասներկուերորդ ռաունդի ավարտին Պակյաոն հարձակվեց մրցակցի վրա, սակայն այդ պահին հնչեց կոչնազանգը։ Սպասվածի պես՝ Պակյաոն խոշոր հաշվով հաղթեց մրցակցին։

Առաջին միջին քաշային կատեգորիա

Անտոնիո Մարգարիտոի հետ մենամարտը

Չնայած նրան, որ ամբողջ մենամարտի ընթացքում առավելությունը Պակյաոի կողմն էր, նա չկարողացավ նոկաուտի ենթարկել մրցակցին։ Բացի այդ, վեցերորդ ռաունդում, գտնվելով պարանների մոտ, ծանր հարված ստացավ լյարդին, ինչով վախեցրեց իր երկրպագուներին։ Այդ հարվածը դարձավ միակ վտանգավոր։

Մարգարիտոն ստացել է ուժեղ պատռվածք աչքի տակ, որի հետ կապված Պակյաոն նույնիսկ խնդրել էր դադարեցնել մենամարտը, սակայն դատավորը թույլատրեց բռնցքամարտիկներին անցկացնել բոլոր 12 մենամարտերը։

Պակյաոն գրավեց տիտղոս իր համար ութերորդ քաշային կատեգորիայում։ Դատական հաշիվների թուղթը՝ 120:108, 118:110, 119:109:

Վերադարձ միջին քաշային կատեգորիային

Մենամարտ Սեյն Մոսլիի հետ

Ինքը՝ մենամարտը, շատ առումներով չարդարեցրեց երկրպագուների սպասելիքները։ Շլացուցիչ մենամարտի փոխարեն դիտորդները տեսան միանման մարտավարական դիմակայություն, որը ավելի շատ հիշեցնում էր ընկերական սփարինգի, քան չեմպիոնական մենամարտի։ Երկու մենամարտերի «նշանափորձումից» հետո Պակյաոն ամբողջությամբ տիրապետեց ռինգի ձեռներեցությանը, ինչի արդյունքում բոլոր դատավորները հաղթանակը տվեցին ֆիլիպինցուն։

Ջեսսի Վարգասի հետ մենամարտը

2016 թվականի նոյեմբերի հինգին Պակյաոն հաղթեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն ամերիկացի Ջեսսի Վարգասին։ Պակյաոն առաջին իսկ վայրկյաններից սկսեց աշխատել աշխուժորեն։ Երկրորդ ռաունդում ֆիլիպինցին Վարգասին ենթարկեց նոկդաունի, բայց ամերիկացին արագ ոտքի կանգնեց և շարունակեց մենամարտը։ Մենամարտի ավարտից հետո մրցավարական կազմը միաձայն հաղթանակը տվեց Պակյաոին։

Ընտանիք

2010 թվականից ամուսնացած է Ջինկի Պակյաոյի հետ։

Ռինգից դուրս

Դերասանական կարիերա

2005 թվականի դեկտեմբերին Պակյաոն «Lisensyadong Kamao» ֆիլմում խաղաց Violett-ի դերը։ 2008 թվականին Պակյաոն նկարահանվել է «Հրամանատարի որդին» ֆիլմում։

Քաղաքական կարիերա

2007 թվականին Պակյաոն ցացաբերում է ակտիվ քաղաքական գործունեության։

2010 թվականին նա հաղթել է Կոնգրեսի ընտրություններում։ Պակյաոն միակ միլիարդատերն է Ֆիլիպինների ստորին պալատում։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ 1,69 միլիարդ ֆիլիպինյան պեսո (մոտ 38 միլիոն դոլար)[78][79]։

2016 թվականին նա հրապարակայնորեն հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ «Եթե մենք թույլ տանք միասեռ ամուսնությունների իրականացմանը, ապա մենք ավելի վատը կլինենք քան կենդանիները»[80][81]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեննի Պակյաո» հոդվածին։