Մերի Փիքֆորդ
Մերի Փիքֆորդ (անգլ.՝ Mary Pickford, իսկական անուն ազգանունը՝ Գլեդիս Լուիզա Սմիթ, ապրիլի 8, 1892[1][2][2][…], Տորոնտո, Կանադա[3] - մայիսի 29, 1979[1][2][2][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6]), կանադացի ծագումով ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, նաև կինոպրոդյուսեր։
Մերի Փիքֆորդ անգլ.՝ Mary Pickford | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1892[1][2][2][…] |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա[3] |
Մահացել է | մայիսի 29, 1979[1][2][2][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6] |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի[7] |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրոն | կաթոլիկություն, մեթոդիզմ և քրիստոնեական գիտություն |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ John Charles Smith?[8], մայր՝ Charlotte Hennessy?[8] |
Ամուսին(ներ) | Օուեն Մուր, Դուգլաս Ֆերբենքս և Չարլզ Ռոջերս |
Պարգևներ և մրցանակներ | |
Գործունեություն
Համր կինոյի ժամանակաշրջանի մեծագույն դերասանուհիներից մեկը, նկարահանվել է 200-ից ավելի ֆիլմերում, 36 ֆիլմի պրոդյուսեր է, United Artists կինոընկերության հիմնադիրներից մեկը։
Կինոյում հանդես է եկել 1909 թվականից։ Փիքֆորդի լավագույն դերերը ստեղծվել են ռեժիսոր Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի ղեկավարությամբ։ Համաշխարհային ճանաչման է արժանացել նրա մարմնավորած բարեհոգի, միամիտ աղջկա՝ ամերիկյան «մոխրոտիկի» կերպարը։ Հատկապես հռչակվել է «Նյու Յորքյան գլխարկ» (1912), «Խեղճ, փոքրիկ հարուստը» (1916), «Փոքրիկ արքայադուստրը» (1917), «Պոլիաննա» (1920), «Իմ լավագույն աղջիկը» (1927) ֆիլմերով։ Եղել է բազմաթիվ կինոընկերությունների կազմակերպիչ ու տնօրեն, այդ թվում՝ «Յունայթեդ արթիսթս»-ի (Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի, Չարլի Չապլինի, Դուգլաս Ֆերբենքսի հետ)։ 1933 թվականից խաղացել է թատրոնում, հանդես եկել իբրև պրոդյուսեր։ Հեղինակ է «Լույս և ստվեր» ինքնակենսագրական գրքի։
Ամուսնացած է եղել համր կինոյի նշանավոր դերասան Դուգլաս Ֆերբենքսի հետ։ Կինոյի պատմության մեջ առաջին Հոլիվուդյան աստղն է, ով 7-անիշ հոնորարի պայմանագիր է ստորագրել (1916 թվականի հունիսի 24-ին «Paramount Pictures» կինոընկերության հետ, 1 040 000 ԱՄՆ դոլար։ )
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 24-րդն է։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Փիքֆորդի կենսագրության տարեթվերով (անգլ.)
- դերասանուհու կենսագրություն TCMDB.com Արխիվացված 2008-04-07 Wayback Machine (անգլ.)
- լուսանկարներ Silentladies.com
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 295)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Փիքֆորդ» հոդվածին։ |