Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական կամպուս (Մեխիկո)

Մեխիկոյի կենտրոնական կամպուս (իսպ.՝ Campus central de la Ciudad Universitaria de la Universidad Nacional Autónoma de México), Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գլխավոր կամպուսը։ Գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Կոյոկա շրջանում։

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական կամպուս
Campus central de la Ciudad Universitaria de la Universidad Nacional Autónoma de México*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

UNAM Ciudad Universitaria
ԵրկիրՄեքսիկա
ՏիպՄշակութային
Չափանիշներ
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Կոորդինատներ19°19′59″ հս․. լ. 99°11′07″ ամ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում  (անհայտ նստաշրջան)
Համար1250
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ձևավորվել է մոդեռնիզմի ոճով՝ ճարտարապետներ Մարիո Պանիի և Էնրիկե դել Մորալի, Դոմինգո Գարսիա Ռամոսի, Արմանդո Ֆրանկո Ռովիրայի և այլոց կողմից։ Շինարարական աշխատանքները տևել են 1949-ից մինչև 1952 թվականը։ Այն բաղկացած է ավելի քան 40 ֆակուլտետներից և ինստիտուտներից, մշակույթի կենտրոնից, կենտրոնական գրադարանից և մի քանի թանգարաններից։ Զբաղեցնում է 177 հա տարածք։ Ռեկտորատը և գրադարանները զարդարված են մեքսիկական մոնումենտալ որմնանկարչության հայտնի ներկայացուցիչներ Խոսե Դավիդ Ալֆարո Սիկեյրոսի և Խուան Օ ՛Գորմանի որմնանկարներով։ Քաղաքի տարածքում է գտնվում 1968 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտը, որի զարդարանքին մասնակցել է Դիեգո Ռիվերան[1]։

Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում 2007 թվականին[1]՝ որպես «20-րդ դարի մոդեռնիզմի հիանալի օրինակ՝ պատկերելով քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարական տեխնոլոգիաների, բնապատկերային ճարտարապետության և դրանց մեքսիկական ավանդույթների տարրերի հետ համատեղելու արվեստի փոխհարաբերություննը»[2]։

Մոտակա մետրոյի կայարաններն են «Ունիվերսիդադը» և «Կապիլկոն»։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական կամպուս (Մեխիկո)» հոդվածին։