Միլանի դքսություն
Միլանի դքսություն, միջնադարյան պետություն Հյուսիսային Իտալիայում, որը 1395-1556 թվականների ընթացքում ներառված է եղել Սրբազան Հռոմեական կայսրության կազմում[1]։ 1556-1714 թվականներին այն անցել է Իսպանիային, իսկ 1714-1797 թվականներին՝ Ավստրիային։ Դքսության կենտրոնը եղել է Միլան քաղաքը։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Միլան | |||
Ազգություն | իտալացիներ | |||
Կրոն | Կաթոլիկություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | միապետական | |||
Պետության գլուխ | Միլանի դուքս |
Պատմություն
Նախապատմություն
Միջնադարյան Հյուսիսային Իտալիան միավորվեց օստգոթերի, իսկ հետո՝ լանգոբարդների[2] թագի ներքո։ 8-րդ դարում Լանգոբարդների թագավորությունը նվաճվեց ֆրանկների առաջնորդ Կառլոս Մեծի կողմից և միացավ Ֆրանկական թագավորությանը՝ որպես Իտալական թագավորության վասալ։ Կառլոս Մեծի կայսրության փլուզումից հետո թագավորությունը դարձավ անկախ, բայց 10-րդ դարի կեսին այն գրավվեց Օտտոն I-ի կողմից[3]՝ դառնալով Սրբազան Հռոմեական կայսրության տիրակալության ենթակա տիրույթ։ Այդ ժամանակներից Հյուսիսային Իտալիան բաժանվել էր 3 մասի (մարքերի), որոնք կայսեր անունից ղեկավարվում էին սկզբում գրաֆները, իսկ հետո՝ մարքիզները[4], հայտնի ազնվականական ընտանիքներից։ Միլանը Ջենովայի հետ ներառված էր Արևելյան Լիգուրիան մաքսի մեջ։ Արդեն 12-րդ դարում Ֆրիդրիխ Շիկամորուսը[5] փորձում էր թարմացնել Իտալիայում կայսերական ներկայացուցչական համակարգը պոդեստայում։ 12-րդ դարում Միլանը գրավվեց Ֆրիդրիխ Շիկամորուսի ղեկավարած գերմանական բանակի կողմից։ Քաղաքը հիմնովին ավերվեց, սակայն շատ արագ վերականգնեց իր ուժը։
Կարգավիճակ
Դքսությունը պաշտոնապես հաստատվել է 1395-ին, երբ Միլանի պոդեստա Ժան Գալեացո Վիսկոնտին Սրբազան Հռոմեական կայսրության ղեկավար (Հռոմի Սրբազան կայսրության ղեկավար, մինջև պապականության թագադրումը) Վենցել I-ի ձեռքից ստացավ Միլանի դքսի կոչումը։