Հաբսբուրգյան միապետություն


Հաբսբուրգյան միապետություն (հայտնի է նաև որպես Հաբսբուրգյան կայսրություն, Ավստրական միապետություն գերմ.՝ Habsburgermonarchie), պետությունների կոնգլոմերատի ոչ պաշտոնական անվանում, որը գտնվում էր Հաբսբուրգների տոհմի ավստրիական ճյուղի ղեկավարման տակ։ Սովորաբար կիրառվում է 1526 թվականից սկսած ժամանակահատվածի համար, երբ ավստրիացի էրցհերցոգ Ֆերդինանդ I-ը զբաղեցրեց Չեխիայի և Հունգարիայի գահերը, վերջացրած 1804 թվականով, երբ ձևավորվեց Ավստրիական կայսրությունը։ «Հաբսբուրգյան միապետություն» եզրույթը կարելի է օգտագործել նաև ավելի լայն իմաստով՝ 1276 թվականից (Հաբսբուրգների կողմից Ավստրիայի ղեկավարման ժամանակաշրջանի սկիզբ) մինչև 1918 թվականը (Ավստրո-Հունգարիայի լուծարում)։ Մինչև 1804 թվականը այն տարածքները, որոնք գտնվում էին Հաբսբուրգների իշխանության ներքո, չունեին մեկ ընհանրական պաշտոնական անվանում[1][2][3]։

Հաբսբուրգյան միապետություն
գերմ.՝ Habsburgermonarchie
 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վիեննա (1526-1583)
Պրահա (1583–1611)
Վիեննա (1611–1804)
Լեզու Պաշտոնական՝
Լատիներեն
Գերմաներեն
Ոչ պաշտոնական՝
Հունգարերեն
Չեխերեն
Ռումիներեն
Խորվաթերեն
Սլովակերեն
Սլովեներեն
Դանիերեն
Իտալերեն
Լեհերեն
Ֆրանսերեն
Սերբերեն
Կրոն Պաշտոնական՝
Կաթոլիկություն
Ոչ պաշտոնական՝
Կալվինականություն
Լյութերականություն
Ուղղափառություն
Հուդայականություն
Իշխանություն
Պետական կարգ Ֆեդոալական միապետություն
Դինաստիա Հաբսբուրգներ
Ավստրիայի պատմություն

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Հաբսբուրգյան կայսրություն անվանումը լայնորեն կիրառվում է նաև Իսպանիան, Իսպանական Նիդերլանդները, Ֆրանշ Կոնտեն, Լոմբարդիան, Նեապոլի թագավորությունը, Սիցիլիան, Սարդինիան և Իսպանիայի ամերիկյան կալվածքները ներառող Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V Հաբսբուրգի իշխանության ներքո գտնվող պետական կառույցների համախումբը ներկայացնելու համար[4][5][6] :

Հաբսբուրգյան միապետության կազմ

Հաբսբուրգյան միապետության (1526-1804 թվականներ) կազմի մեջ են մտել հետևյալ տարածքները[7]՝

Բացի նշված տարածքներից, տարբեր ժամանակներում Հաբսբուրգյան միապետության կազմում են եղել նաև հետևյալ տիրույթները՝

Հաբսբուրգյան դինաստիայի միապետները հանդիսացել են նաև Սրբազան Հռոմեական կայսրության կայսրեր 1439-1806 թվականներին բացառությամբ 1740-1745 թվականների։

Գաղութներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ