Մինիոններ

Մինիոններ, ամերիկյան եռաչափ անիմացիոն ֆիլմ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 10-ին[12]։ «Անճոռնի ես» և «Անճոռնի ես 2» մուլտֆիլմերի շարունակությունը, որը պատմում է, թե ինչպես են ստեղծվել մինիոնները։ Արտադրությունը՝ Universal Pictures-ի։ Սցենարը գրել է Բրայան Լինչը, ռեժիսորներն են Պիեռ Քոֆինը և Կայլ Բալդան, պրոդյուսերները՝ Քրիս Մելենդանդրին և Ջանեթ Հելին[13]։ Սանդրա Բուլոկը հնչունավորելու է Սկարլետ Օվերքիլին՝ ֆիլմի չարագործին[14], իսկ Ջոն Հեմը՝ նրա ամուսնուն՝ գյուտարար Հերբ Օվերքիլին[15]։

Մինիոններ
անգլ.՝ Minions
Изображение логотипа
Տեսակստերեոկինո և կինոնկար
Ժանրկինոկատակերգություն, մանկական ֆիլմ և ֆիլմ կողոպուտի մասին
ԿերպարներԵղիսաբեթ II
Գործողության վայրԼոնդոն, Նյու Յորք, Օռլանդո և Ֆլորիդա
Շարքի մասն էlist of Illumination films?
ՌեժիսորՊիեր Քոֆֆին[1][2][3][…] և Քայլ Բալդա[1][2][3][…]
ՍցենարիստԲրայան Լինչ[3][4]
ՀնչյունավորումՍանդրա Բուլոք, Ջոն Հեմ, Մայքլ Քիթոն, Էլիսոն Ջեննի, Սթիվ Քուգան և Ջենիֆեր Սաունդերս
ՊատմողՋեֆրի Ռաշ
ՊրոդյուսերՔրիս Մելեդանդրի[3]
Գործադիր պրոդյուսերՔրիս Ռենո
ԵրաժշտությունԷյտոր Պերեյրա
ԽմբագիրՔլեր Դոջսոն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունIllumination Entertainment
ԴիստրիբյուտորUniversal Studios, UIP-Dunafilm[5][6] և Նեթֆլիքս
Տևողություն91 րոպե
Շարքlist of Illumination films?
ՍիկվելՄինիոններ. Գրյուի ծագումը
Թվական2015, հուլիսի 2, 2015[7], հուլիսի 9, 2015[5][6], հուլիսի 8, 2015 և հուլիսի 10, 2015[8]
MPAA վարկանիշPG
Բյուջե74 000 000 $
Շահույթ1 159 398 397 $[9][10] և 336 045 770 $[11]
minionsmovie.com(անգլ.)

Սյուժե

Մինիոնները չարագործների դեղին օգնականներն են, ովքեր գոյություն ունեն վաղնջական ժամանակներից և զարգացման արդյունքում միաբջիջ օրգանիզմներից վերածվել են կենդանի օրգանիզմների, որոնց նպատակը մեկն է՝ ծառայել ամենափառասեր չարագործներին[16]։ Այն բանից հետո, երբ մինիոններն իրենց հիմարության պատճառով ոչնչացրին իրենց տերերին՝ ներառյալ դրակուլային, տիրանոզավրին և Չինգիզ խանին[17], որոշեցին մեկուսանալ աշխարհից և նոր կյանք սկսել Անտարկտիդայում[18]։ 1960-ական թվականներին տերերի բացակայության պատճառով նրանք դեպրեսիայի մեջ ընկան, այդ իսկ պատճառով Կևինը Ստյուարտի և Բոբի հետ ճանապարհ ընկավ՝ իրենց համար նոր տեր գտնելու[17][18]։ Շուտով նրանք հայտնվում են չարագործների համաժողովին, որտեղ նրանց վիճակվում է պայքարել Սկարլետ Օվերքիլի սպասարկուները դառնալու իրավունքի համար։ Սկարլետը նորաձև հավակնոտ չարագործ է, ով ցանկանում է զավթել աշխարհը և դառնալ առաջին սուպերչարագործը[14][15]։

Թողարկում

2012 թվականի օգոստոսի 21-ին հայտարարվեց, որ ֆիլմը կթողարկվի 2014 թվականի դեկտեմբերի 19-ին[19]։ 2013 թվականի փետրվարին Սանդրա Բուլոկը միացավ նկարահանող խմբին՝ հնչունավորելու Սկարլետ Օվերքիլին[14] Ջոն Հեմի հետ, ով 2 ամիս անց նույնպես միացավ՝ հնչունավորելու Սկարլետի ամուսնուն՝ Հերբ Օվերքիլին[15]։ 2013 թվականի սեպտեմբերի 20-ին ֆիլմի թողարկման ամսաթիվը հետաձգվեց 2014 թվականի դեկտեմբերի 19-ից 2015 թվականի հուլիսի 10[20]։ Հետաձգման պատճառը Universal Pictures-ի՝ «Անճոռնի ես 2» մուլտֆիլմի հուլիսյան թողարկումից գոհ լինելն էր․ այդ պատճառով այս ֆիլմի համար ևս ցանկացան օգտվել ամառային թողարկման բարենպաստ հնարավորություններից[20][21]։

Դերերում

  • Սանդրա Բուլոկ՝ Սկարլետ Օվերքիլ, հավակնոտ չարագործ[14]
  • Ջոն Հեմ՝ Հերբ Օվերքիլ, Սկարլետի ամուսին և գյուտարար[15]
  • Սթիվ Քերել՝ Գրյու
  • Սանադա Հիրոյուկի՝ չարագործ-սումոիստ
  • Պիեռ Քոֆին՝ Կևին, Բոբ, Ստյուարտ և այլ մինիոններ
  • Քրիս Ռենաուդ՝ մինիոններ
  • Ռամոնա Գիլմոր-Դարլինգ՝ Լունետա ծաղրածու

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինիոններ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան