Միսրատա

Միսրատա[1], հնում՝ Միսուրատա[2] (արաբ․՝ مصراته‎‎), քաղաք Լիբիայի հյուսիս-արևմուտքում, համանուն մունիցիպալիտետի մայրաքաղաքը։ Երկրի երրորդ ամենամեծ քաղաքն է Տրիպոլիից և Բենգազիից հետո։

Բնակավայր
Միսրատա
ԵրկիրԼիբիա Լիբիա
Մակերես2770 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն259 056 մարդ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ31
Միսրատա (Լիբիա)##
Միսրատա (Լիբիա)

Քաղաքը գտնվում է Էլ Բարք հրվանդանի մոտ՝ Միջերկրական ծովի ափին։

Բնակչություն

Բնակչությունը՝ 259 056 մարդ (2010 թվականի տվյալներով)[3]։

Ստուգաբանություն

Միսրատայի անվանման սեմական ստուգաբանությունը կապված է այն հանգամանքի հետ, որ քաղաքը տեղակայված է փյունիկյան Կարթագենից դեպի արևելք։ «Արևելք» բառը՝ որպես վայրի անվան օգտագործումը տարածված է սեմական այլ լեզուներում, օրինակ՝ Միշրաքը՝ արաբերենով, Մասրախը՝ սաբեյական լեզվով և Միզրախը՝ հին եբրայերենով։

Պատմություն

Միսրատյի գլխավոր մզկիթը

Ըստ տարբեր աղբյուրների՝ համաձայնություն չկա այն հարցի շուրջ, թե արդյոք քաղաքը հիմնադրվել է փյունիկեցիներ (3000 տարի առաջ), հին հռոմեացիների[4] կամ մուսուլման նվաճողների կողմից (մ․թ․ա․ 7-րդ դար)[5][6][7], և այն մասին, թե ինչ է եղել նրա հին անվանումը (Տուբակտիս[5][6], Տուբակտ[7] կամ Տուբարտիս[4])):

Քաղաքացիական պատերազմ

2011 թվականին Լիբիայում ապստամբության ժամանակ քաղաքը եղել է ընդդիամադիր ուժերի կենտրոններից մեկը։ Քաղաքն ակտիվորեն ռմբակոծվել է և մեծապես ավերվել[8]։

Տնտեսություն

Արդյունաբերություն

Միսրատան երկրի կարևոր տնտեսական կենտրոնն է։ Քաղաքն ունի մետալուրգիական արդյունաբերություն, գազի վերամշակման գործարան, սննդի արդյունաբերության մի շարք ձեռանարկություններ[9], և տեքստիլ ձեռնարկություններ։

Քաղաքից արևելք է գտնվում Libyan Iron and Steel Company մետալուրգիական կոմբինատը, որը խոշորագույններից մեկն է արաբական երկներում։

Տրանսպորտ

Քաղաքը տրանսպորտային հանգույց է, որտեղ միանում են առափնյա քաղաքները, ինչպես նաև ներքին շրջանները միացնող ճանապարհները։ Քաղաքից 10 կմ հեռավորության վրա տեղակայված է Քասր Ահմադի մեծ նավահանգիստը[10]։

Աշխարհագրական դիրք

Գտնվում է Էլ Բարկ հրվանդանի մոտ՝ Միջերկրական ծովի ափից 5 կմ հեռավորության վրա, Տրիպոլիից 210 կմ դեպի արևելք։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսրատա» հոդվածին։