Մոսկվայի պետական համալսարան

(Վերահղված է Մոսկվայի համալսարանից)

Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ՄՊՀ (ռուս.՝ Моско́вский госуда́рственный университе́т и́мени М. В. Ломоно́сова, МГУ), Ռուսաստանի ամենամեծ և գլխավոր բուհը, երկրի մշակույթի և գիտության կենտրոնը և երկրի ամենահին համալսարաններից մեկն է։

Մոսկվայի Պետական Համալսարան
ռուս.՝ Московский государственный университет имени М. В. Ломоносова
Изображение логотипа
Մոսկվայի պետական համալսարանի շենքը
ՀապավումՄՊՀ
Տեսակհասարակական համալսարան
ԿարգախոսԳիտությունը ճշմարտության ակնհայտ իմացությունն է, բանականության լուսավորումը[1]
Հիմնադրված է1755
ՀիմնադրիրՄիխայիլ Լոմոնոսով և Իվան Շուվալով
Անվանված էՄիխայիլ Լոմոնոսով
ՏիպՀասարակական
ՌեկտորՎիկտոր Սադովնիչի
Ուսանողներ38150[2]
Բակալավրիատ22563[2]
Դասախոսներ11760[2]
ԱնդամակցությունLIGO գիտական համագործակցություն
Երկիր Ռուսաստան[3]
ՏեղագրությունՄոսկվա, Ռուսաստան Ռուսաստան
Հասցե119992, Մոսկվա, Լենինսկիյե գոռի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ
ՊարգևներԼենինի շքանշան
Կայքmsu.ru
Մոսկվայի պետական համալսարան (Ռուսաստան)##
Մոսկվայի պետական համալսարան (Ռուսաստան)
Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստան
 Moscow State University Վիքիպահեստում

ՄՊՀ-ն ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն և մի շարք արտասահմանյան մասնաճյուղեր՝ Շվեյցարիայում[4], մասնաճյուղ Աստանա քաղաքում (Ղազախստան), Տաշքենդում (Ուզբեկստան), Բաքվում (Ադրբեջան), Դուշանբեում (Տաջիկստան), Երևանում‎ (Հայաստան

Երևանում ՄՊՀ մասնաճյուղը հիմնադրվել է 2015 թվականի փետրվարի 20-ին ՄՊՀ ռեկտոր Վ. Սադովնիչիի և Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրված համաձայնագրի համաձայն։

Համալսարանում կրթություն է ստանում ավելի քան 32,5 հազար ուսանող, 4,5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ և նախապատրաստական բաժանմունքներում ավելի քան 10 հազար լսող, այսինքն մոտ 47 հազար մարդ։ Ֆակուլտետներում և գիտահետազոտական կենտրոններում աշխատում են ավելի քան 4 հազար պրոֆեսորներ, դասախոսներ, մոտ 5 հազար գիտական աշխատակից։ Օգնական և սպասարկող աշխատակազմը կազմում է մոտ 15 հազար մարդ։ 1992 թվականից ՄՊՀ-ի ռեկտորը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին է։

Մանեժնայա հրապարակ Մոսկվայում, ՄՊՀ նախկին վայր

Պատմություն

Համալսարանը ստեղծվել է Իվան Շուվալովի և Միխայիլ Լոմոնոսովի առաջարկությամբ։ Սկզբում համալսարանի բացումը նախատեսված էր 1754 թվականին։ 1754 թվականին լույս է տեսել նույնիսկ մեդալ «Մոսկվայի համալսարանի ստեղծման համար», սակայն շենքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքների պատճառով բացումը տեղի է ունեցել միայն 1755 թվականին։ Համալսարանի հիմնադրման անվանական հրամանագիր է ստորագրել կայսրուհի Ելիզավետան՝ Պետրոս I-ի դուստրը։ Ավելի վաղ, հունվարի 12 (23)-ին՝ Սբ. Տատյանայի օրը, Ելիզավետա Պետրովնան հաստատել է Մոսկվայի համալսարանի նախագիծը, այդ իսկ պատճառով Սբ. Տատյանայի օրը (հունվարի 25) նշվում է որպես Մոսկվայի պետական համալսարանի հիմնադրման և Ռուսաստանի ուսանողության օր։

Ֆակուլտետներ

  • Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ,
  • Հաշվողական մաթեմատիակայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ,
  • Ֆիզիկայի ֆակուլտետ,
  • Քիմիայի ֆակուլտետ,
  • Նյութերի մասին գիտությունների ֆակուլտետ,
  • Կենսաբանության ֆակուլտետ,
  • Կենսատեխնոլոգիաների ֆակուլտետ,
  • Ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետ,
  • Կենսաինժիներիայի և կենսաինֆորմատիկայի ֆակուլտետ,
  • Հողագիտության ֆակուլտետ,
  • Երկրաբանության ֆակուլտետ,
  • Աշխարհագրության ֆակուլտետ,
  • Պատմության ֆակուլտետ,
  • Բանասիրության ֆակուլտետ,
  • Օտար լեզուների և տարածաբանության ֆակուլտետ,
  • Փիլիսոփայության ֆակուլտետ,
  • Սոցիոլոգիայի ֆակուլտետ,
  • Տնտեսագիտության ֆակուլտետ,
  • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
  • Հոգեբանության ֆակուլտետ,
  • Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (ֆակուլտետ),
  • Պետական կառավարման ֆակուլտետ,
  • Բիզնեսի բարձրագույն դպրոց,
  • Հեռուստատեսության բարձրագույն դպրոց,
  • Արվեստաբանության ֆակուլտետ,
  • Տնտեսագիտության բարձրագույն դպրոց,
  • Գլոբալ գործընթացների ֆակուլտետ,
  • Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետ,
  • Թարգմանչության բարձրագույն դպրոց,
  • Ադմինիստրացիայի պետական բարձրագույն դպրոց,
  • Աուդիտի պետական բարձրագույն դպրոց,
  • Ժամանակակից սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոց,
  • Հումանիտար ոլորտում մշակութային քաղաքականության և կառավարման բարձրագույն դպրոց,
  • Պատերազմական ուսուցման ֆակուլտետ,
  • Ֆունդամենտալ ֆիզքիմիական ինժիներիայի ֆակուլտետ,
  • ՄՊՀ-ի տիեզերական հետազոտությունների ֆակուլտետ[5]։

Համալսարանը տարբեր ռեյթինգներում

QS World University Rankings

Առարկա201220132014
Քիմիա101-150101-150
Համակարգչային գիտություններ151-200151-200101-150
Գիտություններ Երկրի մասին101-150101-150
Ինժեներիա151-200
Գիտություններ նյութի մասին151-200151-200151-200
Մաթեմատիկա101-1504249
Ժամանակակից լեզուներ101-15051-10051-100
Փիլիսոփայություն51-100
Ֆիզիկա101-15051-10049
Վիճակագրություն101-150101-150151-200

Մասնաճյուղեր

Համալսարանի հայտնի շրջանավարտներ և պրոֆեսորներ

Համալսարանի շրջանավարտների մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք արժանացել են Նոբելյան մրցանակի, Ֆիլդսյան մրցանակի, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև երկրի կառավարիչներ։

Նոբելյան մրցանակի դափնեկիրներ

Նոբելյան մրցանակի դափնեկիրներ ֆիզիկայի բնագավառում

Նոբելյան մրցանակի դափնեկիրներ քիմիայի բնագավառում

Խաղաղարարության Նոբելյան մրցանակ

Համալսարանը ֆիլատելիայում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի պետական համալսարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 33