Մոստար

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոստար (այլ կիրառումներ)

Մոստար (բոսնիերեն՝ Mostar), քաղաք և վարչական կենտրոն Բոսնիա և Հերցեգովինայի հարավային մասում։ Բնակչությունը կազմում է 113,169 մարդ[1], Հերցեգովինայի կարևոր շրջաններից է, հանդիսանում է նրա մշակութային կենտրոնը, Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության Հերցեգովինա-Ներետվա կանտոնի կենտրոնը։ Մոստարը գտնվում է Ներետվա գետի վրա և համարվում է երկրի հինգերորդ ամենամեծ քաղաքը։ Քաղաքն անվանվել է ի պատիվ կամուրջը պահպանողների (mostari), ովքեր միջնադարում հսկել են Ներետվայի վրա գտնվող Stari Most-ը (Հին Կամուրջ)[2][3][4][5]։

Քաղաք
Մոստար
բոս․՝ Mostar, խորվ.՝ Mostar, սերբ.՝ Мостар
ԴրոշԶինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Ենթարկումքաղաք
Հիմնադրված է1452 թ.
Մակերես1,175 կմ²
ԲԾՄ60±1 մետր
Բնակչություն105 448 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+387) 36
Փոստային ինդեքս88000
Փոստային դասիչ88000
Պաշտոնական կայքmostar.ba
Մոստար (Բոսնիա և Հերցեգովինա)##
Մոստար (Բոսնիա և Հերցեգովինա)

Բնակչություն

«Գարունը Մոստարում», Չոնտվարի, 1903

Բնակչությունը - 105 448 բնակիչ (2003), որոնցից բոսնիացիներ՝ 45,29 %, խորվաթներ՝ 50,43 %, սերբեր՝ 3,45 %, այլք՝ 0,83 %:

Պայմանականորեն քաղաքը բաժանված է երկու մասի՝ բնակեցված տարբեր էթնիկ և կրոնական համայնքներից՝ բոսնիացի մուսուլմաններ և խորվաթ կաթոլիկներ։

Մոստարը Բոսնիա և Հերցեգովինայի ամենամեծ բնակչությունն ունեցող քաղաքն է։ 1992-1995 թվականներին Բոսնիայում պատերազմից հետո Բոսնիա և Հերցեգովինայի դեմոգրաֆիկ պատկերը փոխվել է։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոստար» հոդվածին։