Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆ
Վանտ Հոֆֆ (հոլ.՝ Jacobus Henricus (Henry) van 't Hoff, օգոստոսի 30, 1852[1][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4][5] - մարտի 1, 1911[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[5]), հոլանդացի քիմիկոս, ստերոքիմիայի և քիմիական կինետիկայի առաջին հիմնադիրներից մեկը, ժամանակակից ֆիզիկական և տարածական քիմիաների հիմնադիրներից, Քիմիայի Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր (1901 թվական)։
Կենսագրություն
Հակոբ Հենդրիկ Վանտ-Հոֆը ծնվել է 1852 թվականի օգոստոսի 30-ին՝ Ռոտերդամում։
1869 թվականին ավարտել է դպրոցը և սկսել է ինժեներական գործ սովորել Դելֆտի պոլիտեխնիկական դպրոցում։
Կարճ ժամանակ աշխատելով շաքարի գործարանում, նա 1871 թվականին դառնում է Լեյդենի համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող։ Հաջորդ տարի Վանտ-Հոֆը գնում է Բոնսկի համալսարան, որ քիմիա սովորի Ֆրիդրիխ Կեկուլեի մոտ։ Երկու տարի հետո նա շարունակում է իր դասերը Փարիզի համալսարանում, որտեղ 1874 թվականին վերջացնում է իր թեզի աշխատանքները, որոնք նվիրված էին մի քանի օրգանական թթուների, և ստանձնում է մաթեմատիկայի ու բնափիլիսոփայության դոկտորի պաշտոնները։ Հաջորդ տարիներին Վանտ-Հոֆը հետաքրքրորեն ծանոթանում է բնությանը և լուծույթների բաղադրությանը։ Այդ հետազոտությունը նոսրացված լուծույթներում նպաստում է էլեկտրոլիտիկ դիսոցման տեսության զարգացմանը։
1878 թվականին Վանտ-Հոֆը դառնում է Ամստերդամի համալսարանի քիմիայի պրոֆեսոր։
1896 թվականին Վանտ-Հոֆը ընտրվում է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ և ընտանիքի հետ տեղափոխվում է Բեռլին։
1901 թվականին ստացել է քիմիայի Նոբելյան մրցանակ։
Հետաքրքիր փաստեր
Վանտ-Հոֆը ակտիվ մասնակցություն է ունեցել «Ֆիզիկական դիսոցում» ամսագրին։
Մրցանակներ և պատվավոր կոչումներ
- Քիմիայի Նոբելյան մրցանակ (1901)
- Արտաքին գործերի անդամ-թղթակից Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում (1895)[16]
- Նիդեռլանդների թագավորական Գիտությունների ակադեմիայի անդամ
- Պուրսկական Գիտությունների ակադեմիայի անդամ
- Բրիտանիայի քիմիական ընկերության անդամ
- Ամերիկայի քիմիական ընկերության անդամ
- Ամերիկայի Գիտությունների Ազգային ակադեմիայի անդամ (1901)
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի անդամ
Հիշողություն
1970 թվականին Հակոբ Հենդրիկ Վանտ-Հոֆի պատվին լուսնի վրա անվանվել է խառնարան։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Леенсон И. А. Ван-Гофф։ первый «нобелевский» химик // Химия и жизнь — XXI век. — 2009. — № 1. — С. 20-25.
- Храмов Ю. А. Вант-Гофф Якоб Хендрик // Физики։ Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и дополн. — М.։ Наука, 1983. — С. 56. — 400 с. — 200 000 экз. (в пер.)
- Энциклопедический словарь юного химика/ Сост. В.А, Крицман, В.В. Станцо. -М.։ Педагогика, 1982.- С. 126
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆ» հոդվածին։ |