Յանեզ Դրնովշեկ

Յանեզ Դրնովշեկ (սլովեն.՝ Janez Drnovšek, մայիսի 17, 1950(1950-05-17)[2][3][4][…], Ցելե, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - փետրվարի 23, 2008(2008-02-23)[5][3][6], Zaplana, Municipality of Vrhnika, Սլովենիա), հարավսլավ և սլովենացի քաղաքական գործիչ։ Սլովենիայի երկրորդ նախագահ (2002-2007), երկար ժամանակ Սլովենիայի վարչապետ (1992-2000, 2000-2002)։ Հարավսլավիայի նախագահության նախագահ 1989-1990 թվականներին։

Յանեզ Դրնովշեկ
 
Կուսակցություն՝Movement for Justice and Development?, Սլովենիայի լիբերալ դեմոկրատիա և League of Communists of Slovenia?
Կրթություն՝Լյուբլյանայի համալսարան (1973) և Մարիբորի համալսարան
Գիտական աստիճան՝դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝տնտեսագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ, գրող, կոմիսար, բանկիր և գործարար
Ծննդյան օրմայիսի 17, 1950(1950-05-17)[2][3][4][…]
ԾննդավայրՑելե, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Վախճանի օրփետրվարի 23, 2008(2008-02-23)[5][3][6] (57 տարեկան)
Վախճանի վայրZaplana, Municipality of Vrhnika, Սլովենիա
Քաղաքացիություն Սլովենիա
ԶավակներNana Forte? և Jaša Drnovšek?
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի[7] Ազատության շքանղան և Սուրբ Կառլոսի միաբանության մեծ խաչ

Կենսագրություն

Ծնվել է 1950 թվականի մայիսի 17-ին Ցելե քաղաքում, հետագայում մեծացել է Զագորյե Օբ-Սավի համայնքում։ Յանեզի հայրը՝ Վիկտորը (1925-2005)[8] աշխատել է որպես հանքագործ, մայրը՝ Սիլվան (1921-1976)[8] տնային տնտեսուհի էր։

Կրթություն և գործունեություն

Սովորել է տնտեսագիտություն, ավարտել է բուհը 1973 թվականին, այնուհետև մասնագիտացել Օսլոյում։ 1981 թվականին ստացել է մագիստրոսի կոչում։

Քաղաքական գործունեություն

Հարավսլավիա

1989 թվականին, այն ժամանակ դեռ անհայտ հանրությանը, դարձավ Հարավսլավիայի պետության ղեկավար՝ անսպասելիորեն առաջ անցնելով կառավարության ֆավորիտ Մարկո Բուլցից։

Մինչև Հարավսլավիայում կոմունիստական ռեժիմի փլուզումը կոմունիստական կուսակցության անդամ էր։

Անկախ Սլովենիա

Սլովենիայի անկախությունից հետո Դրնովշեկը երկրի վարչապետ էր (1992-2002)։ 1992-2002 թվականներին եղել է նաև Սլովենիայի Լիբերալ ժողովրդավարություն կուսակցության (Liberalna Demokracija Slovenije — LDS) նախագահը, որից հեռացել է 2006 թվականի հունվարի 30-ին։

2002 թվականի նախագահական ընտրություններում ընտրվել է Սլովենիայի նախագահ (2002-2007)։ 2006 թվականի հունիսի 26-ին սլովենական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի առաջադրվի երկրորդ ժամկետով։

2006 թվականին ստեղծել և դարձել է «Հանուն արդարության և զարգացման շարժման» առաջին նախագահը, որի նպատակն է բարձրացնել մարդկության ինքնագիտակցությունը և աշխարհն ավելի լավը դարձնել։ Այս շարժումը քաղաքական կուսակցություն չէ։

Հիվանդություն և մահ

Երկար ժամանակ տառապում էր քաղցկեղով։ Վիրահատվել է 1999 թվականին, որից հետո 2001 թվականին կրկին հայտնաբերվել է քաղցկեղային ուռուցքի զարգացում։ Այնուհետև Դրնովշեկը դադարեցրեց ավանդական բուժումը[9] և փոխեց իր ապրելակերպը, Լյուբլյանայից տեղափոխվելով հեռավոր գյուղ (Zaplana): Դարձել է վեգան և ուշադրություն է դարձրել կենդանիների իրավունքներին[10]։

Մահացել է 2008 թվականի փետրվարի 23-ին քաղցկեղից՝ նախագահի պաշտոնից հեռանալուց երկու ամիս անց։ Դիակը դիակիզվել է, հուղարկավորվել Զագորյե Օբ Սավիի քաղաքում՝ ծնողների գերեզմանների կողքին[8]։

Պարգևներ

  • 1 դասի կրկնակի սպիտակ խաչի շքանշան (2003)[11]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանեզ Դրնովշեկ» հոդվածին։