Յարոսլավ Սեյֆերտ
Յարոսլավ Սեյֆերտ[13] (չեխ․՝ Jaroslav Seifert, սեպտեմբերի 23, 1901[1][2][3][…], Ժիժկով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - հունվարի 10, 1986[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[6][7][8][…]), չեխ գրող, լրագրող։ 1984 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի «քնարերգության համար, որ աչքի է ընկնում թարմությամբ, զգացմունքայնությամբ ու հարուստ երևակայությամբ և վկայում է հոգու ազատության ու մարդու բազմակողմանիության մասին»։
Յարոսլավ Սեյֆերտ չեխ․՝ Jaroslav Seifert | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1901[1][2][3][…] |
Ծննդավայր | Ժիժկով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Վախճանվել է | հունվարի 10, 1986[1][2][3][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[6][7][8][…] |
Գերեզման | Kralupy nad Vltavou |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ, լրագրող, ակնարկագիր, գրող, հրապարակախոս և խմբագիր |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա[9] |
Ժանրեր | լիրիկա |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Syndikát českých spisovatelů?[8], Svaz československých spisovatelů?[8] և Չեխական գիտությունների և արվեստների ակադեմիա[8] |
Կուսակցություն | Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Մարի Սեյֆերտովա |
Զավակներ | Յարոսլավ Սեյֆերտ և Յանա Սեյֆերտովա |
Jaroslav Seifert Վիքիպահեստում |
Կենսագրություն
Յարոսլավ Սեյֆերտը ծնվել է 1901 թվականի սեպտեմբերի 23-ին Պրահայի արվարձանում, խանութի վարիչի ընտանիքում։ Վաղ տարիքում զբաղվել է ապրանքները գնորդներին տուն տանելով։ Կրթությունը եղել է անկանոն, չի ավարտել անգամ միջնակարգ դպրոցը։ 1920-ական թվականներին եղել է կոմունիստների շարքերում, չեխական ավանգարդի առաջնորդներից մեկն էր, ինչպես նաև անդամակցել է «Դևետսիլ» խմբակին (Կարել Տեյգե, Իրժի Վոլկեր, Կոնստանտին Բիբլ, Յինդրժիխ Շտիրսկի և այլք)։ 1929 թվականին լքել է Կոմունիստական կուսակցության շարքերը՝ որպես բոքողի նշան Ստալինի վարած քաղաքականության դեմ։ Զբաղվել է լրագրությամբ, իսկ 1949 թվականից հետո զբաղվել է միայն գրականությամբ։ 1968 թվականին ընտրվել է Չեխոսլովակիայի Գրողների միության նախագահ։ 1977 թվականին ստորագրել է Խարտիա-77-ը։
Յարոսլավ Սեյֆերտը մահացել է 1986 թվականի հունվարի 10-ին Պրահայում։ Թաղվել է Պրահայի քաղաքային գերեզմանատանը ոստիկանների խիստ հսկողության ներքո։
Մատենագրություն
- Město v slzách (1921)
- Samá láska (1923)
- Na vlnách TSF (1925)
- Slavík zpívá špatně (1926)
- Básně (1929)
- Poštovní holub (1929)
- Hvězdy nad Rajskou zahradou (1929)
- Jablko z klína (1933)
- Ruce Venušiny (1936)
- Jaro, sbohem (1937)
- Zhasněte světla (1938)
- Vějíř Boženy Němcové (1940)
- Světlem oděná (1940)
- Kamenný most (1944)
- Přilba z hlíny (1945)
- Ruka a plamen (1948)
- Šel malíř chudě do světa (1949)
- Píseň o Viktorce (1950)
- Maminka (1954)
- Chlapec a hvězdy (1956)
- Praha a Věnec sonetů (1956)
- Zrnka révy (1965)
- Koncert na ostrově (1965)
- Odlévání zvonů (1967)
- Halleyova kometa (1967)
- Kniha o Praze (1968)
- Morový sloup (1968–1970)
- Deštník z Picadilly (1979)
- Všecky krásy světa (1979)
- Býti básníkem (1983)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Նոբելյան մրցանակի կայքում (անգլ.)
- [1]
- Կենսագրությունը, լուսանկարներ (անգլ.)
- Սեյֆերտ (Seifert), Յարոսլավ
- Радио Прага: Катерина Айзпурвит. Тема России в творчестве Я. Сейферта
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարոսլավ Սեյֆերտ» հոդվածին։ |