Յունիկոդ

ստանդարտ

Յունիկոդ, տեղեկատվության փոխանակման նպատակով նշանների կոդավորման բազմաբայթ ստանդարտ, որը ներառում է աշխարհի գրեթե բոլոր գիր ունեցող լեզուների սեպագրերը, հիերոգլիֆները, տառերն ու կետադրական նշանները, ազգային խորհրդանիշերը, բազմաթիվ այլ համընդահանուր և մասնավոր օգտագործման նշաններ[1]։

Յունիկոդի լոգոն

Այն ստեղծվեց փոխարինելու նախկինում օգտագործվող 8-բիթով (մեկ բայթ՝ 256 նիշ) այլագրվող համակարգերին, որոնց միջոցով արդեն հնարավոր չէր, նույնիսկ մի լեզվի շրջանակում, ապահովել տեղեկատվության լիարժեք փոխանակումը։ Այսօր իրականացվել և համատարած կիրառվում են Յունիկոդի UTF-8 ստանդարտով գործող գրանշանների մինչև 21-բիթով (2097152 նիշ) այլագրման համակարգերը։

Յունիկոդ ստանդարտը առաջարկել է 1991 թվականին «Յունիկոդի Կոնսորցիում» կազմակերպությունը։ Այդ ստանդարտի օգտագործումը թույլ է տալիս կոդավորել տարբեր գրերի բազմաթիվ նշաններ։ Յունիկոդ ստանդարտով գրված փաստաթղթերում կարող են լինել չինական հիերոգլիֆները, մաթեմատիկական նշանները, հայկական, հունական, վրացական, լատինական և կիրիլական այբուբենի տառերը, ընդ որում լրացուցիչ կոդային էջերը այլևս անհրաժեշտ չեն։

Հայերենի գրանշանները Յունիկոդում

Հայերենի տառեր և կետադրական նշաններ Յունիկոդում
 0123456789ABCDEF
U+053xԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿ
U+054xՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏ
U+055xՐՑՒՓՔՕՖՙ՚՛՜՝՞՟
U+056xՠաբգդեզէըթժիլխծկ
U+057xհձղճմյնշոչպջռսվտ
U+058xրցւփքօֆևֈ։֊֍֎֏
U+201x
U+202x
Հայերենի կրճատագրեր Յունիկոդում
U+FB1x
Էմոջի
U+1F1E6 U+1F1F2🇦🇲


Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ