Նատալի Մարտինես

Նատալի Էմիլի-Ռոմանիա Մարտինես (անգլ.՝ Natalie Emilia-Romagna Martinez, հուլիսի 12, 1984(1984-07-12)[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), կուբայական ծագումով ամերիկացի դերասանուհի և մոդել[2][3][4]։

Նատալի Մարտինես
Նատալի Մարտինեսը 2013 թվականին Imagen Awards-ում
Հասակը167,5
Ծնվել էհուլիսի 12, 1984(1984-07-12)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունSt. Brendan High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկուհի
Այլ անուն(ներ)Նատալի Էմիլի-Ռոմանիա Մարտինես
Natalie Emilia-Romagna Martinez
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
Ակտիվ շրջան2006- -այժմ
Ժանրերդրամա, թրիլեր, մարտաֆիլմ
Ընտրանի«C.S.I. Հանցագործության վայրը Նյու Յորք», «Գմբեթի տակ», «Մահացու մրցարշավ»
Նատալի Մարտինես՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

Նատալի Մարտինեսը ծնվել է 1984 թվականի հուլիսի 12-ին Մայամիում, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ։ 2002 թվականին նա ավարտել է Սենտ Բրենդան միջնակարգ դպրոցը, միաժամանակ սովորելով Ուեստչեստերի մասնավոր կաթոլիկական դպրոցում և սկսել է մոդելի աշխատանքը։ 2008 թվականին նա «Միսս Ընկերասիրություն» մրցանակ է նվաճել «Միսս Ֆլորիդա» գեղեցկության մրցույթում։

Կարիերա

2006 թվականին Նատալին նկարահանվել է «Նորաձևության տուն» սերիալում, 2007 թվականին՝ «Սրբերը և մեղավորները» սերիալում։ Կինոյում նրա նորամուտը դարձել է Քեյսիի դերը, ավտոարշավորդ Էլմսի գործընկերուհին «Մահացու մրցարշավ» ֆիլմում[5]։ 2010 թվականից մինչ 2011 թվականը նկարահանվել է «Դետրոյթ 1-8-7» հեռուստասերիալում[6]։ 2012 թվականին խաղացել է «Պարեկ» ֆիլմում։ 2012-ից 2013 թվականները նկարահանվել է «C.S.I. Հանցագործության վայրը Նյու Յորք» սերիալում։ 2013 թվականին նկարահանվել է «Արատի քաղաք» ֆիլմում[7]։ 2013-2014 թվականներին նկահանվել է «Գմբեթի տակ» հեռուստասերիալում։ 2015 թվականին նկարահանվել է «Իրենից/դուրս» ֆիլմում[8], «Թագավորություն» և «Գաղտնիքներ և սուտ» սերիալներում[9]։

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
2006Նորաձևության տունFashion HouseՄիշել Միլեր
2007Սուրբեր և մեղավորներSaints & SinnersՊիլար Մարտին
2008Մահացու մրցարշավDeath RaceՔեյս
2010Տուսոնի որդիներըSons of TucsonՄեգի
2010ԷլդորադոEl DoradoՄարիա Մարտինես
2010-2011Դետրոյթ 1-8-7Detroit 1-8-7դետեկտիվ Արիանա Սանչես
2011Կախարդական քաղաքի հիշողություններըMagic City MemoirsՄերի
2012Դետեկտիվ-այրիWidow DetectiveՄայա Դևիս
2012Չարագործները ԲեյթաունիցThe Baytown OutlawsՎանդակի տեքստ
2012ՊարեկEnd of WatchԳեբի Զավալա
2012-2013C.S.I. Հանցագործության վայրը Նյու ՅորքCSI: NYգործակալ Ջեյմի Լովատո
2013Արատի քաղաքըBroken CityՆատալի Բերոու
2013-2014Գմբեթի տակUnder the Domeշերիֆի տեղակալ Լինդա Էսկիվել
2014ՄատադորMatadorՍալմա
2015-2016ԹագավորությունKingdomԱլիսիա Մենդես
2015Գաղտնիքներ և սուտSecrets & LiesՋես Մյորֆի
2015Իրենից/դուրսSelf/lessՄեդելին
2015ՄարտիկWarriorԿայ Ֆորեստեր
2016Ուղղերձ ԱրքայիցMessage from the KingՏրիշ
2016ԿոտրանքKeep Watchingխորթ մայր Ջեյմի
2016ԵրկիրThe LandԷվելին

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Մարտինես» հոդվածին։