Նեմանյա Մատիչ

ֆուտբոլիստ

Նեմանյա Մատիչ(սերբ.՝ Немања Матић, օգոստոսի 1, 1988(1988-08-01)[1][2], Շաբաց, Պոդրինսկ-Կոլուբարայի միջհամայնքային տարածաշրջանային միություն, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ։ Խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում» կիսապաշտպանի դիրքում։

Նեմանյա Մատիչ
սերբ.՝ Nemanja Matić
Անձնական տվյալներ
ԱզգությունըՍերբ
ՔաղաքացիությունըՍերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 1, 1988 (35 տարեկան)
ԾննդավայրՇաբաց, Սերբիա Սերբիա
Հասակ194
Քաշ82
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար31
Պատանեկան կարիերա
1997-2000Հարավսլավիա Ռադնիչկի Օբրենովաց
2000-2004Հարավսլավիա Ցրվենա Զվեզդա
2004Հարավսլավիա Պարտիզան
2004-2005Հարավսլավիա Յեդինստվո (Ուբ)
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2005-2007Սերբիա Կոլուբարա16 (0)
2007-2009Սլովակիա70 (4)
2009-2001Անգլիա Չելսի2 (0)
2010-2011Նիդերլանդներ Վիտես27 (2)
2011-2014Պորտուգալիա Բենֆիկա56 (6)
2014-Անգլիա Չելսի53 (1)
2017 - այժմԱնգլիա Մանչեսթեր Յունայթեդ1 (0)
Ազգային հավաքական
2008-2010Սերբիա Սերբիա մինչև 2111 (2)
2008-Սերբիա Սերբիա 17 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Չելսի

16 տարեկանում դեբյուտը նշել է Կոլուբարա թիմում։ Առաջին սեզոնում անցկացրեց 16 խաղ։ 2007 թվականին տեղափոխվեց Սլովակիայի առաջնության Կոշիցե ակումբ։ Այնտեղ անցկացրեց 64 խաղ և հեղինակեց 4 գնդակ։ Այդ տարիներին նա ստացավ Սլովակիայի քաղաքացիություն։ 2009 թվականին Կոշիցայի կազմում նվաճեց երկրի գավաթը, եզրափակչում հաղթելով Արտմեդի ակւմբին 3-1 հաշվով։ 2009 թվականի օգոստոսի 18-ին տեղափոխվեց Չելսի 1.5 միլիոն ֆունտի դիմաց և կնքեց 4 տարվա պայմանագիր։

2010 թվականի օգոստոսին նա վարձավճարով տեղափոխվեց հոլանդական Վիտես[3]։

Բենֆիկա

2011 թվականին նա տեղափոխվեց Բենֆիկա, փոխանակվելով Դավիդ Լուիզի և 22 միլիոն ֆունտի հետ։ Պորտուգալական ակումբի հետ 2012 թվականին նա նվաճեց երկրի գավաթը։

Վերադարձը Չելսի

2014 թվականի հունվարի 15-ին Չելսիի պաշտոնական կայքը հայտարարեց, որ Մատիչը վերադառնում է Չելսի։ Մատիչը Չելսիի հետ կնքեց 5.5 տարվա պայմանագիր[4]։ Տրանսֆերային արժեքը կազմեց 25 միլիոն ֆունտ[5]։ 2014 թվականի օգոստոսի 30-ին Էվերթոնի դեմ խաղում հեղինակեց իր առաջին գնդակը։

Միջազգային կարիերա

Սերբիայի հավաքականի կազմում դեբյուտը նշեց 2008 թվականի դեկտեմբերի 14-ին, ընկերական խաղի շրջանակներում Լեհաստանի դեմ խաղում(1-0)։ Մասնակցել է 2009 թվականի երիտասարդական Եվրոպայի Առաջնությանը։

2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ[6]
ԹիմԹվականԸնկերականՄրցաշարերԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Սերբիա2008100010
2009100010
2012300030
2013202040
2014502070
2015305181
2016200020
Ամբողջ կարիերա180101281

Ձեռքբերումներ

 Սլովակիա Կոշիցա

 Անգլիա Չելսի

  • Պրեմիեր Լիգայի Չեմպիոն 2009/10, 2014/15
  • Անգլիայի գավաթակիր 2010
  • Անգլիայի Լիգայի Գավաթակիր 2015

 Պորտուգալիա Բենֆիկա

  • Պորտուգալիայի գավաթակիր 2012

Անձնական

  • Պորտուգալիայի տարվա ֆուտբոլիստ 2013
  • Պորտուգալիայի պրեմիերայի ամսվա խաղացող. դեկտեմբեր 2012[7], հունվար 2013[7], ապրիլ 2013[8]։
  • Սերբիայի տարվա խաղացող 2014
  • ՊՖԱ-ի վարկածով տարվա թիմի մասնակից

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմանյա Մատիչ» հոդվածին։