Նենսի Դրյու

Նենսի Դրյու (անգլ.՝ Nancy Drew), դետեկտիվ պատմվածքների, համակարգչային խաղերի և ֆիլմների հորինված հերոսուհի։

Նենսի Դրյու
Հրատարակման պատմություն
ՀեղինակCarolyn Keene? և Stratemeyer Syndicate?
Դերակատար / ՁայնԲոնիտա Գրենվիլ, Pamela Sue Martin?, Janet Julian?, Tracy Ryan?, Մեգի Լոուսոն, Էմմա Ռոբերթս, Սոֆիա Լիլիս և Kennedy McMann?
Ներկայացրած էNancy Drew Mystery Stories?, Nancy Drew?, Nancy Drew?, Նենսի Դրյու, The Hardy Boys/Nancy Drew Mysteries?, Nancy Drew... Trouble Shooter?, Nancy Drew... Reporter? և Nancy Drew... Detective?
Անձնական տվյալներ
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, կինոհերոս և հեռուստատեսային կերպար
Մազերի գույնtitian hair?
ԲնակավայրCanada–United States border?
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Զբաղմունքդետեկտիվ
Ծնողներհայր՝ Carson Drew?

Առաջին անգամ այս անունը հիշատակվել է 1930 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հերոսուհին հայտնի է ամբողջ աշխարհում հիմնականում համակարգչային խաղերի շնորհիվ։Նենսի Դրյուի մասին պատմող բազմաթիվ գրքեր կան գրված տարբեր հեղինակների կողմից։

2007 թվականին նկարահանվել է Նենսի Դրյուի մասին ֆիլմ, որտեղ գլխավոր դերը խաղացել է Էմմա Ռոբերթսը։

Հերոսները

Գրքերում և համակարգչային խաղերում հանդիպող հերոսներն են՝

  • Նենսի Դրյու- տասնութամյա սիրողական դետեկտիվ, ով ապրում է Միացյալ Նահանգնեի Րիվեր Հայթս կոչվող վայրում։ Պաշտում է բացահայտել տարբեր գաղտնիքներ։ Ապագայում ուզում է դառնալ կամ գրող կամ թերթի խմբագիր։ Օժտված է գաղտնիքեր բացահայտելու հատուկ տաղանդով։
  • Քարսոն Դրյու- Նենսիի հայրը։ Փաստաբան է։
  • Նեդ Նիկերսոն- Նենսիի ընկերը։ Համակարգչային խաղերում նա հանդես է գալիս միայն հեռախոսի միջոցով։
  • Բեսս Մարվին- Նենսիի ամենամոտ ընկերուհին։
  • Ջորջի Ֆեյն- Բեսս Մարվինի զարմուհին և Նենսիի մոտիկ ընկերուհին։
  • Ջո Հարդի- Նենսիի և Նեդ Նիկերսոնի ընկերը։ Սիրում է բացահայտել գաղտնիքներ և հաճախ իր եղբոր Ֆրենքի հետ աշխատում է տարբեր հետախուզական կազմակերպություններում։
  • Ֆրենք Հարդի- Ջո Հարդիի եղբայրը և Նենսիի և Նեդ Նիկերսոնի ընկերը։ Բացահայտում է տարբեր գաղտնիքներ։
  • Հաննա Գրուին- Դրյու ընտանիքի մոտիկ ընկերը
  • Տոգո- Նենսիի շունը
  • Սանի Ջուն- առեղծվածային կերպար, որը հանդիպում է որոշ գրքերում և համակարգչային խաղերում
  • Քեյթ Դրյու- Նենսիի մայրը, ով մահացել է դժբախտ պատահարից։

Համակարգչային խաղերը

1998 թվականից ամերիկյան Հեր Ինտերակտիվ (Her Interactive) ընկերությունը արտադրում է հետախուզական ժանրի համակարգչային խաղեր, որտեղ գլխավոր հերուսուհին Նենսի Դրյուն է։ Խաղերում հանդիպում են նաև վերը նշված հերոսները, որոնք հիմնականում Նենսիի հետ շփվում են հեռախոսի միջոցով։

Խաղերի ցուցակը

  • Գաղտնիքները կարող են սպանել (1998)
  • Միշտ զգուշանալ վտանգից (1999)
  • Հյուրանոցի Ուրվականը (2000)
  • Թագավորական աշտարակի գանձը (2001)
  • Վերջին ցուցադրումը (2001)
  • Կարմիր ձեռքի գաղտնիքը (2002)
  • Լուսնի լճի ուրվական շները (2002)
  • Կարուսելի ուրվականը (2003)
  • Խաբեբաների կղզու վտանգը (2003)
  • Ռանչի գաղտնիքը (2004)
  • Բլաքմուր կալվածքի անեծքը (2004)
  • Ժամացույցի գաղտնիքը (2005)
  • Կապույտ լուսնի կանյոնի վերջին գնացքը (2005)
  • Հողմաղացի գաղտնիքը (2006)
  • Կապու քարանձավի հրեշը (2006)
  • Սառցե լճի սպիտակ գայլը (2007)
  • Ապակե գանգի լեգենդը (2007)
  • Վենետիկի ուրվականը (2008)
  • Մալլոյ ամրոցի ուրվականը (2008)
  • Յոթ նավերի առեղծվածը (2009)
  • Ուովերլի ակադեմիայի նախազգուշացումները (2009)
  • Փոթորկի գաղտնիքը (2010)
  • Գաղտնիքները կարող են սպանել (նորացված) (2010)
  • Ջրային ուրվականը (2010)
  • Բանտարկված անեծքը (2011)
  • Վառված ապացուցը (2011)
  • Կորած տագուհու դամբարանը (2012)
  • Մահացու սարքը (2012)
  • Թորնտոլ կալվածքի ուրվականը (2013)
  • Լուռ լրտեսը (2013)