Ներդ

Ներդ (անգլ.՝ nerd), մարդ, որը համարվում է չափազանց ինտելեկտուալ, ձանձրացնող, ինտրովերտ կամ հասարակական հմտություններից զրկված։ Նման մարդը կարող է չափազանց շատ ժամանակ ծախսել քիչ հայտնի կամ ոչ մեյնսթրիմ գործունեության վրա[1][2][3]։ Բացի այդ՝ ներդերի մեծամասնությունը նկարագրվում է որպես ամաչկոտ, հնարամիտ, բծախնդիր և ոչ գրավիչ[4]։

Ներդի՝ կարծրատիպային ոճով հագնված պատանի

Ստուգաբանություն

«Ներդ» բառի առաջին փաստագրված օգտագործումը եղել է Թեոդոր Սուս Գեյսելի «Եթե ես կառավարեի կենդանաբանական այգին» (անգլ.՝ If I Ran the Zoo; 1950) գրքում՝ որպես արարածներից մեկի անունը, որտեղ պատմող Ջերալդ ՄաքԳրյուն պնդում է, որ ինքը կհավաքի «Ներքլին, Ներդին և Սիրսաքերին նույնպես» (անգլ.՝ a Nerkle, a Nerd, and a Seersucker too) իր երևակայական կենդանաբանական այգու համար[5][6]։ Տերմինի սլենգային նշանակությունը թվագրվում է 1951 տարեթվով[7]։ Նույն թվականին Newsweek ամսագիրը հայտնել է այդ բառի հայտնի օգտագործման մասին՝ որպես «դրիփ» (անգլ.՝ drip) կամ «սքվեր» (անգլ.՝ square) բառերի հոմանիշ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում[8]։ 1960-ական թվականների սկզբին այս տերմինի օգտագործումը տարածվել է ամբողջ Միացյալ Նահանգներում և նույնիսկ Շոտլանդիայում[9][10]։ Ինչ-որ պահի այս բառը ձեռք է բերել գրքայնության և հասարակական անպատեհության լրացուցիչ իմաստ[5]։

Այլընտրանքային ուղղագրությունը[11]՝ որպես «nurd» կամ «gnurd», նույնպես սկսել է հայտնվել 1960-ական թվականների կեսերին կամ 1970-ական թվականների սկզբին[12]։ Ամերիկացի հեղինակ Ֆիլիպ Կինդրեդ Դիքը պնդում է, որ հորինել է «nurd» ձևը 1973 թվականին, սակայն դրա առաջին գրանցված օգտագործումը եղել է 1965 թվականի ուսանողական հրապարակման մեջ՝ Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտում (անգլ.՝ Rensselaer Polytechnic Institute; RPI)[13][14]:

Բանավոր ավանդույթը պնդում է, որ այս բառն առաջացել է «knurd»-ից («drunk»՝ տառերի հակառակ հերթականությամբ; անգլ. թարգմանաբար՝ «հարբած»), որը օգտագործվում էր նկարագրելու համար այն մարդկանց, ովքեր սովորում էին, այլ ոչ թե զվարճանում։ «Gnurd» տերմինը օգտագործվում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (անգլ.՝ Massachusetts Institute of Technology; MIT) 1965 թվականին[15]։ 1971 թվականի սկզբի դրությամբ՝ «nurd» տերմինը նույնպես օգտագործման մեջ էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում[16]։

Համաձայն Առցանց ստուգաբանական բառարանին (անգլ.՝ Online Etymology Dictionary)՝ «nurd»-ը 1940-ական թվականների «nert» (անգլ. թարգմանաբար՝ «հիմար կամ խելագար») բառի վերափոխումն է, որն իր հերթին «nut» (անգլ.՝ ընկույզ) բառի վերափոխումն է[7]։

Տերմինը սկսել է ժողովրդկանություն վայելել 1970-ական թվականներին «Երջանիկ օրեր» սիթքոմում իր բազմաթիվ օգտագործման շնորհիվ[17]։

Մշակույթ

Կարծրատիպեր

Ներդի մասին կարծրատիպերի պատճառով շատ խելացի մարդիկ երբեմն ներդ են համարվում։ Այս համոզմունքը կարող է վնասակար լինեն, քանի որ այն կարող է ստիպել ավագ դպրոցի աշակերտներին «անջատել լույսերը»՝ այն բառով պիտակվելու վախի պատճառով[18], քանի որ հակառակ դեպքում որոշ մարդիկ նրանց կարող են ներդ համարել իրենց ինտելեկտի պատճառով։ Որոշ ժամանակ համարվել է, որ խելացի մարդիկ ներդ են անվանվում, քանի որ նրանց շատերը նախանձում են։ Այնուամենայնիվ Փոլ Գրեմն իր «Ինչու ներդերը հայտնի չեն» շարադրության մեջ ասում է, որ ինտելեկտը չեզոք է, ինչը նշանակում է, որ դրա համար ոչ սիրում են, ոչ ատում։ Նա նաև հայտարարել է, որ միայն կորելացիան է, որ ստիպում է խելացի մարդկանց ներդ թվալ, և, որ ներդերն այն մարդիկ են, որոնք ոչ բավականաչափ կերպով հարմարված չեն հասարակությանը։ Բացի այդ, նա ասում է, որ այն պատճառը, ըստ որի շատ խելացի երեխաներն այդքան էլ հայնտի չեն, կայանում է դրանում, որ նրանք «հայտնի լինելու համար զբաղմունքների ժամանակ չունեն»[19]։

Ներդի կարծրատիպային տեսքը, որը հաճախ պատկերվում է ծաղրանկարների վրա, կարող է ներառել շատ մեծ ակնոցներ, բրեկետներ, բշտիկներ և լայն շալվարներ։ Հետևելով էմոջիներում դրա հանրաճանաչ օգտագործմանը, Unicode-ը 2015 թվականին հրապարակել է իր «Nerd Face» սմայլիկը, որը պատրկերում էր այդ կարծրատիպերից մի քանիսը։ Լրատվամիջոցների կողմից ներդ տղամարդիկ պատկերվում են, որպես ֆիզիկապես ոչ պիտանի, ավելորդ քաշով կամ շատ նիհար, քանի որ ֆիզիկական վարժություններ չեն կատարում[20][21]։ Որոշ գիտնականներ, օրինակ` լեզվաբան Մերի Բուխոլցը, ենթադրում են, որ ներդ լինելը նշանակում է լինել «հիպերսպիտակ» և հերքել աֆրոամերիկյան մշակույթը և սլենգը, որը հիմնականում օգտագործում են սպիտակամորթ երեխաները[22]։ Սակայն «Ներդերի վրեժ» (տարբեր մշակույթների ներդերի մասնակցությամբ) ֆիլմաշարից և «Ընտանեկան հարցեր» հեռուստասերիալում Սթիվ Ուրքելի կերպարի ի հայտ գալուց հետո՝ ներդերը սկսել են ավելի նկատելի դառնալ տարբեր ռասաներում։ Ներդ աղջիկների կերպարները եղել են այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Աղջիկը դուրս է եկել վերահսկողությունից», «Բարի գալուստ տիկնիկների տնակ» և «Նա այդ ամենն է» ֆիլմերում, որտեղ ցուցադրվում է, որ խելացի, բայց ներդ կանայք կարող են տանջվել ավելի ուշ հասակում, եթե չկենտրոնանան իրենց ֆիզիկական գրավչության բարելավման վրա[23]։

ԱՄՆ-ում 2010 թվականին «Միջազգային և միջմշակութային հաղորդակցության հանդեսում» (անգլ.՝ Journal of International and Intercultural Communication) հրապարակված ուսումնասիրության արդյունքում նշվում է, որ ասիական ամերիկացիները ընկալվում են որպես ամենայն հավանականությամբ ներդեր, որոնց հաջորդում են սպիտակամորթ ամերիկացիները, մինչդեռ ոչ սպիտակամորթ իսպանացիները և սևամորթները ընկալվում են որպես նվազագույն հավանականությամբ ներդեր։ Այս կարծրատիպերը բխում են օրիենտալիզմի և պրիմիտիվիզմի հասկացություններից, այդ մասին նաև ասվում է Ռոն Էգլաշի «Ռասա, սեռ և ներդեր» գրքում[24]։

«Ներդ» կարծրատիպի հետ կապված կարծրատիպային վարքագծի մի քանի կորելացիաներ ունեն Ասպերգերի համախտանիշի կամ աուտիզմի սպեկտրից այլ հիվանդությունների հետ[25]։

Հպարտություն

Սիլիկոնային հովտի և ամերիկյան համակարգչային արդյունաբերության վերելքն ընդհանուր առմամբ թույլ է տվել շատ այսպես կոչված «ներդ մարդկանց» նշանակալի կարգավիճակներ ունենալ և ազդել մեդիամշակույթի վրա։ Ներդերի կարծրատիպային հետաքրքրությունները, ինչպիսիք են սուպերհերոսները, ֆանտաստիկան և գիտաֆանտաստիկ աշխատանքները, ներկայումս միջազգային հայտնի մշակութային հիթեր են[26]։ Ներդ լինելու որոշ չափանիշներ այժմ ցանկալի են համարվում, քանի որ ոմանց համար դա ենթադրում է խելացի, հարգվող և հետաքրքիր մարդու, ով կարող է բարձր աշխատավարձ վաստակել[27]։

Հետազոտող, ինքնահռչակ ներդ և «Traceroute» ներդերի մասին պատմող վավերագրական ֆիլմի ռեժիսոր Յոհաննես Գրենցֆուրտներն անդրադարձել է ներդերի առաջացմանը և նրանց մշակույթին․

Կարծում եմ, որ ներդերի կերպարանքը հիանալի նմուշ է տալիս կարգապահական հասարակության դեպի վերահսկողության հասարակություն փոխակերպման վերլուծության համար։ Ներդն իր կլիշե ձևով առաջին անգամ համաշխարհային ասպարեզ է դուրս եկել 1970-ական թվականների կեսերին, երբ մենք արդեն սկսել ենք լսել առաջին արձագանքները, թե ինչ է դառնալու տեղեկատվական հասարակության քեմբրիական պայթյունը։ Ներդը պետք է ծառայի որպես կատակերգական սփափանք արևմտյան հասարակության ապագա տագնապների համար։ Ներդիզմի սաղմնային բջիջը տարբերությունն է։ Մեծ ցանկություն, որ ձեզ հասկանան, հնարավորություն գտնել կիսվել փորձով, միայնակ չմնալ ձեր տարօրինակ հետաքրքրությա նետ։ ւնը պետք է հասկանալ, գտնել հնարավորություն կիսել փորձը, չեն մնա մենակ իրենց տարօրինակ հետաքրքրությամբ. Միևնույն ժամանակ, մարդը գրեթե այլասերված հաճույք է ստանում այդ դեֆիցիտի մեջ թավարվելուց։ Ներդերը սիրում են դեֆիցիտը՝ այն, ինչ ուրիշինն է, բայց նաև իրենց սեփականը։ Ներդերը անհամբեր հետազոտողներ են, ովքեր սիրում են իրենց համեմատել միմյանց հետ, ինչպես նաեւ ագրեսիվ մրցել։ Բայց, ամեն դեպքում, ներդի գոյությունը ներառում է առեղծվածի, ծածուկի տարր։ Այն, թե ինչպես է այդ ուժն արտահայտվում կամ կենտորոնանում, շատ կարևոր է։
- Յոհաննես Գրենցֆյուրտները Թոմաս Քեստլեի հետ հարցազրույցում, 2016 թվականի ապրիլի 14-ին[28]

1984 թվականի «Ներդերի վրեժ» ֆիլմում Ռոբերտ Քերադայնն աշխատել է ներդերի կարծրատիպերի մարմնավորման վրա։ Դրանով նա օգնել է ստեղծել ներդերի վերջնական կերպարը[29]։ Բացի այդ, սյուժեն օգնել է ոգեշնչել 1990-ական թվականներին ծագած «ներդ հպարտությանը»[30]։

Իմ գաղափարը կայանում է երեխաներին այն բանի կերպարը ներկայացնելու մեջ, որ լավ է խելացի լինել և չհոգալ հասակակիցների կողմից հակաինտելեկտուալ լինելու համար ճնշման մասին։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր երեխա դառնա ներդ, որտեղ դա կնշանակի, որ ինչ-որ մեկը նախընտրում է սովորել և լինել կրթված, մրցակցել սոցիալական գերիշխանության համար։
- Ջերալդ Սասմանը՝ մեջբերված Քեթի Հաֆների կողմից[31]

Բուլիինգ

Անհատները, որոնց «ներդ» են անվանում, հաճախ բուլիինգի են ենթարկվում մի շարք պատճառներով, որոնք կարող են ներառել ֆիզիկական տեսքը կամ սոցիալական ծագումը։ Փոլ Գրեմը ենթադրում է, որ ներդերին հաճախ առանձնանցնելու և բուլիինգի ենթարկելու պատճառը նրանց անտարբերությունն է հայտնի լինելու կամ սոցիալական համատեքստի հանդեպ՝ երիտասարդական մշակույթի դեմ, որը ժողովրդականությունը ճանաչում է որպես գերագույն արժեք։ Սակայն հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ խուլիգանները սոցիալական առումով հաճախ նույնքան անպատեհ են, որքան նրանց ակադեմիական առումով ավելի հաջողակ զոհերը[32], և որ ժողովրդականությունը նրանց պաշտպանություն չի տալիս բուլիինգից[33]։ Այլ մեկնաբաններ նշել են, որ ինտելեկտուալ ուղղվածությամբ երիտասարդների համատարած հետապնդումը սկսվել է միայն քսաներորդ դարի կեսերին[34][35], և ոմանք ենթադրություն են հայտնել, որ դրա պատճառն աշխատանքի տեղավորման ապագա հնարավորությունների և պոտենցիալ վաստակի խանդն է[36]։

Հանրամատչելի մշակույթում

  • Հին մեդիան[37] տեսել է մի քանի հիշվող նորաձև կերպարներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով․ Էնթոնի Մայքլ Հոլի Բրայան Ջոնսոնի կերպարը «Նախաճաշ ակումբը» ֆիլմում, Սթիվ Արքելը «Ընտանիքը նշանակություն ունի» հեռուստասերիալում, բժիշկ Սփենսեր Ռեյդը «Քրեական մտքեր» սերիալում, Ֆոգելը «Սուպերվատ» ֆիլմում, Փիթեր Փարքերը «Սարդ-մարդ» ֆիլմաշարում, Հերմայոնի Գրեյնջերը «Հարրի Փոթեր» վիպաշարում, Թուիլայթ Սփարքլը «My Little Pony» ֆիլմաշարում, Լյուիս Սքոլնիքը և Գիլբերթ Լուին «Ներդերի վրեժ» ֆիլմում, Սթիվ Կարելի Էնդի Սթիթցերի կերպարը «Քառասունամյա կույսը» ֆիլմից, Դիլթոն Դոիլին «Archie» կոմիքսների շարքում և տարբեր կերպարներ «Մեծ պայթյունի տեսությունը» և «Սիլիկոնային հովիտ» հեռուստասերիալներում։
  • «Տարօրինակ Էլ» Յանկովիչի «White & Nerdy» ծաղրերգություն երգը և տեսահոլովակը նույնպես նկատելիորեն առանձնացնում և փառաբանում են ներդերի մշակույթի ասպեկտները[38]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Տես՝ ներդ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներդ» հոդվածին։