Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (անգլ.՝ Massachusetts Institute of Technology, MIT) համալսարան և հետազոտական կենտրոն։ Հիմնադրվել է 1861 թվականին[21]։ Գտնվում է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ ԱՄՆ-ի և աշխարհի ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատություններից է[22]։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
անգլ.՝ Massachusetts Institute of Technology[1]
Изображение логотипа
Տեսակհամալսարան, տեխնիկական համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն, Institute of Technology?, ակադեմիական հրատարակիչ և space grant institution?
Կարգախոսmens et manus
Հիմնադրված էապրիլի 10, 1861[1]
ՀիմնադրիրWilliam Barton Rogers?
Ընդհանուր անձնակազմ14 032 մարդ (սեպտեմբեր 2020)[2]
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[3], IIIF Consortium[4], DDI Alliance?[5], LIGO գիտական համագործակցություն[6], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[7], Shibboleth Consortium?[8], ArXiv[9], Northeast University Semiconductor Network?, ORCID[10], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[11][12], Կրթության ամերիկյան խորհուրդ[13], National Humanities Alliance?[14], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[15], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[16], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[17], Open Education Global?[18] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[19]
Երկիր ԱՄՆ[20]
ՏեղագրությունՔեմբրիջ
Հասցե77 Massachusetts Avenue, Cambridge, MA, 02139-4307[2]
Կայքweb.mit.edu(անգլ.)
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ)##
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ)
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, ԱՄՆ
 Massachusetts Institute of Technology Վիքիպահեստում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Նկարագրություն

ՄՏԻ-ն աշխարհի հեղինակավոր համալսարանների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Նորարար է հանդիսանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում[23]։

Համալսարանը հայտնի է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, այդ թվում, կառավարման, տնտեսագիտության, լեզվաբանության, քաղաքագիտության և փիլիսոփայության, ֆիզիկական գիտությունների և ճարտարագիտության, և վերջերս էլ կենսաբանության, տնտեսագիտության, լեզվաբանության և մենեջմենթի ոլորտներում։

Հիմնադրվել է 1861 թվականին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների աճող արդյունաբերականացմանը։ Ինստիտուտն օգտագործում է ճարտարագիտական համալսարանի մոդելը և շեշտը դնում է լաբորատոր ուսուցման վրա։ MIT-ի սկզբնական շեշտադրումը կիրառական տեխնոլոգիաների վրա բակալավրում և մագիստրատուրայում հանգեցրել են արդյունաբերության հետ սերտ համագործակցության։ 1930 թվականին Կարլ Կոմպտոնի և Վանեվար Բուշի կողմից ծրագրային փոփոխությունները շեշտը դրել են հիմնարար գիտությունների վրա։ 1934 թվականին MIT-ն ընդգրկվել է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակ հետազոտողները աշխատում էին համակարգիչներով, ռադարներով և իներցիալ ուղղորդությամբ։ Հետպատերազմյան հետազոտությունները հանգեցրել են դասախոսական կազմի և Ջեյմս Կիլեանի ներքո գտնվող համալսարանային համալիրի արագ ընդլայմանը։ Ներկայիս 168 ակր (68 հա) զբաղեցնող համալիրը բացվել է 1916 թվականին և ձգվում է 1 մղոն (1.6 կմ) Չարլզ գետի հյուսիսային ափի երկայնքով։

Այսօր համալսարանը ներառում է տարբեր ամբիոններ՝ շեշտը դնելով գիտական, ճարտարագիտական և տեխնոլոգիական կրթության և հետազոտության վրա։ Ինստիտուտն ունի հինգ դպրոց և մի քոլեջ, ընդհանուր առմամբ 32 գիտական բաժանմունք։ 82 Նոբելյան մրցանակակիրներ, 52 գիտական ոլորտում ազգային մեդալակիրներ, 45 Ռոդեսի կրթաթոշակառուներ և 38 ՄաքԱրթուրի անդամներ կապված են համալսարանի հետ։ Այն ամենաընտրողական համալսարաններից մեկն է և 2016 թվականի դասի համար ունեցել է 18,109 բակալավրի դիմորդ, որոնցից միայն 1,620-ն է ընդունվել, ընդունելու տոկոսը 8.95% է։

MIT-ը նաև ունի շատ ուժեղ ձեռնարկատիրական մշակույթ։ MIT-ի շրջանավարտների կողմից հիմնված ընկերությունների ագրեգացված եկամուտները կարող են գնահատվել, որպես աշխարհում 11-րդ խոշորագույն տնտեսություն։

Ֆակուլտետներ (ծրագրեր)

  • Ճարտարապետություն
  • Աստղագիտություն
  • Օդագնացություն
  • Կենսաբանություն
  • Հումանիտար գիտություններ
  • Առողջապահություն
  • Ճարտարագիտություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Կառավարում
  • Ֆիզիկա
  • Քիմիա

Կրթության արժեք

Ուսման վարձը, առանց կացարանի, միջինում կազմում է տարեկան 40,800 դոլար[24]։ Տեղավորումն ու սնունդը միասին տարեկան մոտ 14,000 ԱՄՆ դոլար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան