Նիլս Ֆինզեն
Նիլս Ռյուբերգ Ֆինզեն նաև Ֆինսեն (դեկտեմբերի 15, 1860[1][2][3][…], Տորսհավն, Ֆարերյան կղզիներ, Դանիա[4] - սեպտեմբերի 24, 1904[1][2][5][…], Կոպենհագեն, Դանիա[4]), դանիացի ֆիզիոթերապևտ, լուսաբուժության հիմնադիրը։
Նիլս Ֆինզեն Niels Finsen | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1860[1][2][3][…] Տորսհավն, Ֆարերյան կղզիներ, Դանիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1904[1][2][5][…] (43 տարեկան) Կոպենհագեն, Դանիա[4] |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | բժիշկ, համալսարանի դասախոս և գիտնական |
Հաստատություն(ներ) | Կոպենհագենի համալսարան |
Գործունեության ոլորտ | լուսաբուժություն |
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն[6] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Ingeborg Balslev? |
Երեխա(ներ) | Valgerda Finsen? |
Հայր | Hannes Finsen? |
Niels Ryberg Finsen Վիքիպահեստում |
1890 թվականին ավարտել է Կոպենհագենի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է Կոպենհագենի լուսաբուժության ինստիտուտի հիմնադիրն ու տնօրենը (1896-1904 թթ.)։
Աշխատանքները հիմնականում վերաբերում են լույսի ֆիզիոլոգիական ազդեցությանն օրգանիզմի վրա։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների կենսաբանական ազդեցության ուսումնասիրության և դրանք բուժիչ նպատակով օգտագործման համար արժանացել է Նոբելյան մրցանակի (1903 թ.)։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլս Ֆինզեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան