Նիկոլայ I

Նիկոլայ I Պավլովիչ (ռուս.՝ Николай I Павлович, հունիսի 25 (հուլիսի 6), 1796[1][9], Gatchina Palace, Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 18 (մարտի 2), 1855[1][9], Ձմեռային պալատ, Dvortsovy Municipal Okrug, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[10]), Ռուսական կայսրության կայսր, Ֆինլանդիայի մեծ իշխան, Լեհաստանի թագավոր։ Ռոմանովների հարստության ներկայացուցիչ։ Պավել I-ի և Մարիա Ֆյոդորովնայի երրորդ զավակը, Ալեքսանդր I ցարի հարազատ եղբայրը, Ալեքսանդր II-ի հայրը։

Նիկոլայ I
Կայսր
ԻշխանությունՄարտի 24, 1801Դեկտեմբերի 1, 1825
ԹագադրումՍեպտեմբերի 15 1801
Լրիվ անունՆիկոլայ Պավլովիչ Ռոմանով
ՌուսերենАлександр I Павлович
Զինվորական կոչումEngineer-General? և inspector general?
Ծնվել է՝1796 հունիսի 6
ԾննդավայրՑարսկոե Սելո, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել է՝2 մարտի 1855(1855-03-02) (տարիքը 58) բնական մահով
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Թաղվել է՝Պողոս-Պետրոս միջնաբերդ, Սանկտ Պետերբուրգ
Պողոս-Պետրոս տաճար
Երկիր Ռուսական կայսրություն
ԱզգությունՌուս
ՀաջորդողՆիկոլայ I
ՈւղեկիցԱլեքսանդրա
ՏոհմՌոմանովներ
կառավարիչ և միապետ
ՀայրՊավել I
ՄայրՍոֆիա Վյուտենբուրգցի
ԵրեխաներԱլեքսանդր II, Մարիա Նիկոլաևնա, Ոլգա Նիկոլաևնա[1][2][3][…], Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Կոնստանտին Նիկոլաևիչ[4][5][6], Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանով, Միխայիլ Նիկոլաևիչ, Ելիզավետա Նիկոլաևնա[7], Joséphine Koberwein?[7], unnamed daughter Romanov?[7], second unnamed daughter Romanov?[7], third unnamed daughter Romanov?[7], Olga Karoline Albrecht?[7] և Ալեքսեյ Պասխին[7]
ՀավատքՌուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն
Պարգևներ

19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմանացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801)։ Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855

Կենսագրություն

Դեկաբրիստների ապստամբություն

1825 թվականի դեկտեմբերին հանկարծամահ է լինում Ալեքսանդր կայսրը, և նրան փոխարինում է 30-ամյա եղբայրը՝ Նիկոլայը։ Ռուս զինվորականության մի մասը ապստամբում է և չի ճանաչում նրա իշխանությունը։ Պատմության մեջ այս ընդվզումը հայտնի է «Դեկաբրիստների ապստամբություն» անունով։ Այն ավարտվում է ապստամբների պարտությամբ, որոնք աքսորի են ենթարկվում։ Նիկոլայ I-ը ժառանգում է ոչ միայն Ռուսաստանի կայսերական, այլև Լեհաստանի թագավորական ու Ֆինլանդիայի իշխանական թագը։

Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)

Աբբաս-Միրզայի արշավանքը

1826 թվականին, օգտվելով Ռուսաստանում ստեղծված իրավիճակից, պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան հարձակվում է կայսրության հողերի վրա՝ ձգտելով վերանվաճել կորցրած տարածքները։ Պարսիկներին դիմադրություն է ցույց տալիս Շուշիի բերդը։

Արևելյան Հայաստանի նվաճում

Ռուսական բանակը արագ ուշքի է գալիս և անցնում հարձակման։ Հաջորդ տարում նրանք գրավում են Երևանը, ապա՝ Նախիջևանը։ Ռուսներին մեծ օգնություն են ցույց տալիս հայ կամավորական ջոկատները և տեղի հայ բնակչությունը։ Ռուսները գրավում են Արևելյան Հայաստանի մյուս քաղաքները՝ Խոյը, Ուրմիան, Մակուն և մոտենում Թավրիզի մատույցներին։ Պարսիկները հաշտություն են խնդրում։

Թուրքմենչայի պայմանագիր

1828 թվականին կնքվում է Թուրքմենչայի հաշտությունը, որով պարսկական կողմը ճանաչում է Ռուսաստանի իրավունքները ամբողջ Անդրկովկասի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանի հյուսիսային գավառների վրա։ Հարավային հատվածում Մակուի, Ուրմիայի, Խոյի խանությունները հետ են վրադարձվոււմ Իրանին։ Երկու պետությունների միջև հաստատվում են բարիդրացիական դիվանագիտական հարաբերություններ։

Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)

Թուրքական հարձակում

1828 թվականին սկսվում է ռուս-թուրքական հհրթական պատերազմը։ Այն մղվում էր 2 ճակատներով՝ բալկանյան և կովկասյան։

Ռուսական զորքերի հաղթանակներ

Բալկանյան թերակղզում ռուսական զորքերն ազաատագրում են Ռումինիայի և Բուլղարիայի տարածքը, գրավում Ադրիանապոլիսը և մոտենում մայրաքաղաք Կոստանդնուպոլսին։ Կովկասյան ճակատում ռուսները գրավում են Սև ծովի արևելյան ափերը՝ Աբխազիան, Իմերեթիան և Քութայիսը, ինչպես նաև՝ Ախալցխան և Ախալքալաքը։ Ազատագրվում, բայց պատերազմի ավարտից հետո Թուրքիային է վերադարձվում Արևմտյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսը, Էրզրումը, Մուշը և Բայազետը։

Ադրիանապոլսի պայմանագիր

1829 թվականին կնքված Ադրիանապոլսի պայմնագրով Ռուսաստանը հաստատում է իր տիրապետությունը վերոնշյալ տարածքներում։

Ղրիմի պատերազմ

Նիկոլայ կայսեր կինը՝ Ալեքսանդրան, իրենց երեխաների՝ ապագա կայսր Ալեքսանդր II-ի և Մեծ իշխանուհի Մարիայի հետ

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ I» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ I» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 298