Նիմա Յուշիջ

Նիմա Յուշիջ (պարս.՝ نیما یوشیج, իսկական անունը՝ Ալի Էսֆաբդիրարի, նոյեմբերի 12, 1895(1895-11-12)[1], Յուշ, Մազանդարան, Sheykh Fazlolah-e Nuri Rural District, Baladeh District, Nur County, Մազանդարան, Իրան - հունվարի 4, 1960(1960-01-04) կամ հունվարի 6, 1960(1960-01-06)[2], Shemiran, Թեհրանի նահանգ, Իրան), պարսիկ բանաստեղծ, գրական քննադատ, արվեստագետ, հուշագիր, մանկագիր։ Իրանական նորագույն պոեզիայի հիմնադիրը։

Նիմա Յուշիջ
نیما یوشیج
Ծնվել էնոյեմբերի 12, 1895(1895-11-12)[1]
ԾննդավայրՅուշ, Մազանդարան, Sheykh Fazlolah-e Nuri Rural District, Baladeh District, Nur County, Մազանդարան, Իրան
Վախճանվել էհունվարի 4, 1960(1960-01-04) (64 տարեկան) կամ հունվարի 6, 1960(1960-01-06)[2] (64 տարեկան)
Վախճանի վայրShemiran, Թեհրանի նահանգ, Իրան
ԳերեզմանImamzadeh Abdullah (Ray)
Մասնագիտությունբանաստեղծ, ուսուցիչ, գրող և գրական քննադատ
Լեզուպարսկերեն և Mazanderani?
Քաղաքացիություն Ղաջարական Պարսկաստան և  Փահլավիների հարստություն
Изображение автографа
 Nima Yushij Վիքիպահեստում

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում։ 1907 թվականին ընտանյոք տեղափոխվել են Թեհրան, որտեղ ընդունվել է ֆրանսիական Սեն-Լուի կոլեժ, որտեղ սովորել է ֆրանսերեն, արաբական և պարսկական գրականություն։ Ֆրանսերենին տիրապետելը նրան օգնում է ծանոթանալ արևմտյան գրականությանը։

Նշանավոր ստեղծագործություններից են՝ «Մանլի», «Առասպել և քառյակներ», «Իմ պոեզիան», «Գիշերվա քաղաքը, առավոտի քաղաքը», «Առասպել» և այլն։ Հրատարակել է բազմաթիվ հուշագրություններ և մանկական գրքեր[3]։

Նիմա Յուշիջը հայերեն

  • Գետափին...; Դեռ գիշերից; Ձմռան ցուրտ գիշերում; Տունս ամպամած է; Ես, աչքս քո ճանապարհին է; Դարուգ; Հյուղակիս մոտ; Սառը օջախ։ Ոսկե գմբեթ (ժամանակակից իրանական պոեզիա), Ե., Հայաստան, 2004, էջ 13-20։ Պարսկերենից թարգմ.՝ Էդուարդ Հախվերդյան։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիմա Յուշիջ» հոդվածին։