Փահլավիներ

Փահլավիների հարստություն (պարս.՝ دودمان پهلوی), շահերի հարստություն Իրանում 1925-1979 թվականներին։

Մոհամմադ Ռեզա Փահլավիի կնոջ թագադրությունը 1967 թվականին
Առաջին և երկրորդ Փահլավիները հոբելյանական «Հարստության 50-այակը» 1976 թ. թղթադրամի վրա

Ներկայացուցիչներն են Ռեզա-Շահ Փահլավին (1925-1941) և Մոհամմադ Ռեզա Փահլավին (1941-1979)[1]։ Փահլավիների տիրակալության ժամանակ Իրանի պաշտոնական անվանումն էր Իրանի Շահանշահի Պետություն (պարս.՝ دولت شاهنشاهی ایرا , Դովլաթ Շահանշահի-յե Իրան), կամ Իրանի կայսերական պետություն։ 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունը տապալեց Փահլավիների հարստությունը։

Հարստության սկիզբ

1921 թվականին Ռեզա խանը, օգտվելով քաղաքական խառը իրավիճակից, արևմտյան երկրների հովանավորությամբ[2] և Իրանի կոզակների բրիգադի միջոցով[3] գրավեց Թեհրանը։ Սուլթան Ահմադ Շահը ստիպված նրան զինվորական նահանգապետ և նախարար նշանակեց։ 1923 թվականին նա վարչապետ դարձավ։ Օգտագործելով իր դիրքն ու հեղինակությունը Ռեզա խանը նախապատրաստեց և պետական հեղաշրջում իրագործեց 1925 թվականին վերջ դրվեց Ղաջարական հարստության գահակալությանը։ 1925 թվականի հոկտեմբերի 31-ին Իրանի ծերակույտի հիմնադիր հավաքը Սուլթան Ահմադ Շահին գահընկեց հայտարարեց, իսկ 1925 թվականի դեկտեմբերի 12 Ռեզա խանը իրեն հռչակեց թագավոր և հիմնադրեց Փահլավի արքայատոհմը[4]։ Որպես անուն նա օգտագործեց Կարին Փահլավիների հարստության անունը, թեև նրանց հետ ոչ մի կապ չուներ։

Անունդիմանակարազգակցական կապկյանքի տարիներգահակալության սկիզբգահակալության վերջ
Գահակալություն
Ռեզա-Շահ Փահլավի մարտի 16, 1878 - հուլիսի 2, 1944դեկտեմբերի 15, 1925սեպտեմբերի 16, 1941
Մոհամմադ Ռեզա Փահլավի Ռեզա-Շահ Փահլավիի

որդին

հոկտեմբերի 26, 1919 - հուլիսի 27, 1980սեպտեմբերի 16, 1941փետրվարի 11, 1979
Վտարանդիություն
Մոհամմադ Ռեզա Փահլավի Ռեզա-Շահ Փահլավիի որդինհոկտեմբերի 26, 1919 -

հուլիսի 27, 1980

փետրվարի 11, 1979հուլիսի 27, 1980

(մահ)

Ֆարահ Փահլավի (ռեգենտ թագուհի) Մոհամմադ Ռեզա Փահլավիի

կինը

հոկտեմբերի 14, 1938հուլիսի 27, 1980հուլիսի 27, 1981
Ռեզա Փահլավի Մոհամմադ Ռեզա Փահլավիի

որդին

հոկտեմբերի 31, 1960հուլիսի 27, 1981վտարանդի գահակալ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փահլավիներ» հոդվածին։