Նինա Ձիլլի

Մարիա Կյարա Ֆրասկետտա (իտալ.՝ Maria Chiara Fraschetta, փետրվարի 2, 1980(1980-02-02)[2], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[1]), հայտնի է նաև Նինա Ձիլլի անունով, իտալացի երգչուհի, որը ներկայացրել է Իտալիան Եվրատեսիլ 2012-ում «L'Amore È Femmina» («Կանացի սեր») երգով և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։

Նինա Ձիլլի
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՄարիա Կյարա Ֆրասկետտա
Նաև հայտնի է որպեսNina Zilli
Ծնվել էփետրվարի 2, 1980 (44 տարեկան)
Պիյաչենցա, Իտալիա
Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[1]
ԵրկիրԻտալիա Իտալիա
(իտալացի)
ԺանրերՖանկ
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2000-ից
ԼեյբլUniversal Music Group
ԿրթությունIULM University of Milan?
Կայքninazilli.com
 Nina Zilli Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1980 թվականի փետրվարի 2-ին Պյաչենցայում[3]։ Մանկությունն անցկացրել է Իռլանդիայում, իսկ վերադառնալով Իտալիա, 13 տարեկանում ընդունվել է կոնսերվատորիա[4]։ 1997 թվականին ստեղծել է սեփական` «The Jerks» փոփ-խումբը[5]։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրել է երկու տարի[6]։

2000-ական թվականների սկզբներին Նինան սկսել է աշխատել հեռուստատեսությունում` մասնակցելով TMC2 հեռուստաալիքի Roxy Bar շոուին[7]։ Մեկ տարի անց նա առաջին անգամ հանդես է գալիս VJ-ի դերում MTV Italy-ում։ Այդ ժամանակ «The Jerks»-ն արդեն գոյություն չուներ, և 2000 թվականին Նինան նոր խումբ է ձևավորում` «Chiara e gli Scuri»։ Մեկ տարի անց լույս է տեսնում նրանց առաջին սինգլը` «Tutti al mare»-ն[8], և խումբն անցնում է ալբոմի ձայնագրմանը, որը, սակայն, չի թողարկվում լեյբլի հետ տարաձայնությունների պատճառով[9]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Ձիլլի» հոդվածին։